«Նա կարող է դառնալ առաջիկա 10 տարվա գլխավոր աստղը»․ Միշել Պլատինի - VNews
Բաժիններ

«Նա կարող է դառնալ առաջիկա 10 տարվա գլխավոր աստղը»․ Միշել Պլատինի

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին իր կարծիքն է հայտնել ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի մասին:

«Ինձ դուր է գալիս Նեյմարը: Եվ այդ երեխան, որը նրա հետ միասին խաղում է ՊՍԺ-ում, այդքան էլ վատը չէ․․․ Մբապե՛, ճի՛շտ եք: Նա կարող է դառնալ առաջիկա 10 տարվա գլխավոր աստղը: Նրա ծառայությունները կառաջարկեի աշխարհի ցանկացած ակումբի:

Չգիտեմ՝ «Յուվենտուսը» կարո՞ղ է հիմա իրեն այդպիսի տրանսֆեր թույլ տալ, թե՞ ոչ: Ապագայում դա անելն ավելի դժվար է լինելու, քանի որ Մբապեի տրանսֆերային արժեքն արագորեն աճում է»,- Պլատինիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստը և պաշտոնյան ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնից զրկվել է 2015 թվականին ու որակազրկվել 4 տարի ժամկետով: Պատճառը եղել է 2022 թվականի աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու վերաբերյալ քվեարկության ապօրինի լինելը: Նրա որակազրկման ժամկետն ավարտվել է հոկտեմբերի 7-ին: Պլատինին ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է անպայման վերադառնալ ֆուտբոլ:

Պլատինի․ «VAR-ը գեղեցիկ աղբ է, այն որևէ խնդիր չի լուծի»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռեշֆորդը՝ եվրոպական գրանդի գլխավոր թիրախ

Պաշտոնական․ Կիմպեմբեն նոր պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ

«Ատալանտայի» նախագահը՝ ՊՍԺ-ի հետ խաղի մասին. «Մեզ համար դա նման կլինի դպրոց գնալուն»

Ժունինյո․ «Նեյմարը ՊՍԺ տեղափոխվեց միայն փողի պատճառով»

Մբապեն կարող է 100 մլն. եվրո ստանալ «Ռեալ» տրանսֆերից հետո

«Բարսելոնայի» նախագահ. «Նեյմարի վերադարձը քիչ հավանական է»

«Բարսելոնան» հնարավոր է խանգարի «Ռեալին» ձեռք բերել Մբապեին

Նեյմարն ու ՊՍԺ-ն պայմանավորվածության են հասել

AS․ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա», եթե ակումբը կրկին առաջարկ ներկայացնի ՊՍԺ-ին

«Բարսելոնան» Գրիզմանի ծառայություններն առաջարկել է 3 ակումբի

Պաշտոնական․ Տիագո Սիլվան ու ևս երկու ֆուտբոլիստ նոր պայմանագիր են կնքել ՊՍԺ-ի հետ

Պաշտոնական․ ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լեյվին Կուրզավայի հետ

10 թիմ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր

3 գրանդ բանակցում է Գենդուզիի հետ

«Նա մնում է». ՊՍԺ-ն նոր պայմանագիր կկնքի իր պաշտպանի հետ

ՊՍԺ-ն ցանկանում է «խլել» «Ռեալի» ծագող աստղին