fbpx
Բաժիններ

Կյանքից հեռացել է սամբիստ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կոլյա Կարապետյանը

Կյանքից հեռացել է սամբիստ, 2017թ․ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կոլյա Կարապետյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Գույժ

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան խոր վշտով հայտնում է, որ 2017թ. Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած, սակայն Հայաստանի համար մաքառումների գնով բրոնզե մեդալ նվաճած Կոլյա Կարապետյանը, տասնութ ամիս պայքարելով կյանքի համար, գիտակցության չգալով 2019թ. նոյեմբերի 29-ին հրաժեշտ տվեց երկրային կյանքին:

Կոլյան ընդամենը երեսուն տարեկան էր…

Մարզիկի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին ժամը 18-ից ,,Էրեբունի,, սգո սրահում /Հասցե՝ Երևան, Խաղաղ Դոնի 2-14 /, հուղարկավորությունը դեկտեմբերի 1-ին, ժամը 13-ին, նույն վայրից:

Ցավակցում ենք Կոլյայի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, բոլորիս․․»,- նշված է հրապարակման մեջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: