Բարձրագույն խմբի 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

Բարձրագույն խմբի 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews.am-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:

Դարպասապահ՝ Անատոլի Այվազով («Ուրարտու»)

Պաշտպաններ՝ Աննան Մենսահ («Գանձասար-Կապան»), Նիկիտա Բարանով («Ալաշկերտ»), Լուիս Մաթեուս («Լոռի»)

Կիսապաշտպաններ՝ Արթուր Ավագյան, Ռուսլան Զաերկո (2-ն էլ՝ «Լոռի»), Արմեն Մանուչարյան, Սերգեյ Շևչուկ (2-ն էլ՝ «Փյունիկ»), Տիագո Գալվաո («Ալաշկերտ»)

Հարձակվողներ՝ Գուստավո Մարմենտինի («Ալաշկերտ»), Դենիս Մահմուդով («Փյունիկ»)

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Գուստավո Մարմենտինի («Ալաշկերտ»)

25-ամյա բրազիլացին մոտ մեկ ամիս բացակայելուց հետո շատ մարտական տրամադրվածությամբ էր վերադարձել խաղադաշտ: Նա «Շիրակի» հետ մրցավեճում տեղակայվել էր 2 կենտրոնական հարձակվողների թիկունքում և առանցքային դեր էր կատարում գրոհների հատկապես վերջնական հատվածում: Մարմենտինին միշտ աչքի է ընկնում ոչ ստանդարտ գործողություններով, ինչով սպառնալից է դառնում ցանկացած մրցակցի համար: Նա Գյումրիում կայացած հանդիպմանը դարձել է 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Գեղագիտական առումով առանձնանում է հատկապես առաջին գնդակը, երբ նա հեռահար հարվածով դարձել է չքնաղագեղ գոլի հեղինակ:

«Ալաշկերտն» այս առաջնության առաջին թիմն է, որ Գյումրիում հաղթել է «Շիրակին»: Դա տեղի է ունեցել շնորհիվ թիմային հիանալի աշխատանքի, պաշտպանությունում գրագետ հանդես գալու, ինչպես նաև ունեցած պահերը գոլերի վերածելու շնորհիվ: Իսկ Մարմենտինին այս առաջնությունում դուրս է եկել որակական նոր մակարդակի վրա, նա արդեն 7 գոլ է խփել ընթացիկ մրցաշարում: Բրազիլացին նախորդ մրցաշրջանում սովորաբար գործում էր աջ եզրից, իսկ հիմա, երբ փոխվել է տակտիկական սխեման, տեղ է զբաղեցնում կենտրոնին ավելի մոտ: Գուստավոյի հեռահար հարվածները սարսափելի են հայկական թիմերի դարպասապահների համար, նա նաև լավ փոխանցումների է տիրապետում, ինչում ևս մեկ անգամ համոզվել ենք Գալվաոյի գոլի ժամանակ: Բացի այդ, Մարմենտինին հիմա նաև շատ ավելի թիմային ֆուտբոլիստ է դարձել, ինչը նույնպես պակաս կարևոր չէ: Ակնբախ է, որ «Ալաշկերտն» էլ մարզչական փոփոխությունից հետո զգալի առաջ քայլ է կատարել թե՛ արդյունքների, թե՛ ցուցադրած խաղի տեսանկյունից:

Բարձրագույն խմբի 14-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դավիդ Կամպանյա․ «Թիմը գնալով ավելի ու ավելի լավ է խաղում, և վստահ եմ, որ կաճենք» (տեսանյութ)

Բրոնզե մեդալակրի և չեմպիոնի գոլազուրկ խաղը․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» մրցավեճից

Պաշտոնական․ «Գանձասար-Կապանը» բրազիլացի նորեկ ունի

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց գոլազուրկ ոչ-ոքիով (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկի» գրաֆիտին՝ Երևանում. Sector 18-ի նոր ակցիան (լուսանկարներ)

Չարենցավանը՝ առաջնության քարտեզում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրին ընդառաջ

Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

FeedConstruct-ը ձեռք է բերել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բացառիկ մեդիա իրավունքները

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Նոր մրցաշրջանի 5 գլխավոր ինտրիգները (տեսանյութ)

Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

«Լոռին» կարող է չմասնակցել Հայաստանի առաջնությանը

Եվրոպա լիգայում հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը

«Ուրարտուի» կազմը համալրել է երիտասարդ նիգերացի կիսապաշտպան