Արմեն Ադամյան․ «Պետք է համալրվենք կոնկրետ դիրքերի 5 ֆուտբոլիստներով» - VNews
Բաժիններ

Արմեն Ադամյան․ «Պետք է համալրվենք կոնկրետ դիրքերի 5 ֆուտբոլիստներով»

«Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Արմեն Ադամյանը Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում «Փյունիկի» հետ ոչ-ոքիով ավարտված հանդիպումից հետո (1-1) հայտնել է մրցավեճից իր տպավորությունների մասին:

«Հերթական անգամ առաջինն ենք գոլ բաց թողնում ու խաղը շարունակում՝ լինելով պարտվողի դերում: Լրացուցիչ ուժ և էներգիա պահանջվեց հաշիվը հավասարեցնելու համար: Հետո մնացինք 10 հոգով: Ընդհանուր առմամբ, հավասար խաղ ստացվեց: Մրցակիցը Բարանովի կարմիր քարտից հետո գուցե ուներ որոշակի տարածքային առավելություն, բայց տղաները մինչև վերջ աշխատեցին: Հաշվի առնելով, թե ինչպես դասավորվեց հանդիպումը՝ չէի ասի, թե դժգոհ եմ արդյունքից:

Երբ նոր էինք գլխավորել «Ալաշկերտը», առաջատարների խմբի թիմերից հետ էինք մնում մոտ 9 միավորով, բայց հիմա արդեն չկա նման տարբերություն: Պետք է գովաբանել ֆուտբոլիստներին, քանի որ նրանք լավ աշխատանք կատարեցին:

Հնարավոր է՝ Գուստավո Մարմենտինիի՝ լավագույն վիճակում չլինելն էր պատճառը, որ առաջին խաղակեսի վերջնամասում ու երկրորդ խաղակեսի առաջին հատվածում այլևս չէինք ցուցադրում նույն ֆուտբոլը, ինչ մրցավեճի սկզբնամասում: Նա վնասվածքով էր խաղում, վաղուց չէր մարզվել: Գուստավոյի գործոնը շատ մեծ է մեր թիմում: Մարմենտինին երկրորդ խաղակեսում փոքր-ինչ հոգնել էր, և դա զգալ տվեց իրեն: Պետք է ընդգծել նաև, որ գործնականում հենց այս տղաներն են առաջ տանում թիմին ամբողջ մրցաշրջանի ընթացքում, ու վերջնամասում հոգնածություն է կուտակվել: Այդ ամենը հանգեցրեց նման խաղի, հատկապես՝ ընդմիջումից հետո:

Տրանսֆերային շուկայում առաջիկա անելիքների հետ կապված առայժմ չենք զրուցել ղեկավարության հետ: Մի քանի օր հանգստից հետո կհանդիպենք և կորոշենք, թե որ խաղային դիրքերն ունեն ուժեղացման կարիք: Պետք է համալրվենք կոնկրետ դիրքերի 5 ֆուտբոլիստներով, ավելին հարկավոր չէ:

Բրազիլացի 3 խաղացողները՝ Գուստավո Մարմենտինին, Տիագո Գալվաոն ու Տիագո Կոելյոն, արձակուրդից հետո վերադառնալու են թիմ, նրանք պայմանագրեր ունեն ակումբի հետ: Մարմենտինին և Կոելյոն որոշ ժամանակ անընդհատ վնասվածքներով էին հանդես գալիս ու չէին կարողանում լիարժեք դրսևորել իրենց: Նրանք առանցքային ֆուտբոլիստներ են, նրանց փոխարինելը դժվար է, տարբերվում են իրենց խաղով: Անընդհատ հանդիպումներ էինք ունենում, և նրանք այդպես էլ դուրս չէին գալիս օպտիմալ մակարդակի վրա: Գավաթային խաղում գուցե պետք էր ռոտացիա կիրառել, բայց այդ մրցավեճի կարևորությունն էլ մեծ էր»,- ասել է Ադամյանը:

Սուրեն Չախալյան․ «Արժանի էինք հաղթանակի»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դավիդ Կամպանյա․ «Թիմը գնալով ավելի ու ավելի լավ է խաղում, և վստահ եմ, որ կաճենք» (տեսանյութ)

Բրոնզե մեդալակրի և չեմպիոնի գոլազուրկ խաղը․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» մրցավեճից

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց գոլազուրկ ոչ-ոքիով (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկի» գրաֆիտին՝ Երևանում. Sector 18-ի նոր ակցիան (լուսանկարներ)

Չարենցավանը՝ առաջնության քարտեզում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրին ընդառաջ

Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

FeedConstruct-ը ձեռք է բերել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բացառիկ մեդիա իրավունքները

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Նոր մրցաշրջանի 5 գլխավոր ինտրիգները (տեսանյութ)

Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

Եվրոպա լիգայում հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը

ՀՖՖ-ն ներկայացրել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի տարբերանշանի ստեղծման պատմությունը (նկարներ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջնությունը նոր անուն և տարբերանշան ունի

Արմեն Մանուչարյանը տեղափոխվել է ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբ