Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլին - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլին

Հնդկաստանի Կոլկատա քաղաքում ավարտվեց շախմատի Grand Chess Tour-ի 7-րդ փուլի Tata Steel Chess India մրցաշարը: Այսօր կայացան կայծակնային շախմատի 2-րդ շրջանի հանդիպումները:

Լևոն Արոնյանը կրկին անհաջող խաղաց՝  9 հնարավորից վաստակելով ընդամենը 2 միավոր: Լևոնը հաշտություն կնքեց Պենտալա Հարիկրիշնայի, Վիշվանաթան Անանդի, Անիշ Գիրիի և Յան Նեպոմնյաշչնու հետ: Մնացած 5 պարտիաներում Արոնյանը զիջեց մրցակիցներին:

Արագ և կայծակնային շախմատի մրցախաղերում վաստակած միավորների ընդհանուր քանակով (13) Լևոն Արոնյանը եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Նա արժանացավ 7500 դոլար պարգևավճարի: 27 միավորով հաղթող ճանաչվեց Մագնուս Կառլսենը, որը 37500 դոլար ստացավ: 2-րդ տեղը զբաղեցրեց Հիկարու Նակամուրան, որի հաշվին 23 միավոր գրանցվեց: Նրա պարգևավճարը 25 հազար դոլար է:

Grand Chess Tour-ի 7 փուլերում վաստակած միավորների ընդհանուր քանակով լավագույն արդյունքն ունեցող 4 շախմատիստները՝ Մագնուս Կառլսենը (67,5), Դին Լիժենը (43,8), Լևոն Արոնյանն (37,5) ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը (36,8)  դեկտեմբերի 2-8-ը Լոնդոնում կվիճարկեն գլխավոր մրցանակը:

Ռաֆայել Վահանյանը՝ վետերանների շախմատի աշխարհի չեմպիոն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մագնուս Կառլսենը շախմատային սուպերմրցաշար է կազմակերպել, որը կանցկացվի առցանց

Լևոն Արոնյանը բանաստեղծություն է նվիրել Արիանային

«Պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում. ես ամուսնանում եմ Հայաստանի հետ». Արիանա Կաոլիի ամենահիշարժան մտքերը

Մահացել է Լևոն Արոնյանի կինը

Լևոն Արոնյանի կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

Արոնյանի կնոջ առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

Լևոն Արոնյանի կինն ավտովթարի է ենթարկվել․ վիճակը գնահատվում է ծանր

Հայ շախմատիստներից լավագույնը կրկին Լևոն Արոնյանի արդյունքն է

Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի արդյունքն է

Կառլսենից կրած միակ պարտությունն Արոնյանին զրկեց աշխարհի չեմպիոնի տիտղոսից

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Առավել հաջողն Արոնյանի, Սարգսյանի ու Մելքումյանի մեկնարկն էր

Կհաջողվի՞ Արոնյանին կրկնել 9-ամյա վաղեմության իր նվաճումը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Կառլսենին՝ բավարարվելով 40 հազար դոլարով

Grand Chess Tour. Արոնյանին չհաջողվեց ռևանշի հասնել Կառլսենի նկատմամբ

Grand Chess Tour. Արոնյանը պարտությամբ սկսեց Կառլսենի հետ մրցախաղը