Տիգրան Բարսեղյանը մեկնաբանել է հունական առաջատար ակումբներից մեկի՝ իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրը - VNews
Բաժիններ

Տիգրան Բարսեղյանը մեկնաբանել է հունական առաջատար ակումբներից մեկի՝ իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրը

Հունական լրատվամիջոցներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը 2019 թվականին հանդես է եկել ղազախական «Կայսարում», կարող է կարիերան շարունակել հունական առաջատար ակումբներից մեկում՝ ԱԵԿ-ում: Ըստ հաղորդման՝ վերջինիս ղեկավարները ցանկանում են հայ ֆուտբոլիստին տեսնել իրենց թիմում:

26-ամյա Բարսեղյանը ղազախական Sports.kz-ին տված հարցազրույցում մեկնաբանել է շրջանառվող լուրերը:

«Դեռ ոչ ոքի հետ պայմանագիր չեմ ստորագրել: Բայց ԱԵԿ-ի հետ կապված տարբերակը լուրջ է: Մնացածի մասին հիմա չեմ ցանկանում խոսել, ներեցեք: Այժմ պարզապես ուզում եմ լինել ընտանիքիս հետ, քայլել, գնումներ կատարել և ձուկ որսալ (ծիծաղում է՝ խմբ․)»:

Հայ ֆուտբոլիստը Ղազախստանի 2019 թվականի առաջնությունում անցկացրել է 29 հանդիպում, դարձել 12 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ՝ դառնալով «Կայսարի» լավագույն ռմբարկուն: Transfermarkt-ը «Վարդարի» նախկին խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 մլն եվրո: Նրա պայմանագրի ժամկետը ղազախական ակումբի հետ ավարտվել է:

Բարսեղյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի 10 հանդիպումից 9-ին՝ 8 դեպքում լինելով մեկնարկային կազմում, դառնալով 3 գոլի հեղինակ:

Ինչ վերաբերում է ԱԵԿ-ին, ապա վերջինս Հունաստանի ընթացիկ առաջնությունում անցկացրած 11 խաղում վաստակել է 18 միավոր և 14 թիմի պայքարում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ զիջելով «Օլիմպիակոսին» ու ՊԱՕԿ-ին (27-ական միավոր):

Տիգրան Բարսեղյանն ընդդեմ Վահան Բիչախչյանի․ ֆուտբոլիստները չելենջ են անցկացրել (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գվարդիոլան մեկնաբանել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին լուրերը

Մբապեն կարող է 100 մլն. եվրո ստանալ «Ռեալ» տրանսֆերից հետո

«Բարսելոնայի» նախագահ. «Նեյմարի վերադարձը քիչ հավանական է»

«Բարսելոնան» հնարավոր է խանգարի «Ռեալին» ձեռք բերել Մբապեին

Ամեն ինչ՝ հանուն Հավերցի. «Չելսին» 6 ֆուտբոլիստի կվաճառի

AS․ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա», եթե ակումբը կրկին առաջարկ ներկայացնի ՊՍԺ-ին

Մեսին չի ուզում լքել «Բարսելոնան», բայց շատ դժգոհ է Բարտոմեուի գործունեությունից

«Ռոման» մոտ է թոփ հարձակվող ձեռք բերելուն

«Յուվենտուսը» նոր փոխանակում է պատրաստում

Մեսին կարող է հայտնվել անգլիական գրանդում

Գրիզմանը կարիերան կարող է շարունակել Իտալիայում

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

«Լիվերպուլը» մոտ է «Բավարիայի» ֆուտբոլիստին գնելուն

Պաշտոնական. Լերոյ Սանեն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Մեսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»

Պաշտոնական. Աչրաֆ Հակիմին տեղափոխվեց «Ինտեր»