fbpx
Բաժիններ

«Ինտերն» անհանգստանում է և գործուն քայլեր կատարում Մարտինեսին թիմում պահելու համար

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է երկարաձգել պայմանագիրն իտալական ակումբի հետ: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Շիրան:

Միլանյան ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստից և մտադիր է կրկնապատկել նրա աշխատավարձը՝ այն դարձնելով տարեկան 3 մլն եվրո՝ չհաշված պարգևավճարները: «Ներաձուրիները» ցանկանում են նաև հեռացնել Մարտինեսի՝ 111 մլն եվրո կազմող հրաժարագնի կիրառման հնարավորությունը, կամ էլ այն ևս կրկնապատկել: Ակումբի ներկայացուցիչների ու ֆուտբոլիստի գործակալի միջև հանդիպումը, ըստ ամենայնի, տեղի կունենա դեկտեմբերին։

Արգենտինացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և այլ ակումբներ:

Լաուտարո Մարտինեսը «Ռասինգից» «Ինտեր» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը: Գործարքի արժեքը կազմել է 14 մլն եվրո: 22-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում դարձել է 8 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ:

«Բարսելոնայի» ու «Ռեալի» թիրախը․ «Ինտերն» 80 միլիոն եվրո է ցանկանում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալը» որոշել է, թե երբ ձեռք կբերի Մբապեին

Իբրահիմովիչը կարող է հուսախաբ անել «Միլանին» ու վերադառնալ Անգլիա

Ֆելաինին խոսել է Մոուրինյոյի հետ վերամիավորվելու մասին

Սանեն մոտ է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուն

«Լիվերպուլը համաձայնեցրել է «Զալցբուրգի» հարձակվողի տրանսֆերը

Հալանդը մեկնել է Գերմանիա բանակցություններ վարելու համար

«Բարսելոնան» բանակցում է Վելայի հետ». Դոս Սանտոս

40 սկաուտներ տարբեր ակումբներից հետևել են Հալանդի խաղին՝ «Լիվերպուլի» դեմ

«Բարսելոնայի» գլխավոր թիրախի հրաժարագինը կկազմի 111 միլիոն եվրո, բայց միայն 15 օրվա ընթացքում

Վալվերդե. «Չեմպիոնների լիգան հաղթելու պարտավորություն ենք զգում»

Կոնտե. «Ինտերը» արժանի էր ավելիին, քան որ Ֆատիի գոլը սպաներ մեզ»

Ֆատին Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել

17-ամյա Ֆատին «Ինտերին» դուրս է թողնում ՉԼ-ից, առիթից օգտվում է «Բորուսիան» (տեսանյութ)

Կտրուկ շրջադարձ. «Սլավիան» խփում է, «Ինտերը»՝ ևս (տեսանյութ)

Վալվերդեն երկրորդ կազմ է հանել. «Ինտեր» – «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

«Մանչեսթեր Յունայթեդը» թոփ տրանսֆերներ է նախապատրաստում