fbpx
Բաժիններ

Ջոնել Դեսիրեն ԲԽ-ի պատմության մեջ միակ լեգեոներն է, որին հաջողվել է պենտա-տրիկի հեղինակ դառնալ

«Երևանի» հետ խաղում «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ՝ դառնալով մրցակցի դարպասը վանաձորցիների խփած 8 գոլերից 5-ի հեղինակը: Դեսիրեն ՀՀ առաջնություններում հանդես եկած լեգեոնականներից միակն է, որ պենտա-տրիկի հեղինակ դարձավ:

Նա լեգեոնականների մեջ արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց: Մինչ այդ մեկ խաղի արդյունավետության ռեկորդը պատկանում էր նախկին շիրակցի Ժան-Ժակ Բուգուհիին, որը 2014/15թթ. առաջնությունում «Բանանցի» հետ խաղում պոկերի հեղինակ էր դարձել: Ընթացիկ առաջնության 14-րդ տուրում էլ փյունիկցի Դենիս Մահմուդովն էր 4 անգամ խոցել «Երևանի» դարպասը:

Ընթացիկ առաջնությունում Դեսիրեի հաշվին արդեն 10 գոլ է գրանցված: Նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն Բարձրագույն խմբում խփած գոլերի քանակով (27) ընդգրկվեց ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ լեգեոնականների եռյակում: Այլազգի ֆուտբոլիստներից Դեսիրեից ավելի շատ գոլեր են խփել միայն Մարկոս Պիզելին (75) և Ալեքսը (36):

Ջոնել Դեսիրեի պենտա-տրիկը «Երևանի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

Ջոնել Դեսիրեի ցուցանիշը յուրահատուկ է նաև նրանով, որ նա ՀՀ առաջնություններում վերջին 16 տարիների ընթացքում պենտա-տրիկի հեղինակ դարձած միակ ֆուտբոլիստն է: Վերջին անգամ առաջնությունում նման հաջողության էր հասել «Բանանցի» նախկին հարձակվող Արա Հակոբյանը՝ 2003թ. հուլիսի 26-ին 5 անգամ գրավելով «Դինամոյի» դարպասը: 2003թ. առաջնությունում Արան աչքի էր ընկել աննախադեպ բարձր արդյունավետությամբ՝ խփելով 45 գնդակ: Արդյունավետության բացարձակ ռեկորդը մինչ օրս անգերացանցելի է: Հակոբյանը ևս մեկ տպավորիչ ռեկորդ էր սահմանել՝ 2003թ. առաջնությունում իր հաշվին գրանցելով 7 հեթ-տրիկ, մեկական պոկեր և պենտա-տրիկ:

Բարձրագույն խմբի առաջնություններում մինչ օրս ֆուտբոլիստներին 22 անգամ է հաջողվել մեկ խաղում 5 և ավելի գոլ խփել: Յուրօրինակ ռեկորդակիրը նախկին արարատցի Վահե Յաղմուրյանն է, որը 1992թ. հունիսի 11-ին «Հրազդանում» կայացած խաղում 8 անգամ գրավել է Սևանի «Ախթամարի» դարպասը՝ դառնալով օկտա-տրիկի հեղինակ: Ուշադրության է արժանի նաև «Գանձասար-Կապանի» ներկայիս գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի ցուցանիշը, որը «Բանանցի» կազմում 1992 և 1993թթ. 7-ական գոլի հեղինակ է դարձել «Կիլիկիայի» և «Քասախի» հետ հանդիպումներում:

VNews.am-ը ներկայացնում է մեկ խաղում 5 և ավելի գոլ խփած ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստ Ակումբ Գոլ Մրցակից Հաշիվ Դարպասապահ Ամսաթիվ
1.Վահե Յաղմուրյան «Արարատ» 8 «Ախթամար» 18-0 Օսիկ Ներսիսյան՝ 1

Ֆուրման Բոզոյան՝ 7

11.6.1992
2.Աշոտ Բարսեղյան «Բանանց» 7 «Կիլիկիա» 12-0 Հարություն Թագվորյան՝ 4

Արա Ավագյան՝ 3

22.10.1992
3.Աշոտ Բարսեղյան «Բանանց» 7 «Քասախ» 13-1 Գագիկ Ադիբեկյան 30.5.1993
4.Էդուարդ Վերանյան «Կիլիկիա» 6 «Դեբեդ» 9-0 Գևորգ Աղվանյան՝ 3

Կարապետ Վարդանյան՝ 3

13.4.1992
5.Անդրանիկ Հովսեփյան «Բանանց» 6 «Կանազ» 7-1 Վահան Շմավոնյան 25.9.1993
6.Արթուր Պետրոսյան «Շիրակ» 6 «Լոռի» 10-0 Սարգիս Ներսիսյան՝ 3

