fbpx
Բաժիններ

Սուրեն Չախալյան․ «Արժանի էինք հաղթանակի»

«Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում «Ալաշկերտի» հետ ոչ-ոքիով ավարտված հանդիպումից հետո (1-1) հայտնել է մրցավեճից իր տպավորությունների մասին:

«Հանդիպումը մի քիչ լարված սկսեցինք, և մրցակիցը հենց առաջին րոպեներից կարողացավ գոլային պահեր ստեղծել: Բայց ընթացքում կամաց-կամաց շտկեցինք խաղը, իսկ երկրորդ խաղակեսում, կարծում եմ, ռեալ առավելություն ունեինք մրցակցի նկատմամբ: Ստեղծեցինք գոլային պահեր, սակայն չկարողացանք դրանք իրագործել:

«Փյունիկն» այսօր ֆուտբոլիստների բացակայությունների հետ կապված խնդիր ունի հարձակման գծում, քանի որ, ինչպես տեղյակ եք, չկան Արաս Օզբիլիսը, Արթուր Միրանյանը, Սթիվեն Ալֆրեդը: Այս պահին պատրաստ չէ խաղալու նաև Կառլեն Մկրտչյանը: Եվ եթե այսօր այդ ամենով հանդերձ այսպես խաղացինք, կարծում եմ, արժանի էինք հաղթանակի:

Եղանակային պայմաններն ազդում էին ոչ միայն մեզ, այլև մրցակցի վրա: Այնպես չէր, որ խանգարում էին միայն «Փյունիկին»: Իրոք, խոտածածկն այդքան էլ բարվոք վիճակում չէր, բայց մենք նույնիսկ նման պայմաններում կարողացանք հատկապես երկրորդ խաղակեսում որակյալ ֆուտբոլ ցուցադրել:

Վնասվածք ստացած ֆուտբոլիստներից միայն Կառլեն Մկրտչյանն է, որ սկսել է մարզվել: Այսօր տարվա վերջին հանդիպումն էր, ուստի Կառլենին կսպասենք արդեն հաջորդ տարում: Իսկ մնացածը դեռ գտնվում են բուժման գործընթացում, այդ թվում՝ Միրանյանն ու Ալֆրեդը»,- ասել է Չախալյանը:

Արմեն Ադամյան․ «Պետք է համալրվենք կոնկրետ դիրքերի 5 ֆուտբոլիստներով»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական. «Լոռիի» ֆուտբոլիստը վարձավճարով կխաղա «Ալաշկերտում»

«Արարատ-Արմենիան» ամենամեծ թռիչքն է գրանցել IFFHS-ի վարկանիշային աղյուսակում

«Փյունիկը» ռեկորդակիր էր խփած գոլերի, 11մ հարվածների և կարմիր քարտերի քանակով

«Փյունիկ» – «Շիրակ» ընկերական հանդիպման գոլերը (տեսանյութ)

«Նոան» համալրվել է 2 լեգեոներներով

Հայաստանը՝ եվրոպական ֆուտբոլային քարտեզում. 7 ուշագրավ կետ ՈՒԵՖԱ-ի նոր զեկույցից

Պաշտոնական. «Փյունիկը» նոր դարպասապահ ունի

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական․ Թեյմուրազ Տոբոևը հեռացել է «Արարատից»

Նախորդ տասնամյակի Հայաստանի ամենատիտղոսակիր 5 մարզիչները

«Շիրակն» առաջիկա օրերին երկու ընկերական խաղ կանցկացնի

Պետրոս Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել «Արարատ-Արմենիային»

Առաջնության ամենահուսալի պաշտպանությունն ունեցող թիմը զգալի առաջընթաց է գրանցել

Ալեքսանդր Գալիմովը հեռացել է «Փյունիկից»

Պաշտոնական. Ռոման Բերեզովսկին գլխավորեց «Փյունիկը»

Սիրելի Ձմեռ Պապ… Ինչ սպասել հայկական ֆուտբոլից 2020 թվականին