Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը - VNews
Բաժիններ

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Վերոնայի» դարպասը Հենրիխ Մխիթարյանի խփած գոլն իրոք պատմական էր հայկական ֆուտբոլի ներկայիս աստղի համար: Դա Մխիթարյանի ֆուտբոլային հարուստ կարիերայում գրանցված հոբելյանական՝ 200-րդ գոլն էր:

Վնասվածքի պատճառով Հենրիխը 2 ամիս խաղադաշտ դուրս չեկավ, որի պատճառով ոչ միայն հետաձգեց հաճելի հոբելյանի նշումը, այլև մինչ օրս «Ռոմայի» կազմում ընդամենը պաշտոնական 6 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ գոլերի հաշիվը «Ռոմայում» Մխիթարյանը բացել էր նորամուտի խաղում՝ սեպտեմբերի 15-ին «Սասուոլոյի» հետ Իտալիայի առաջնության 3-րդ տուրի հանդիպման 22-րդ րոպեին գրավելով Անդրեա Կոնսիլյիի պաշտպանած դարպասը:

«Ռոման» արտերկրի 2-րդ ակումբն է, որի կազմում Մխիթարյանը նորամուտը գոլով է նշել: Իսկ մինչ այդ նա նման հաջողության էր հասել արտերկրի իր առաջին ակումբում՝ Դոնեցկի «Մետալուրգում»: 2009թ. հուլիսի 16-ին Դոնեցկում Մինսկի «Պարտիզանի» հետ կայացած Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում (3-0) Հենրիխը բացել էր գոլերի հաշիվը՝ 42-րդ րոպեին գրավելով Ալեքսանդր Սուլիմայի պաշտպանած դարպասը: Այդ խաղը նոր մրցաշրջանում նաև Դոնեցկի «Մետալուրգի» առաջին պաշտոնական հանդիպումն էր, որում Մխիթարյանը մինչև վերջ մնաց խաղադաշտում:

Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Վերոնայի» դեմ խաղում (տեսանյութ)

Դոնեցկի «Շախտյորում» Մխիթարյանն իր առաջին գնդակը խփել էր թիմի կազմում անցկացրած 2-րդ խաղում՝ 2010թ. սեպտեմբերի 19-ին «Տավրիայի» հետ կայացած առաջնության հանդիպման 72-րդ րոպեին գրավելով Վասիլի Խոմուտովսկու պաշտպանած դարպասը: Հենրիխը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և դարձավ իր թիմի խփած վերջին գոլի հեղինակը: «Շախտյորն» այդ խաղում հաղթեց 4-1 հաշվով:

Առաջին գոլը խփելու համար Հենրիխից 134 րոպե պահանջվեց: Նա «Օբոլոնի» հետ նորամուտի խաղում փոխարինվել էր 62-րդ րոպեին:

Դորտմունդի «Բորուսիայում» գոլերի հաշիվը բացելու համար Մխիթարյանին ընդամենը 3 խաղ պահանջվեց: 2013թ. սեպտեմբերի 1-ին Ֆրանկֆուրտում «Այնթրախտի» հետ կայացած առաջնության 4-րդ տուրի խաղում հայ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ դարձավ՝ գրավելով Կևին Տրապի պաշտպանած դարպասը: Առաջին գնդակը նա խփեց 10-րդ րոպեին: Այդ գոլերի շնորհիվ դորտմունդցիները 2-1 հաշվով հաղթանակ տոնեցին: Իսկ Մխիթարյանից ընդհանուր առմամբ 181 րոպե պահանջվեց Բունդեսլիգայում գոլերի հաշիվը բացելու համար:

Մխիթարյանի գնահատականները՝ «Վերոնայի» դեմ խաղում

Բոլորից երկար Մխիթարյանի առաջին գոլին երկրպագուները սպասել են «Մանչեսթեր Յունայթեդում»: Միայն թիմի կազմում անցկացրած իր 11-րդ խաղում էր Մխիթարյանին վերջապես հաջողվել վայելել խփած գոլի բերկրանքը: Դա 2016թ. դեկտեմբերի 8-ին «Զարյայի» հետ կայացած Եվրոպա լիգայի խմբային մրցաշարի արտագնա խաղն էր (2-0), որում Հենրիխը 48-րդ րոպեին բացեց հաշիվը՝ գրավելով Իգոր Լևչենկոյի պաշտպանած դարպասը:

Հարկ է նշել, որ այդ 11 հանդիպումներից ոչ մեկում Մխիթարյանը մինչև վերջ խաղադաշտում չէր մնացել, միայն 5 խաղում էր ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում: Ուստի «Կարմիր սատանաների» կազմում Մխիթարյանի գոլային երաշտը (463 րոպե) ավելի կարճ տևեց, քան «Արսենալում»:

Իսկ «Արսենալում» խփած առաջին գոլի բերկրանքը վայելելու համար Հենրիխ Մխիթարյանից բավական ժամանակ պահանջվեց: Առաջին գոլը հայկական ֆուտբոլի աստղի հաշվին գրանցվեց «Արսենալում» անցկացրած 8-րդ խաղում: Դրա համար Հենրիխից ընդհանուր առմամբ 547 րոպե պահանջվեց:

Մխիթարյանը իտալերենով հարցազրույց է տվել «Վերոնայի» նկատմամբ հաղթանակից հետո

2018թ. մարտի 8-ին «Միլանի» հետ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանն արդյունավետ խաղով ուրախացրեց իր բազմահազար երկրպագուներին՝ վերջապես բացելով գոլերի հաշիվն «Արսենալում»:

200 գոլերից 30-ը Մխիթարյանը խփել է «Փյունիկում» ՀՀ առաջնությունում, 6 անգամ էլ աչքի է ընկել Հայաստանի գավաթի հանդիպումներում: Ազգային հավաքականում Հենրիխի հաշվին 29 գոլ է գրանցված, իսկ ավելի վաղ նա 9 գոլ էր հեղինակել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում:

Բնականաբար, գոլերի մեծամասնությունը (126) Մխիթարյանը խփել է արտերկրի 6 թիմերում՝ Դոնեցկի «Մետալուրգում» և «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Արսենալում» ու «Ռոմայում»: Նշված 126 գոլերից 88-ը նա խփել է Ուկրաինայի, Գերմանիայի, Անգլիայի և Իտալիայի առաջնություններում, 14-ը՝ Ուկրաինայի, Գերմանիայի և Անգլիայի գավաթի խաղարկություններում, 1-ը՝ Գերմանիայի Սուպերգավաթի խաղում, 23 անգամ էլ աչքի է ընկել եվրագավաթների մրցաշարերում:

Ֆոնսեկա. «Մխիթարյանը շատ ուժեղ է տեխնիկական տեսանկյունից»

Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում Մխիթարյանն առայժմ առավել արդյունավետ է գործել 2012/13թթ. մրցաշրջանում՝ Դոնեցկի «Շախտյորի» կազմում անցկացրած պաշտոնական 42 հանդիպումներում դառնալով 29 գոլի հեղինակ: Այդ տարի նա 25 գնդակով դարձավ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու՝ սահմանելով արդյունավետության նոր ռեկորդ, որը մինչ օրս չի գերազանցվել:

Ինչ խոսք, Հենրիխ Մխիթարյանի խփած գոլերն ավելի արժեքավոր են, քանի որ դրանք գրանցվել են ուժեղ մրցակիցների հետ հանդիպումներում: Հայ ֆուտբոլիստներից միայն Վարդան Ղազարյանն է արտերկրում խփած գոլերի քանակով (155) առայժմ գերազանցում Հենրիխ Մխիթարյանին: Սակայն պետք է հաշվի առնել, որ նա այդ գոլերը խփել է Լիբանանում հանդես գալիս, որի առաջնությունը չես համեմատի Ուկրաինայի, առավել ևս Գերմանիայի, Անգլիայի և Իտալիայի առաջնությունների խաղամակարդակի հետ:

Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի անկախության շրջանի հայ ֆուտբոլիստներից երկրորդը, որն իր մարզական կարիերայում հատեց 200 գոլի սահմանագիծը: Իսկ առայժմ հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուն Արսեն Ավետիսյանն է, ով պաշտոնական մրցումներում իր բոլոր 236 գոլերը խփել է հայկական ակումբներում և ՀՀ ազգային հավաքականում: Մխիթարյանը լավ հնարավորություն ունի տարիներ անց գերազանցելու Ավետիսյանի ցուցանիշը և դառնալու հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուն:

Arsen Avetisyan scored the first goal for Armenian National Team

VNews.am-ը ներկայացնում է հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուների ցանկը, որոնք պաշտոնական մրցումներում 100 և ավելի գոլ են խփել: Հաշվի են առնված ՀՀ առաջնություններում (Ա), ՀՀ գավաթի մրցաշարերում (Գ), Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումներում (Ս), հայկական ակումբներում եվրագավաթների մրցաշարերում (Ե), ՀՀ ազգային (ԱՀ) և երիտասարդական (ԵՀ) հավաքականներում, «Համագործակցության գավաթի» խաղարկություններում (ԱՊՀ) և արտերկրի Բարձրագույն խմբի թիմերում (ԱԵ) պաշտոնական մրցումներում խփած գոլերը:

Ֆուտբոլիստներ Ա Գ Ս Ե ԱՀ ԵՀ ԱՊՀ ԱԵ ԸՆԴ
1.Արսեն Ավետիսյան 197 28 4 2 5 236
2.Հենրիխ Մխիթարյան 30 6 29 9 126 200
3.Արթուր Պետրոսյան 125 15 1 11 2 37 191
4.Արթուր Քոչարյան 140 23 4 19 186
5.Արա Հակոբյան 131 13 7 6 2 21 180
6.Վարդան Ղազարյան 20 2 155 177
7.Արամ Ոսկանյան 89 17 1 2 1 50 160
8.Մարկոս Պիզելի 75 8 1 2 11 60 157
9.Արման Քարամյան 100 18 3 5 1 21 148
10.Տիգրան Եսայան 125 14 4 1 3 147
11.Արամ Հակոբյան 110 26 4 2 2 2 146
12.Արմեն Շահգելդյան 105 19 3 3 6 10 146
13.Գեղամ Հովհաննիսյան 111 32 1 1 145
14.Վահե Յաղմուրյան 104 18 6 128
15.Յուրա Մովսիսյան 14 109 123
16.Սամվել Նիկոլյան 86 24 1 1 112
17.Վարազդատ Ավետիսյան 83 19 1 1 2 106
18.Ալեքսանդր Կարապետյան 5 101 106
19.Մհեր Ավանեսյան 89 10 1 1 4 105
20.Արտյոմ Ադամյան 85 15 1 1 102
21.Շիրակ Սառիկյան 96 3 1 1 101

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էդուարդո Կամավինգան ընտրություն է կատարում 2 թոփ թիմի միջև

Մերսիսայդյան դերբին՝ Մանչեսթերու՞մ

Լակազետը Իտալիայում կարիերան շարունակելու տարբերակ ունի

Կոուտինյոն նախապատվություն է տալիս այդ առաջնություն տեղափոխությանը

Պրեմիեր լիգայի վերադարձի օրը որոշված է

«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ վարկ է վերցրել՝ նոր տրանսֆերների համար

Համացանցում հայտնվել են «Արսենալի» նոր մրցաշրջանի արտագնա մարզաշապիկի նկարները

«Ռեալի» ծրագիրը՝ 4 ֆուտբոլիստ՝ Պոգբայի տրանսֆերի դիմաց

Աշրաֆ Հաքիմին Բունդեսլիգայի ամենաարագ ֆուտբոլիստն է

Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկից»

«Մանչեսթեր Յունայթեդը» 140 մլն ֆունտ վարկ է վերցրել

Հալանդը վնասվածք է ստացել մրցավարի հետ բախման արդյունքում

Թվեք Չեմպիոնների Լիգայի 08/09 եզրափակիչի թիմերի հայտացուցակները. VNews-ի Quiz-ը

Դավիդ Լուիսն անսպասելի որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Ամենաշահավետ առաջարկը «Բարսելոնային» Անգլիայից՝ Կոուտինյոյի վերաբերյալ

Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)