Խաղերի մեծամասնությունը կկայանա Երևանից դուրս․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 14-րդ տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

Խաղերի մեծամասնությունը կկայանա Երևանից դուրս․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 14-րդ տուրին ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ» – «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»

22 նոյեմբերի, ժ.18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

55 խաղ, «Արարատը» հաղթել է 16 անգամ, «Գանձասար-Կապանը»՝ 34, գրանցվել է 5 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 50-91

1-ին շրջան. 31.08.2019 «Գանձասար-Կապան» 0-1 «Արարատ»
Գոլը՝ Դավիթ Խուրցիձե 52՛

«Արարատ»՝ 2-րդ տեղ (26 միավոր), «Գանձասար-Կապան»՝ 9-րդ տեղ (10 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Վերջին 5 խաղերում «Արարատն» ընդամենը 7 միավոր վաստակեց, որի հետևանքով կորցրեց առաջատարի դիրքը՝ 1-ին հորիզոնականը զիջելով «Արարատ-Արմենիային»:

2․ «Գանձասար-Կապանն» անցկացրած վերջին 5 հանդիպումներում ընդամենը 6 միավոր վաստակեց, ընդ որում վերջին 2 խաղերում պարտվեց:

3․ Առաջին շրջանում «Գանձասար-Կապանի» նկատմամբ տոնած հաղթանակով «Արարատն» ընդհատեց գանձասարցիներից կրած 6 անընդմեջ պարտությունների տխուր շարքը: Այդ հանդիպումներում կապանցիները 23 գոլ էին խփել, սեփական դարպասը բաց էին թողել ընդամենը 3 գնդակ: Նախորդ հաղթանակը գանձասարցիների նկատմամբ «Արարատը» տոնել էր անցյալ տարվա մարտի 1-ին Դավիթ Մինասյանի խփած միակ գոլի շնորհիվ, որը ներկայումս խաղում է «Գանձասար-Կապանում»:

4․ «Արարատին» առաջիկա խաղում հաճելի հոբելյան է սպասում, եթե հաջողվի հաղթել մրցակցին: Դա կլինի Բարձրագույն խմբում արարատցիների հոբելյանական՝ 300-րդ հաղթանակը:

5․ Թեև «Արարատն» ընթացիկ առաջնության ամենաարդյունավետ թիմերից մեկն է, սակայն արարատցիների ներկայիս ռմբարկուն՝ Դենիս Դեդեչկոն ընդամենը 4 գոլի հեղինակ է դարձել: Գանձասարցիների կազմում բոլորից շատ՝ 3 գոլ է խփել Գեղամ Հարությունյանը, որը հատկապես «Արարատի» հետ հանդիպումներում աչքի է ընկել արդյունավետությամբ:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Արարատ»՝ Գևորգ Նռանյան՝ 5 գոլ:

«Գանձասար-Կապան»՝ Գեղամ Հարությունյան՝ 17 գոլ:

«Արարատն» այս խաղում կազմի կորուստ կունենա: 5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Արտակ Ալեքսանյանն ու Դենիս Դեդեչկոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Դավիդ Կամպանյա․ «Թիմը գնալով ավելի ու ավելի լավ է խաղում, և վստահ եմ, որ կաճենք» (տեսանյութ)

Բրոնզե մեդալակրի և չեմպիոնի գոլազուրկ խաղը․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» մրցավեճից

Պաշտոնական․ «Գանձասար-Կապանը» բրազիլացի նորեկ ունի

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց գոլազուրկ ոչ-ոքիով (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկի» գրաֆիտին՝ Երևանում. Sector 18-ի նոր ակցիան (լուսանկարներ)

Չարենցավանը՝ առաջնության քարտեզում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրին ընդառաջ

Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

FeedConstruct-ը ձեռք է բերել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բացառիկ մեդիա իրավունքները

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Նոր մրցաշրջանի 5 գլխավոր ինտրիգները (տեսանյութ)

ՉԼ խաղ է չեղարկվել կորոնավիրուսի պատճառով․ Հաղթած թիմը շուտով կարող է հանդիպել «Արարատ-Արմենիային»

Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

Կամո Հովհաննիսյան. «Հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ»

«Լոռին» կարող է չմասնակցել Հայաստանի առաջնությանը