fbpx
Բաժիններ

Գրիգորյանը չեմպիոնի դեմ խաղով կսկսի աշխատանքն առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 15-րդ տուրին ընդառաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ՓՅՈԻՆԻԿ»  

1 դեկտեմբերի, ժ.14:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

29 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 10 անգամ, «Փյունիկը»՝ 12, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 40-43

1-ին շրջան. 13.09.2019 «Փյունիկ» 0-3 «Ալաշկերտ»
Գոլերը՝ 0-1-0-2՝ Գուստավո Մարմենտինի 27՛, 57՛, 0-3՝ Տիագո Գալվաո 84՛

«Ալաշկերտ»՝ 3-րդ տեղ (26 միավոր), «Փյունիկ»՝ 7-րդ տեղ (19 միավոր):  

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Հանդիպմանը նախապատրաստվելու համար «Ալաշկերտն» ավելի քիչ ժամանակ է ունեցել, քան «Փյունիկը»: Գործող գավաթակիր «Ալաշկերտը» VBet Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ մրցախաղում 1-3 հաշվով պարտվեց «Գանձասար-Կապանին» ու դուրս մնաց հետագա պայքարից: «Փյունիկը» գավաթի մրցաշարից դուրս էր մնացել ավելի վաղ՝ 1/8 եզրափակչում հետխաղյա 11մ հարվածներով զիջելով «Ուրարտուին»:

2․ Իսկ ահա առաջնությունում ալաշկերտցիների գործերը վատ չեն ընթանում: Վերջին 4 խաղերում «Ալաշկերտը» կրկին վերելքով հանդես եկավ՝ վաստակելով 10 միավոր, հաղթելով «Ուրարտուին» (4-2), «Արարատ-Արմենիային» (2-1) և «Շիրակին» (3-1), ոչ-ոքի խաղալով «Արարատի» (1-1) հետ:

3․ Լավագույն վեցյակում ընդգրկվելու համար պայքարող «Փյունիկը» վերջին երկու հանդիպումներում կարևոր հաղթանակներ տոնեց, ընդ որում «Երևանի» հետ մրցավեճում գրանցվեց ընթացիկ առաջնության ամենախոշոր հաշիվը՝ 8-2: Այդ խաղում փյունիկցի Դենիս Մահմուդովը դարձավ ընթացիկ առաջնությունում գրանցված առաջին պոկերի հեղինակը՝ 9 գնդակով գլխավորելով «Փյունիկի» լավագույն ռմբարկուների ցանկը:

4․ Հետաքրքիր է, որ հենց «Փյունիկի» հետ առաջնության առաջին շրջանի խաղում էր Արմեն Ադամյանը ստանձնել «Ալաշկերտի» ղեկը: Նորամուտը շատ հաջող ստացվեց, որից հետո «Ալաշկերտը» հաջորդ 3 հանդիպումներում ևս հաղթեց մրցակիցներին:

5․ Վերջին տարիներին «Ալաշկերտում» հանդես եկած Եդիգարյան եղբայրները հնարավոր է միմյանց դեմ խաղադաշտ դուրս գան: Արտակ Եդիգարյանը «Փյունիկի» հետ հանդիպումներում բավական արդյունավետ է գործել՝ խփելով 7 գնդակ: 2017թ. օգոստոսի 25-ին մրցակիցների միջև կայացած խաղում (5-1) Արտակ Եդիգարյանը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել, որն առաջինն էր նրա ֆուտբոլային կարիերայում:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան՝ 11 գոլ:

«Փյունիկ»՝ Սարգիս Բալոյան, Կամո Հովհաննիսյան՝ 4-ական գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

«Փյունիկը» պայմանագիր է կնքել նիգերիացի կիսապաշտպանի հետ

Տալալաևը չի բացառել, որ կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը

Հայկ Իշխանյանը հեռացել է «Ալաշկերտից». Հավանական ուղղությունը Ղազախստանն է

«Արարատ-Արմենիան» նոր հարձակվող ունի

Պաշտոնական. Ուրոշ Նենադովիչը՝ «Շիրակի» ֆուտբոլիստ

«Ուրարտուն» հակառեկորդ սահմանեց, թիմի հնաբնակն էլ երկու ռեկորդի հեղինակ դարձավ

Պաշտոնական․ Գեորգի Պաշովը հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Պաշտոնական. «Լոռիի» ֆուտբոլիստը վարձավճարով կխաղա «Ալաշկերտում»

«Արարատ-Արմենիան» ամենամեծ թռիչքն է գրանցել IFFHS-ի վարկանիշային աղյուսակում

«Փյունիկը» ռեկորդակիր էր խփած գոլերի, 11մ հարվածների և կարմիր քարտերի քանակով

«Փյունիկ» – «Շիրակ» ընկերական հանդիպման գոլերը (տեսանյութ)

Պաշտոնական. «Լոռին» խզեց պայմանագիրը Նվանի Իկեչուկվուի հետ

«Նոան» համալրվել է 2 լեգեոներներով

Հայաստանը՝ եվրոպական ֆուտբոլային քարտեզում. 7 ուշագրավ կետ ՈՒԵՖԱ-ի նոր զեկույցից

Պաշտոնական. «Փյունիկը» նոր դարպասապահ ունի

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)