-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում «Երևանի» նկատմամբ հաղթանակից հետո (8-2) հայտնել է խաղից իր տպավորությունների մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․
-Հանդիպման վերաբերյալ 2 բան կարող եմ ասել: Թիմը շատ կարգապահ հանդես եկավ առաջին խաղակեսում: Ընդմիջումից հետո կարգապահությունն ընկավ: Հաշիվը հոգեբանորեն երևի ինչ-որ տեղ ազդեց ֆուտբոլիստների վրա, ինչը ես չեմ ողջունում: Նրանք պետք է մինչև վերջ խաղային կարգապահ ֆուտբոլ: Իսկ մնացածի վերաբերյալ կասեմ, որ հաշիվն այնպիսին է՝ չեմ կարող շատ մեկնաբանություններ կատարել: Ես կարող եմ միայն այդ 2 հանգամանքն առանձնացնել՝ առաջին և երկրորդ խաղակեսերի միջև հոգեբանական մոտեցման տարբերությունը:
16-ամյա Լևոն Վարդանյանն իր նորամուտը նշեց Բարձրագույն խմբի առաջնությունում: Ի՞նչ հանգամանքներում որոշեցիք նրան ընդգրկել այս մրցավեճի հայտացուցակում:
-Լևոնին առաջին օրը չէ, որ ճանաչում եմ, նրան գիտեմ դեռ ակումբի մարզադպրոցից: Նա խոստումնալից ֆուտբոլիստ է: Մենք այս դադարի ընթացքում խաղ անցկացրինք «Փյունիկ-2»-ի դեմ, որտեղ Լևոնն առանձնացավ իր լավ որակներով: Այնպես ստացվեց, որ նա այդ մրցավեճի երկրորդ խաղակեսում հանդես եկավ արդեն մեր կազմում ու 2 գոլ խփեց: Ինչ վերաբերում է այսօրվա հանդիպմանը, ապա գոհ եմ նրա խաղից, կատարած աշխատանքից: Պետք է հաշվի առնել, որ Լևոնն ընդամենը 16 տարեկան է և դեռ շատ աշխատանք ունի անելու, որպեսզի ամրապնդվի թիմում: Բայց միանշանակ է այն, որ խոստումնալից ֆուտբոլիստ է:
Ձեր գլխավորած թիմի՝ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներն այս երկշաբաթյա դադարի ընթացքում հասցրե՞լ են ապաքինվել: Ե՞րբ շարք կվերադառնան Արաս Օզբիլիսը, Էդգար Մանուչարյանը․․․
-Օզբիլիսի հետ կապված իրավիճակի մասին խոսել եմ, դա դեռ անփոփոխ է (բացակայում է ընտանեկան խնդիրների պատճառով՝ խմբ․): Ինչ վերաբերում է Մանուչարյանին, ապա նա իրեն լավ էր զգում նախքան վերջին մարզումը, կրկին ունեցավ ծնկի հետ կապված թեթև խնդիր, դրա համար էլ բացակայում էր: Վնասվածքից ապաքինվել էր Ալֆրեդը, բայց վերջինիս վնասվածքը 2 օր առաջ կրկնվեց, ուստի ռիսկի չգնացինք նրան ընդգրկելու հայտացուցակում: Մնացած ֆուտբոլիստները նորմալ վիճակում են: Կառլեն Մկրտչյանն արդեն մեկ շաբաթ է, ինչ սկսել է մարզվել: Տեսնենք՝ ինչպես կլինի:
Պաշտոնական. Ալեքսանդր Գրիգորյանը՝ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո