fbpx
Բաժիններ

Տուխել․ «Չգիտեմ՝ Զիդանն ինչքան ուժգին է սիրահարված Մբապեին, բայց նա մեր ամենակարևոր ֆուտբոլիստն է»

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Խմբային Փուլ 5 տուր

26 Նոյեմբեր 2019 - 00:00

2

Ռեալ Մադրիդ

2

ՖԱ Պարի Սեն-Ժերմեն

1 - 0 Կարիմ Բենզեմա - 17`

2 - 0 Կարիմ Բենզեմա - 79`

2 - 1 Կիլիան Մբապե - 81`

2 - 2 Պաբլո Սարաբիա Գարսիա - 83`

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» իր գործընկեր Զինեդին Զիդանի հայտարարությունը: Ֆրանսիացի մասնագետը նշել էր, որ սիրահարված է փարիզյան թիմի հարձակվող Կիլիան Մբապեին:

«Չգիտեմ՝ Զիդանն ինչքան ուժգին է սիրահարված Մբապեին, բայց նա մեր ամենակարևոր ֆուտբոլիստն է: Մենք շատ ուրախ ենք, որ Մբապեն մեր թիմում է: Ձեզ երբեմն դուր են գալիս ֆուտբոլիստներ, որոնք ձեր թիմում չեն: Զիդանի համար գուցե ցավալի է, բայց Կիլիանը ՊՍԺ-ում է: Կարծում եմ՝ նա իր թիմում ունի շատ խաղացողների, որոնց նույնպես սիրում է:

Չեմ կարող ասել՝ Մբապեն ապագայում կխաղա՞ «Ռեալում», թե՞ ոչ: Դա ինձ համար բարդ հարց է, քանի որ ես ՊՍԺ-ի գլխավոր մարզիչն եմ, իսկ նա մեր ֆուտբոլիստն է: Մենք փորձում ենք թիմի խաղը կառուցել նրա շուրջ, ուստի չեմ ցանկանում մտածել Մբապեի՝ ակումբից դուրս ապագայի մասին:

Մենք խաղալու ենք «Ռեալի» դեմ, մի թիմի, որը վերջին տարիներին բազմիցս հաղթել է Չեմպիոնների լիգայում: Սա մեծ մարտահրավեր է մեզ համար: Սա լիովին այլ խաղ է լինելու Փարիզում կայացած հանդիպման համեմատությամբ: Հանդես ենք գալու Մադրիդում, հնարավոր է՝ այս ստադիոնում խաղալն ամենաբարդն է ամբողջ Եվրոպայում: «Ռեալում» ելույթ է ունենում Ռամոսը՝ նրա ավագն ու առաջատարը: Երբ Սերխիոն խաղադաշտում է, «Ռեալը» դառնում է լիովին այլ թիմ: Մադրիդցիները հիմա հիանալի արդյունքներ են ցույց տալիս, հաղթում են և խփում շատ գոլեր: Նրանք հիանալի մարզավիճակում են: Շատ բարդ է «Ռեալի» դեմ խաղալը»,- Տուխելի խոսքերը մեջբերում է AS-ը:

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը ՊՍԺ-ի հետ հանդիպման համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալի» հայտացուցակը «Վալյադոլիդի» դեմ խաղի համար

Տուխել․ «Կավանին վնասվածք չունի, բայց ավելի լավ է՝ մնա տանն ու մտածի»

Զիդան․ «Միշտ պաշտպանելու եմ ֆուտբոլիստներիս, այդ թվում՝ Բեյլին»

Դի Մարիա․ «Էմերին ինձ ասաց, որ խաղալու եմ, բայց իրականում քիչ խաղաժամանակ էի ստանում»

Հաքիմի․ «Միշտ երազել եմ «Ռեալի» առաջին թիմում խաղալու մասին»

«Եթե գնենք Մբապեին, «Լիվերպուլը» «գլխացավանք» կունենա». Ֆաբինյո

Սիլվա. «Ռեալն» ամեն տարի ինձ ցանկանում էր գնել»

«Յուվենտուսը» և ՊՍԺ-ն բանակցում են ֆուտբոլիստների փոխանակություն կատարելու շուրջ

ՖՖՖ նախագահ․ «Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը, երբ Դեշամը հեռանա իր պաշտոնից»

Գուտի․ «Միայն մեկ ֆուտբոլիստի գիտեմ, որ ֆանտաստիկ է յուրաքանչյուր խաղում»

ՊՍԺ-ն արդեն փոխարինող է գտել Կավանիի համար

«Օպերացիա Ազար». «Ռեալը» Պոգբային գնելու նոր ծրագիր ունի

Պաշտոնական. Վալյեխոն վերադարձավ Լա լիգա

«Ռեալը» ձեռք կբերի «Մալագայի» հարձակվողին և անմիջապես վարձակալության կհանձնի

«Ռեալի» առաջատար ֆուտբոլիստը պատրաստ կլինի «Ատլետիկոյի» դեմ խաղին

ՊՍԺ-ն ներկայացրել է թիմի չորրորդ մարզազգեստը