fbpx
Բաժիններ

Գավաթային շունչ Չարենցավանում, ԲԽ-ի թիմերի պայքար Վանաձորում և Երևանում․ VBet Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչին ընդառաջ

«ՍԵՎԱՆ» – «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»

27 նոյեմբերի, ժ.14:00, Ձորաղբյուրի մարզահամալիր

ՀՀ գավաթի խաղարկություններում թիմերն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ VBet Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչում «Սևանը» պայքարից դուրս է թողել Բարձրագույն խմբի առաջնության հետնապահ «Երևանին»՝ հաղթելով Արեգ Ազատյանի և Բոգդան Ռյաբեցի խփած գոլերի շնորհիվ:

2․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկը գավաթի ընթացիկ խաղարկությունում ավելի տպավորիչ էր: Չեմպիոնը 5-0 հաշվով պարտության մատնեց «Վեստ Արմենիային»՝ կրկնելով գավաթի մրցաշարերում «Երևանի» նկատմամբ նախորդ խաղարկությունում տոնած ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդը: Այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ Արտյոմ Ավանեսյանը, մեկական անգամ աչքի ընկան նրա թիմակիցներ Ուգոչուկվու Լուիս Օգանան ու Հովհաննես Հարությունյանը, մեկ գնդակ էլ սեփական դարպասը խփեց մրցակցի ֆուտբոլիստ Դենիս Վոլկովը:

3․ «Սևանը» Հայաստանի գավաթի մրցաշարում նորամուտը նշել է նախորդ մրցաշրջանում, երբ Առաջին խմբում հանդես էր գալիս «Յունիոր Սևան» անվանումով: Թեև գավաթի 1/8 եզրափակչի երկու հանդիպումներում էլ «Յունիոր Սևանը» լուրջ դիմադրություն ցույց տվեց Բարձրագույն խմբի նորեկ «Լոռիին», սակայն քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել չհաջողվեց (2-3, 2-2):

4․ «Սևանն» Առաջին խմբի մրցաշարում անցկացրած 15 հանդիպումներում վաստակած 31 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում՝ 6 միավորով հետ մնալով աղյուսակը գլխավորող «Լոկոմոտիվից» և «Վեստ Արմենիայից», որոնք մեկ խաղ պակաս են անցկացրել: Թիմի ռմբարկուն 7 գոլի հեղինակ դարձած Մհեր Սահակյանն է: Առաջնության վերջին խաղում «Սևանը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է «Տորպեդոյին»:

5․ Իսկ ահա «Արարատ-Արմենիան» գավաթային մրցավեճից առաջ անհաջող հանդես եկավ առաջնությունում՝ Վանաձորում 0-2 հաշվով պարտվելով «Լոռիին»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Թովմաս Գրիգորյան․ «Արմեն Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ»

2 հայ, 1 լեգեոներ․ «Նոան» բաժանվել է 3 ֆուտբոլիստից

Թովմաս Գրիգորյան. «Լոռիի» դեպքում նվիրատվություն չի լինելու, այլ հստակ գործարք»

«Գանձասար-Կապանից» հեռացել է 6 ֆուտբոլիստ

«Նոան» առաջարկել է ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու, իսկ նախագահի հարցում դեռ չի կողմնորոշվել

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Ջոնել Դեսիրեն ԲԽ-ի պատմության մեջ միակ լեգեոներն է, որին հաջողվել է պենտա-տրիկի հեղինակ դառնալ

Արմեն Պետրոսյան․ «Շատ գոհ եմ մեր ֆուտբոլիստներից, բայց կան օղակներ, որոնք պետք է համալրենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը ՀՖՖ-ին հորդորում է վերադարձնել առաջնության նախկին ձևաչափը (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Փորձելու ենք պահել թիմի կազմի 90%-ը, նաև հաստատ ունենալու ենք 1-2 նորեկ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» կրկին հաղթեց «Շիրակին», «Նոան» էլ հերթական անգամ ուժեղ գտնվեց «Արարատից» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Երևանի» ֆուտբոլիստներն այս բարդ իրավիճակում խաղացին զինվորների պես» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Պետք է համալրվենք կոնկրետ դիրքերի 5 ֆուտբոլիստներով»

Սուրեն Չախալյան․ «Արժանի էինք հաղթանակի»