-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայտնի է դարձել՝ ինչ է ասել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն թիմի հանդերձարանում Իսպանիայի Արքայական գավաթի նախորդ խաղարկության կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում տոնած հաղթանակից հետո (3-0):
Rakuten TV-ով վերջերս ցուցադրվել է Matchday վավերագրական ֆիլմը, որում հանդիպումների հեռարձակումներից դուրս մնացած մի շարք կադրեր են եղել կատալոնական թիմի՝ նախորդ մրցաշրջանում ունեցած ելույթների շուրջ: Տեսախցիկներից մեկը դրվագներից մեկում ֆիքսել է Պիկեի՝ «Ռեալի» դեմ մրցավեճից հետո հնչեցրած խոսքերը:
«Եվս մեկ ջախջախում այստեղ, առա՛ջ: Սա պարզապես այն է, ինչ կատարվում է: Արդեն զվարճալի չէ այստեղ 3-0, 4-0, 5-0 հաղթելը»,- հանդերձարանում այդ հանդիպումից հետո ասել է իսպանացի պաշտպանը:
Հավելենք, որ «Բարսելոնան» Արքայական գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչում 1-2 հաշվով պարտվել է «Վալենսիային»:
Պիկե. «Վալվերդեն ուզեր, թե ոչ՝ մենք պետք է զվարճանայինք այդ օրը»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո