-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլը պատմել է՝ ինչպես է ընդունել Ուելսի հավաքականի երկրպագուների՝ իրեն ուղղված վանկարկումների և պաստառի բովանդակությունը:
Ֆուտբոլասերները ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում Ադրբեջանի ընտրանու հետ կայացած հանդիպմանը (2-0) խաղացողի հասցեին վանկարկել են․ «Ուելս, գոլֆ, Մադրիդ»: Երկրպագուները մրցավեճի ընթացքում նաև նման գրությամբ պաստառ են բացել: Նրանց կարծիքով՝ Բեյլի առաջնահերթությունները հենց այդպիսի դասավորություն ունեն:
«Այո՛, ես լսել եմ դա: Երբ փոխարինվելուց հետո արդեն գտնվում էի պահեստայինների նստարանին, բոլոր տղաները ծիծաղում էին: Այդ ամենն իսկապես զվարճալի էր»,- հարցին ժպիտը դեմքին պատասխանել է Բեյլը, իսկ վերջինիս խոսքերը մեջբերում է Sgorio-ն:
Բեյլը «Ռեալից» հեռանալու միայն մեկ տարբերակ ունի
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո