-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ֆուտբոլային մրցաշրջանը հատում է հասարակածը, իսկ դա նշանակում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանը սարերի հետևում չէ: Ճիշտ է, դրա ժամանակ սովորաբար չեն լինում այնքան աղմկահարույց տրանսֆերներ, ինչքան ամառային ամիսներին, սակայն, միևնույնն է, հետաքրքրությունը կրկին մեծ է: Բացի այդ, այն ֆուտբոլիստները, որոնց պայմանագրերի ժամկետն ավարտվում է 2020 թվականի ամռանը, արդեն հունվարին կարող են ազատորեն բանակցություններ վարել այլ ակումբների հետ:
Կան շատ խաղացողներ, որոնց համաձայնագրերի ժամկետն ավարտվելու է ընթացիկ մրցաշրջանից հետո: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդպիսի իրավիճակում գտնվող 10 ամենահայտնի և աստղային ֆուտբոլիստներին:
Մերտենսը բոլորովին վերջերս շրջանցեց Դիեգո Մարադոնային «Նապոլիի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում: Բելգիացուն հարկավոր է ևս 5 գոլ խփել՝ այդ ցուցանիշով լավագույնի՝ Մարեկ Համշիկի արդյունքը գերազանցելու համար: Եթե նրան հաջողվի հասնել այդ նվաճմանը, կարելի կլինի ասել, որ Մերտենսի առաքելությունը «Նապոլիում» ավարտվել է: Ընդ որում, այստեղ հարցը ոչ թե ռեկորդն է, այլ այն տարաձայնությունները, որ առաջացել են ակումբի ֆուտբոլիստների ու ղեկավարության միջև: Դրիսն այդ ամենի ամենաակտիվ մասնակիցներից է: Այո՛, նա արդեն 32 տարեկան է, սակայն դեռևս արդյունավետ է գործում, ուստի կարող է հուսալ, որ ևս մեկ լավ պայմանագրի առաջարկ կստանա, բայց դա գուցե տեղի ունենա արդեն Նեապոլի սահմաններից դուրս:
«Մյուս Բենզեմաները». Թոփ ֆուտբոլիստներ, որոնք չեն հրավիրվում իրենց երկրի ազգային հավաքականներ
Ժամանակակից ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկը՝ Կավանին, ՊՍԺ-ում իր կարիերայի ընթացքում անընդհատ ստիպված է եղել որոշ չափով հայտնվելու իր մի քանի խաղընկերների ստվերում: Սկզբում այդ խաղացողը Զլատան Իբրահիմովիչն էր, իսկ վերջինիս հեռանալուց հետո փարիզյան ակումբի շարքերը համալրեցին Նեյմարն ու Կիլիան Մբապեն: Կավանիի և Նեյմարի միջև 2 տարվա ընթացքում կոնֆլիկտային մի շարք իրավիճակներ գրանցվեցին, ու հիմա, երբ ուրուգվայցու պայմանագրի ժամկետն ամռանն ավարտվում է, դժվար է ասել՝ ի՞նչը նրան կստիպի մնալու ՊՍԺ-ում: Էդինսոնը փետրվարին կնշի ծննդյան 33-րդ տարեդարձը, նա արդեն 5 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, բազմաթիվ անգամներ նվաճել երկրի գավաթը և սուպերգավաթը: Իհարկե, Կավանին նաև ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Նա ակումբի կենդանի լեգենդն է՝ անկախ նրանից, թե որտեղ կորոշի շարունակել կարիերան:
Ֆրանսիացու անունն ամռանը կապվում էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության հետ, ու դեռ կարող է լինել այդպիսի հավանականություն, եթե նա որոշի չերկարաձգել համաձայնագիրը «Յուվենտուսի» հետ: Չնայած թուրինյան թիմի կազմում են հայտնվել երիտասարդներ Ադրիեն Ռաբիոն և Աարոն Ռեմսին, Մատյուիդին իր աշխատասիրության, ունիվերսալության ու փորձի շնորհիվ շարունակում է համարվել Իտալիայի չեմպիոնի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Ըստ իտալական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ «Յուվենտուսի» ղեկավարությունը պատրաստվում է իր միանգամից մի քանի ֆուտբոլիստի զիջել «Մանչեսթեր Յունայթեդին», որպեսզի վերադարձնի Պոլ Պոգբային: Նրանց շարքերում, ովքեր կարող են փոխել ակումբային գրանցումը, շրջանառվում է նաև Մատյուիդիի անունը: Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց Մաուրիցիո Սարին, ամենայն հավանականությամբ, կանի ամեն ինչ, որպեսզի 2018 թվականի աշխարհի չեմպիոնին պահպանի իր թիմում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո