Մորենոն մանրամասներ է հայտնել Էնրիկեի հետ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի շուրջ - VNews
Բաժիններ

Մորենոն մանրամասներ է հայտնել Էնրիկեի հետ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի շուրջ

Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոն պատմել է Լուիս Էնրիկեի՝ ընտրանու մարզչական ղեկին վերադարձի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Ես ներողություն եմ խնդրում նրա համար, որ այս հայտարարությունը կատարվում է այսքան արագ, սակայն ես չէի ցանկանում, որ շատ ժամանակ անցներ: Սա անչափ տհաճ պահ է ինձ համար, ու ես չէի ուզում, որ այսպիսի բան տեղի ունենար: Ես ձեզ կներկայացնեմ փաստեր, քանի որ որոշ մանրամասներ բացակայում են բոլորի տեսադաշտից:

Ոչ ոք չգիտեր՝ որքան երկար կշարունակվեր Լուիս Էնրիկեի անձնական կյանքի հետ կապված իրավիճակը: Սակայն ամեն ինչ միշտ համաձայնեցված է եղել: Հանդիպումից առաջ, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին, նա ասաց ինձ, որ ես արել եմ այնպես, ինչպես պետք է անեի, և որ նա հպարտանում է ինձնով: Հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ (մահացավ Էնրիկեի դուստրը՝ խմբ․), ու դրանից մեկ շաբաթ անց գնացի նրան այցելության, որպեսզի աջակցեմ: Ես այդ հանդիպման ժամանակ ասել եմ այն, ինչ կրկնել եմ նաև հրապարակավ․ ես ցանկացած պահի ուրախությամբ կանցնեմ անկյուն: Ի զարմանս ինձ, նա պատասխանեց․ «Լավ, բայց դու այլևս չես աշխատելու ինձ հետ: Շտաբի մյուս բոլոր անդամներն աշխատելու են, բայց դու՝ ոչ»: Ես փորձեցի հասկանալ, թե ինչն եմ ոչ այնպես արել, որ նա այլևս հույսեր չի կապում ինձ հետ:

Ես խոսում եմ փաստերի մասին: 9 տարի առաջ սկսեցի աշխատել Էնրիկեի հետ «Բարսելոնա Բ»-ում: Հետո մենք միասին «Ռոմայում» էինք: Հետո միասին աշխատեցինք «Սելտայում»: Դրանք հաջողակ տարիներ էին։ Հետո նա չէր ցանկանում շարունակել աշխատել, և ասաց, որ այլևս չի զբաղվելու մարզչական աշխատանքով: Մենք էլ պատասխանեցինք, որ սպասելու ենք նրան:

Առ այսօր չգիտեմ՝ ինչու նա չի ցանկանում, որ ես աշխատեմ իր հետ: Եվ չգիտեմ՝ նա ինձ մի օր կպատմի՞ այդ մասին, թե՞ ոչ: Նրա երեկվա ելույթը ոչինչ չհստակեցրեց: Բացի այդ, նա իմ հասցեին հնչեցրեց խոսքեր, որոնց ես արժանի չէի: Ես առաջինն եմ, որ ուրախ է Էնրիկեի վերադարձի փաստով, և որ նրա թիմը կարող է հաղթել Եվրոպայի առաջնությունում: Ես իսկապես ցանկանում եմ կրկին աշխատել որպես մարզիչ: Համենայն դեպս, հուսով եմ, որ կանեմ դա»,- Մորենոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Լուիս Էնրիկե. «Մորենոն հավատարիմ չէ. չեմ ցանկանում նման մեկին իմ կողքին տեսնել»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էնրիկե․ «Մեսին նկարիչ է․ նրան չէի կարող ասել, թե ինչ պետք է անի»

Լուիս Էնրիկեն մեկնաբանել է ԵՎՐՈ 2020-ի հետաձգումը

Էնրիկեն՝ «Բարսելոնայի» մասին․ «Ես բաց եմ թողել բոլոր դռները»

FourFourTwo․ Գվարդիոլայի «Բարսելոնան»՝ տասնամյակի լավագույն թիմ

Պաշտոնական․ Ժարդիմը հեռացավ «Մոնակոյից», հայտնի է նոր գլխավոր մարզչի անունը

Գերմանիայի հավաքականն ընկերական խաղեր կանցկացնի Իսպանիայի և Իտալիայի ընտրանիների հետ

Իսպանիայի և Հոլանդիայի հավաքականներն ընկերական խաղ կանցկացնեն մարտին

Լուիս Էնրիկե. «Մորենոն հավատարիմ չէ. չեմ ցանկանում նման մեկին իմ կողքին տեսնել»

Ռոբերտ Մորենո. «Էնրիկեին հարցրեք՝ ինչու չի ցանկանում, որ նրա օգնականը լինեմ»

Մորենո. «Իմ խիղճը մաքուր է»

Մորենո. «Ինձ վտարեցին Իսպանիայի հավաքականից»

Պաշտոնական. Լուիս Էնրիկեն վերադառնում է Իսպանիայի հավաքական

Լուիս Էնրիկեն կվերադառնա Իսպանիայի հավաքական

Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմը Ռումինիայի ընտրանու դեմ խաղում

«Մյուս Բենզեմաները». Թոփ ֆուտբոլիստներ, որոնք չեն հրավիրվում իրենց երկրի ազգային հավաքականներ

Շվեդները ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին, իսպանացիները 7 գնդակ ուղարկեցին Մալթայի դարպասը (տեսանյութ)