«Գանձասար-Կապանը» կրկին հաղթեց «Շիրակին», «Նոան» էլ հերթական անգամ ուժեղ գտնվեց «Արարատից» (տեսանյութ) - VNews
Բաժիններ

«Գանձասար-Կապանը» կրկին հաղթեց «Շիրակին», «Նոան» էլ հերթական անգամ ուժեղ գտնվեց «Արարատից» (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրն ավարտվել է այսօր կայացած 2 հանդիպումներով:

«Նոա» 2-0 «Արարատ»

Գոլերը՝ 1-0՝ Մաքսիմ Մայրովիչ 45+3՛, 2-0՝ Դմիտրի Լավրիշև 85՛
Կարմիր քարտ՝ Միխայիլ Կովալենկո («Նոա») 71՛

Այս թիմերը հանդիպել էին նաև VBet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում, և «Նոան» 1-0 հաշվով առավելության էր հասել մրցակցի նկատմամբ:

Վադիմ Բորեցի գլխավորած թիմը հաղթանակ է տոնել իր վերջին 5 պաշտոնական հանդիպումներից 4-ում, որից 2-ը՝ Բարձրագույն խմբի շրջանակներում, գրանցել 1 ոչ-ոքի: Թիմը 24 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

«Արարատը» վերջին 4 պաշտոնական խաղում չի կարողացել հաղթանակ տոնել մրցակիցների նկատմամբ՝ գրանցելով 2-ական ոչ-ոքի ու պարտություն: Վադիմ Լազորենկոյի գլխավորած թիմը 27 միավորով 2-4-րդ տեղերն է բաժանում «Արարատ-Արմենիայի» և «Ալաշկերտի» հետ:

«Գանձասար-Կապան» 1-0 «Շիրակ»

Գոլը՝ Հրայր Մկոյան 37՛, ինքնագոլ

Այս թիմերը հանդիպել էին նաև VBet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում, ու «Գանձասար-Կապանը» հաղթանակ էր տոնել 2-1 հաշվով:

Արմեն Պետրոսյանի գլխավորած թիմն իր վերջին 3 պաշտոնական մրցավեճում գրանցել է 2 հաղթանակ և 1 ոչ-ոքի: Կապանյան թիմը 14 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 9-րդ հորիզոնականը։

«Շիրակը» պարտվել է իր վերջին 4 պաշտոնական հանդիպումներում, 3-ը՝ առաջնության շրջանակներում: Գյումրեցիները 25 միավորով եզրափակում են լավագույն հնգյակը:

15-րդ տուրի՝ դեկտեմբերի 1-ին կայացած նախորդ մրցավեճերում գրանցվել էին հետևյալ արդյունքները՝ «Լոռի» 8-0 «Երևան», «Ալաշկերտ» 1-1 «Փյունիկ», «Արարատ-Արմենիա» 0-0 «Ուրարտու»:

Այսպիսով, մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի 2019 թվականին կայացած վերջին հանդիպումներից հետո՝

1․ «Լոռի»՝ 28 միավոր
2․ «Արարատ-Արմենիա»՝ 27 միավոր
3․ «Ալաշկերտ»՝ 27 միավոր
4․ «Արարատ»՝ 27 միավոր
5․ «Շիրակ»՝ 25 միավոր
6․ «Նոա»՝ 24 միավոր
7․ «Փյունիկ»՝ 20 միավոր
8․ «Ուրարտու»՝ 17 միավոր
9․ «Գանձասար-Կապան»՝ 14 միավոր
10․ «Երևան»՝ 0

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դավիդ Կամպանյա․ «Թիմը գնալով ավելի ու ավելի լավ է խաղում, և վստահ եմ, որ կաճենք» (տեսանյութ)

Բրոնզե մեդալակրի և չեմպիոնի գոլազուրկ խաղը․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» մրցավեճից

Պաշտոնական․ «Գանձասար-Կապանը» բրազիլացի նորեկ ունի

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց գոլազուրկ ոչ-ոքիով (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Չարենցավանը՝ առաջնության քարտեզում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրին ընդառաջ

Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

FeedConstruct-ը ձեռք է բերել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բացառիկ մեդիա իրավունքները

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Նոր մրցաշրջանի 5 գլխավոր ինտրիգները (տեսանյութ)

Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

Կամո Հովհաննիսյան. «Հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ»

Եվրոպա լիգայում հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը

ՀՖՖ-ն ներկայացրել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի տարբերանշանի ստեղծման պատմությունը (նկարներ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջնությունը նոր անուն և տարբերանշան ունի