Լեոնարդո Բոնուչին երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ - VNews
Բաժիններ

Լեոնարդո Բոնուչին երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ

«Յուվենտուսն» իր պաշտոնական կայքում հայտարարել է կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչիի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին:

32-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է առաջիկա 5 մրցաշրջանի համար՝ մինչև 2024 թվականի ամառ:

Բոնուչին պրոֆեսիոնալ ֆուտբոլում նորամուտը նշել է 2005 թվականին «Ինտերի» կազմում: Նա 2 տարի անց լքել է միլանյան թիմը և հետագայում ելույթ ունեցել «Տրեվիզոյում», «Պիզայում» ու «Բարիում», իսկ 2010 թվականին միացել «Յուվենտուսին»: Լեոնարդոն 2017/18թթ․ մրցաշրջանում պաշտպանել է «Միլանի» մարզական պատիվը, ինչից հետո վերադարձել «բյանկոներիների» ճամբար: Բոնուչին 2010 թվականից հրավիրվում է Իտալիայի հավաքական և երեկ՝ նոյեմբերի 18-ին, մասնակցել է Հայաստանի ազգային թիմի հետ ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի շրջանակում կայացած հանդիպմանը (9-1):

Պաշտպանն Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է իր թիմի բոլոր՝ 12 խաղերին՝ դառնալով 1 գոլի հեղինակ: «Յուվենտուսը», վաստակելով 32 միավոր, գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Ինտերին» գերազանցելով 1 միավորով:

Բոնուչի. «Սա նոր ժամանակաշրջանի սկիզբ է Իտալիայի համար»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեկ քայլ՝ պատմական նվաճման ճանապարհին. Ռոնալդուն այսօր նոր ռեկորդ կարող է սահմանել

«Ի՞նչ է ասել, ի վերջո, Մատերացին Զիդանին». Լեգենդար դրվագը 14 տարեկան է

Ոստիկանությունը գործ է բացել Ռոնալդուի որդու նկատմամբ (լուսանկար)

Ռոնալդուն 2020-ին Մեսիից 2 անգամ ավելի շատ գոլ է խփել

Վերջնական որոշում. Ռոնալդուն կողմնորոշվել է ապագայի հարցում

Ա Սերիայում վաղուց ռմբարկուական այսպիսի պայքար չէր եղել

«Յուվենտուսն» 8 րոպե շարունակ անգամ 1 գրոհ չի կազմակերպել «Ատալանտայի» դեմ խաղում (տեսանյութ)

Գոլառատ ոչ-ոքի «Յուվենտուս» – «Ատալանտա» խաղում (տեսանյութ)

«Ատալանտան» բացում է հաշիվը «Յուվենտուսի» դեմ արտագնա խաղում (տեսանյութ)

Իբրահիմովիչ. «Եթե այստեղ լինեի մրցաշրջանի սկզբից, մենք կհաղթեինք Սկուդետոն»

«Միլանի» հեքիաթային քամբեքը․ գերտպավորիչ հաղթանակ չեմպիոնի նկատմամբ (տեսանյութ)

Ռաբիոն գնդակով ինքնուրույն անցավ շատ երկար տարածություն և գեղեցիկ գոլ խփեց «Միլանի» դեմ խաղում (տեսանյութ)

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Սարի․ «Իրականում միակ մարդը, որի հետ վիճում եմ, Հիգուայինն է»

Անչելոտին Ռոնալդուին չի ընդգրկել իր երազանքի թիմում

Բուֆոնը հայտարարել է՝ մինչև երբ է պատրաստվում ֆուտբոլ խաղալ