Հրաչիկ Փիլոյան՝ 3

6.10.1997
7.Արման Քարամյան «Փյունիկ» 6 «Լոռի» 13-2 Գագիկ Հարությունյան՝ 5

Վահան Շահբազյան՝ 1

17.9.2002
8.Վահե Յաղմուրյան «Արարատ» 5 «Ալաշկերտ» 10-2 Կամո Մոսոյան՝ 1

Արտաշես Էլոյան՝ 4

12.4.1992
9.Կարեն Մարկոսյան «Արարատ» 5 «Ախթամար» 18-0 Օսիկ Ներսիսյան՝ 2

Ֆուրման Բոզոյան՝ 3

11.6.1992
10.Սերգեյ Հայրբաբամյան «Կիլիկիա» 5 «Քասախ» 10-2 Կարապետ Փաթաթանյան 5.8.1992
11.Հայկ Մարգարյան ՀՄԸՄ 5 «Կիլիկիա» 12-1 Արա Ավագյան 7.10.1992
12.Արմեն Կարապետյան ՀՄՄ-ՖԻՄԱ 5 «Կիլիկիա» 11-0 Հարություն Թագվորյան 30.10.1992
13.Հենրիկ Բերբերյան «Կոտայք» 5 «Կանազ» 9-3 Վահան Շմավոնյան 19.4.1994
14.Հենրիկ Բերբերյան «Կոտայք» 5 «Զանգեզուր» 10-0 Արմեն Միրզոյան 5.6.1994
15.Տիգրան Եսայան «Երևան» 5 «Արագած» 6-0 Վարդան Գրիգորյան 4.8.1995
16.Արա Ադամյան «Շիրակ» 5 «Ազնավուր» 10-0 Կարեն Ասատրյան՝ 2

Գրիգոր Գիշյան՝ 3

22.4.1996
17.Արմեն Կարապետյան «Երևան» 5 «Զանգեզուր» 7-2 Արմեն Միրզոյան 27.7.1996
18.Արման Քարամյան «Կիլիկիա» 5 «Գյումրի» 9-0 Արսեն Մշեցյան՝ 4

Հովհ. Հովհաննիսյան՝ 1

7.4.1999
19.Արա Ադամյան «Շիրակ» 5 «Դվին» 11-1 Հարություն Մանուկյան՝ 3

Ֆելիքս Հակոբյան՝ 2

3.11.1999
20.Արտյոմ Բեռնեցյան «Շիրակ» 5 «Լեռնագործ» 13-1 Ստեփան Դեմիրճյան 25.3.2000
21.Արա Հակոբյան «Բանանց» 5 «Դինամո» 9-0 Մանվել Աֆրիկյան 26.7.2003
22.Ջոնել Դեսիրե «Լոռի» 5 «Երևան» 8-0 Յանիս Կրումինս 1.12.2019

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Թովմաս Գրիգորյան․ «Արմեն Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ»

Թովմաս Գրիգորյան. «Լոռիի» դեպքում նվիրատվություն չի լինելու, այլ հստակ գործարք»

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Արմեն Պետրոսյան․ «Շատ գոհ եմ մեր ֆուտբոլիստներից, բայց կան օղակներ, որոնք պետք է համալրենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը ՀՖՖ-ին հորդորում է վերադարձնել առաջնության նախկին ձևաչափը (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Փորձելու ենք պահել թիմի կազմի 90%-ը, նաև հաստատ ունենալու ենք 1-2 նորեկ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» կրկին հաղթեց «Շիրակին», «Նոան» էլ հերթական անգամ ուժեղ գտնվեց «Արարատից» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Երևանի» ֆուտբոլիստներն այս բարդ իրավիճակում խաղացին զինվորների պես» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Պետք է համալրվենք կոնկրետ դիրքերի 5 ֆուտբոլիստներով»

Սուրեն Չախալյան․ «Արժանի էինք հաղթանակի»

«Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն» տարին ավարտեցին ոչ-ոքիով․ VNews-ի ֆոտոշարքը

Ջոնել Դեսիրեի պենտա-տրիկը և «Լոռիի» սպասված հաղթանակը, ոչ-ոքիներ մյուս խաղերում (տեսանյութ)

Գրիգորյանը չեմպիոնի դեմ խաղով կսկսի աշխատանքն առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 15-րդ տուրին ընդառաջ

Թովմաս Գրիգորյանը կմասնակցի ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին

11-2-ի հետքերով․ Որ թիմն է տոնել ամենախոշոր հաշվով հաղթանակը գավաթի խաղարկությունների պատմության մեջ