fbpx
Բաժիններ

«Այդ ստադիոնում խաղալն ամենից շատն եմ ատում»․ Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, որ չի սիրում «Սևիլիա» ակումբին պատկանող «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում հանդիպումների մասնակցել:

«Ես վստահ չեմ, որ դա լավագույն ստադիոնն է ֆուտբոլի համար, ու դա վայր է, որտեղ խաղալն ամենից շատն եմ ատում: Խոսքը «Սևիլիայի» ստադիոնի մասին է, քանի որ այնտեղ տիրում է յուրահատուկ մթնոլորտ: Դա ընդունեք որպես հաճոյախոսություն»,- Կլոպի խոսքերը մեջբերում է AS-ը:

Գերմանացի մասնագետի գլխավորած թիմերը երբեք չեն կարողացել հաղթել «Սևիլիային»: Կլոպն անդալուսյան այդ թիմի հետ մրցել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և «Լիվերպուլի» ղեկին:

Մերսիսայդյան թիմը «Ռամոն Սանչես Պիսխուանում» «Սևիլիայի» հետ ուժերն է չափել 2017 թվականի նոյեմբերին ու առաջին խաղակեսից հետո հաշվի մեջ առջևում եղել 3-0 հաշվով: Այդուհանդերձ, իսպանական ակումբն ընդմիջումից հետո 3 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը և ոչ-ոքի կորզել:

«Սևիլիան» 2016 թվականին Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության՝ Բազելում կայացած եզրափակիչ մրցավեճում 3-1 հաշվով հաղթանակ է տոնել «Լիվերպուլի» նկատմամբ։

Վան Դեյկ. «Կլոպը գիտի՝ ինչի շնորհիվ կարող է քաղել ինձանից առավելագույնը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աղբյուր. Մբապեն պատրաստ է «Լիվերպուլ» տեղափոխությանը

«Միլանի» ֆուտբոլիստը մոտ է Իսպանիա տեղափոխությանը

«Լիվերպուլն» անսպասելիորեն բաց թողեց հաղթանակը՝ ունենալով 2 գոլի առավելություն․ կլինի վերախաղարկում (տեսանյութ)

«Եթե գնենք Մբապեին, «Լիվերպուլը» «գլխացավանք» կունենա». Ֆաբինյո

Հայտնի է՝ որքան կարող է բաց թողնել Մանեն

Կլոպ․ «Դեռ չենք ապահովել Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր»

Սուլշեր․ «Կլոպից 4 տարի պահանջվեց թիմ ձևավորելու համար»

Գվարդիոլան՝ «Լիվերպուլի»՝ «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդը գերազանցելու հնարավորության մասին

Սոցցանցերում ամենամեծ ներգրավվածությունը ունեցող ակումբները

Ֆիրմինոն իր համար բացառիկ արդյունավետություն է գրանցում

Կլոպը խոսել է Մանեի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում ստացած վնասվածքի մասին

«Լիվերպուլը» կրկին հաղթեց (տեսանյութ)

«Լիվերպուլից» 8 րոպե պահանջվեց՝ «Վուլվզի» դարպասը գրավելու համար (տեսանյութ)

«Վուլվերհեմփթոն» – «Լիվերպուլ»․ Մեկնարկային կազմեր

«Լիվերպուլը» ցանկանում է գնել «Ռեալի» կիսապաշտպանին

Կլոպ. «Սոցցանցերից գլուխ չեմ հանում. չափազանց ծեր եմ դրանց համար»