-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
VBet Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպումներից հետո հայտնի դարձան պատվավոր մրցանակի խաղարկության կիսաեզրափակչի զույգերը՝ «Գանձասար-Կապան» – «Արարատ-Արմենիա», «Նոա» – «Ուրարտու»:
VBet Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչ հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1․ VBet Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ 4 հանդիպումներից միայն մեկում դաշտի տերերը հաղթեցին, 3-ում հաջողությունն ուղեկցեց հյուրերին: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 14 հանդիպումներից 6-ում հաջողությունն ուղեկցել է դաշտի տերերին, 7-ում հաղթել են հյուրերը, մեկն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի:
4 խաղում խփվեց 19 գոլ (միջինը մեկ խաղում՝ 4,75 գոլ): Կայացած 14 հանդիպումներում արդեն գրանցվել է 52 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,71 գոլ):
2․ «Սևանի» և «Արարատ-Արմենիայի» մրցախաղում գրանցվեց VBet Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկության ամենախոշոր հաշիվը՝ 2-11: Մինչ այդ ամենախոշոր հաշիվը գրանցվել էր 1/16 եզրափակչի «Վեստ Արմենիա»-«Անի» (7-1) և «Արագած»-«Վան» (0-6) հանդիպումներում: Իսկ ՀՀ գավաթի խաղարկություններում ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնել է «Բանանցը»՝ 2005թ. 1/8 եզրափակչում 15-0 հաշվով պարտության մատնելով Առաջին խմբում հանդես եկող «Աբովյանին»: Իսկ վերջին անգամ նման խոշոր հաշիվ գրանցվել էր 2008թ. գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Փյունիկ»-«Պատանի» խաղում՝ 11-2:
«Արարատ-Արմենիան» գավաթի մրցաշարերում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց՝ գերազանցելով նախորդ և ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչում համապատասխանաբար «Երևանի» ու «Վեստ Արմենիայի» նկատմամբ տարած հաղթանակի (5-0) ռեկորդը: «Սևանի» համար էլ դա գավաթի մրցաշարում ամենախոշոր հաշվով պարտությունն էր:
«Արարատ-Արմենիան» 2-րդ մրցաշրջանն անընդմեջ իրավունք է ստանում հանդես գալու գավաթի կիսաեզրափակչում: Չեմպիոնը գավաթի ընթացիկ խաղարկության ամենաարդյունավետ թիմն է՝ 2 խաղում խփելով 16 գնդակ: Համեմատության համար նշենք, որ նախորդ խաղարկության 6 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» ընդամենը 13 գոլ էր խփել:
3․ «Գանձասար-Կապանն» «Ալաշկերտի» հետ գավաթային 3-րդ դիմակայությունում էլ հաղթող դուրս եկավ: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել 2012/13թթ. խաղարկության 1/4 եզրափակչում, որի երկու հանդիպումների ելքը վճռել էր գանձասարցի Նարեկ Բեգլարյանի խփած միակ գոլը: Երկրորդ անգամ «Գանձասար-Կապանն» «Ալաշկերտին» հաղթել էր 2017/18թթ. խաղարկության եզրափակչում՝ առավելության հասնելով հետխաղյա 11մ հարվածաշարում:
Գանձասարցիները գավաթի վերջին 5 խաղարկություններում 4-րդ անգամ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին: Միայն գավաթի նախորդ խաղարկությունում կապանցիներին չէր հաջողվել հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը՝ երկու հանդիպումների ընդհանուր արդյունքով զիջելով «Արարատ-Արմենիային» (1-1, 0-1):
4․ Ալեքսանդր Գրիգորյանի նորամուտն «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնում հաջող անցավ: «Ուրարտուն» 7-րդ տարին անընդմեջ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց: Նախորդ 6 խաղարկություններում «Ուրարտուին» ընդամենը մեկ անգամ՝ 2015/16թթ. մրցաշարում է հաջողվել եզրափակչի ուղեգիր նվաճել՝ վճռորոշ խաղում 2-0 հաշվով առավելության հասնելով «Միկայի» նկատմամբ:
Գավաթի վերջին 4 հանդիպումներում «Ուրարտուի» դարպասն անառիկ է մնացել: Այդ խաղերից 3-ում դարպասը պաշտպանել է Անատոլի Այվազովը, մեկում՝ Արամ Հայրապետյանը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո