fbpx
Բաժիններ

Ընթացիկ առաջնության առաջին պոկերը, «Լոռիից» 461 րոպե պահանջվեց «Արարատ-Արմենիային» գոլ խփելու համար

Բարձրագույն խմբի 14-րդ տուրը՝ 10 փաստով

14-րդ տուրն անհաջող էր առաջնության առաջատար եռյակի համար: Միայն «Արարատին» հաջողվեց մեկ միավոր վաստակել ու կրկին իրեն վերադարձնել 1-ին հորիզոնականը: Իսկ ահա աղյուսակը գլխավորող «Արարատ-Արմենիան» և եռյակը եզրափակող «Շիրակը» պարտություններ կրեցին:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, 2 խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Դաշտի տերերից հաջողությունն ուղեկցեց միայն «Լոռիին»: Առաջնությունում անցկացված 70 հանդիպումներից 33-ում հաղթել են դաշտի տերերը, 23-ում՝ հյուրերը, 14 խաղում գրանցվել է ոչ-ոքի:

«Ուրարտուի» և «Նոայի» «ցրտաշունչ» հանդիպումը․ VNews-ի ֆոտոշարքը

Այս տուրն էլ աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ. 5 խաղում խփվեց 18 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,6 գոլ): Իսկ ամենաարդյունավետը 12-րդ տուրն էր, որում 24 գնդակ էր խփվել (միջինը մեկ խաղում՝ 4,8 գոլ): Առաջնությունում անցկացված 70 հանդիպումներում խփվել է 205 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,92 գոլ): Ընթացիկ առաջնության հոբելյանական՝ 200-րդ գոլի հեղինակ դարձավ փյունիկցի Սերգեյ Շևչուկը, որը «Երևանի» հետ խաղում իր թիմի 5-րդ գնդակն էր խփել:

2․ «Շիրակն» առաջին պարտությունը կրեց Գյումրիում, որը 2-րդ անընդմեջն էր ընթացիկ առաջնությունում: Մինչ այդ սեփական հարկի տակ անցկացրած 6 հանդիպումներից 5-ում «Շիրակը» հաղթել էր և միայն «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում էր միավորներ կորցրել՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:

3․ «Լոռիին» վերջապես հաջողվեց ոչ միայն գրավել «Արարատ-Արմենիայի» դարպասը Բարձրագույն խմբի հանդիպումներում, այլև առաջին հաղթանակը տոնել չեմպիոնի նկատմամբ: «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումներում գոլերի հաշիվը բացելու համար «Լոռիից» 461 րոպե պահանջվեց:

Վադիմ Լազորենկո․ «Մրցակիցն ինձ շատ դուր եկավ, բայց մեր ֆուտբոլիստներից էլ չեմ կարող դժգոհել» (տեսանյութ)

4․ Վերջին 5 հանդիպումներում «Արարատի» մասնակցությամբ հանդիպումներում 11մ 6 հարված է նշանակվել, որից 4-ը՝ արարատցիների օգտին: Արարատցիներից 2-ական դիպուկ հարված են կատարել Արտակ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոզլովը: Վերջինս ընթացիկ առաջնությունում 4-րդ գոլը խփեց և ընդգրկվեց թիմի ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում: Կոզլովը Դեդեչկոյի հետ գլխավորեց «Արարատի» լավագույն ռմբարկուների ցանկը:

5․ «Փյունիկը» գերազանցեց ընթացիկ առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդը, որ սահմանել էր «Արարատ-Արմենիան» «Երևանի» հետ կայացած նախորդ տուրի մրցավեճում (7-2): Փյունիկցիները հետնապահին ջախջախեցին 8-2 հաշվով՝ միաժամանակ դառնալով ընթացիկ առաջնության ամենագոլառատ խաղի մասնակիցներ, որում 10 գոլ խփվեց:

ՀՀ առաջնություններում վերջին անգամ մեկ խաղում 10 գոլ է գրանցվել 2014թ. հոկտեմբերի 19-ին կայացած «Արարատ» – «Բանանց» խաղում՝ 4-6:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Փյունիկը» ռեկորդակիր էր խփած գոլերի, 11մ հարվածների և կարմիր քարտերի քանակով

«Փյունիկ» – «Շիրակ» ընկերական հանդիպման գոլերը (տեսանյութ)

Պաշտոնական. «Լոռին» խզեց պայմանագիրը Նվանի Իկեչուկվուի հետ

«Նոան» համալրվել է 2 լեգեոներներով

Հայաստանը՝ եվրոպական ֆուտբոլային քարտեզում. 7 ուշագրավ կետ ՈՒԵՖԱ-ի նոր զեկույցից

Պաշտոնական. «Փյունիկը» նոր դարպասապահ ունի

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատը» երկու ընկերական խաղ կանցկացնի Սոչիում

Պաշտոնական․ Թեյմուրազ Տոբոևը հեռացել է «Արարատից»

Պաշտոնական. Եվգենի Օսիպովը՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Դավիթ Մանոյանը տեղափոխվեց «Շիրակ»

Նախորդ տասնամյակի Հայաստանի ամենատիտղոսակիր 5 մարզիչները

Պաշտոնական. Արամ Հայրապետյանը տեղափոխվեց Իրան

«Շիրակն» առաջիկա օրերին երկու ընկերական խաղ կանցկացնի

Պետրոս Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել «Արարատ-Արմենիային»

Առաջնության ամենահուսալի պաշտպանությունն ունեցող թիմը զգալի առաջընթաց է գրանցել