fbpx
Բաժիններ

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Բարձրագույն խմբի 15-րդ տուրը՝ 10 փաստով

15-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց 2019/20թթ. առաջնության աշնանային հատվածը: Առաջնության առաջին հատվածի հաղթող ճանաչվեց «Լոռին», որը «Երևանի» նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ 5-րդ տեղից միանգամից տեղափոխվեց 1-ին հորիզոնական:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, 2 խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնության աշնանային հատվածում անցկացված 75 հանդիպումներից 36-ում հաղթել են դաշտի տերերը, 23-ում՝ հյուրերը, 16 խաղում գրանցվել է ոչ-ոքի:

Ջոնել Դեսիրեն ԲԽ-ի պատմության մեջ միակ լեգեոներն է, որին հաջողվել է պենտա-տրիկի հեղինակ դառնալ

5 խաղում խփվեց 13 գոլ: Առաջնությունում անցկացված 75 հանդիպումներում խփվել է 218 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,9 գոլ): Առաջնության աշնանային հատվածի վերջին գոլի հեղինակ դարձավ «Նոայի» լեգեոնական Դմիտրի Լավրիշևը:

2․ «Լոռին» գերազանցեց ընթացիկ առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդը, որ սահմանել էր «Փյունիկը» նախորդ տուրում՝ 8-2 հաշվով առավելության հասնելով «Երևանի» նկատմամբ: «Լոռին» ևս 8 գոլ խփեց «Երևանին», սակայն սեփական դարպասն անառիկ պահեց: Վանաձորցիները ՀՀ առաջնություններում իրենց ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեցին: Մինչ այդ «Լոռիի» համար ռեկորդային էր նախորդ առաջնությունում «Փյունիկի» և «Գանձասար-Կապանի» նկատմամբ 3-0 հաշվով տոնած հաղթանակը:

Ընթացիկ առաջնությունում «Լոռին» 2-րդ անգամ հաղթեց «Երևանին» և առաջին անգամ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Վերջին երկու խաղերում վանաձորցիները 10 գոլ խփեցին՝ սեփական դարպասն անառիկ պահելով: Իսկ մինչ այդ անցկացրած 13 հանդիպումներում «Լոռին» ընդամենը 15 գոլ էր խփել:

Դավիդ Կամպանյա․ «Երևանի» ֆուտբոլիստներն այս բարդ իրավիճակում խաղացին զինվորների պես» (տեսանյութ)

3․ «Գանձասար-Կապանին» գրեթե 2,5 տարի անց վերջապես հաջողվեց առաջնությունում կրկին հաղթել «Շիրակին»: Մինչ այդ մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 12 հանդիպումներից 3-ում հաղթել էր «Շիրակը», 9-ում գրանցվել էր ոչ-ոքի: Վերջին հաղթանակը գյումրեցիների նկատմամբ կապանցիները տոնել էին 2017թ. ապրիլի 29-ին՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 3-2 հաշվով:

Գանձասարցիներից 409 րոպե պահանջվեց առաջնության հանդիպումներում «Շիրակի» դարպասը գրավելու համար: Դրանում «Գանձասար-Կապանին» օգնեց շիրակցի Հրայր Մկոյանը՝ անզգուշորեն գնդակն ուղարկելով սեփական դարպասը: Մինչ այդ վերջին գոլը «Շիրակին» խփել էր Գևորգ Նռանյանն անցյալ տարվա օգոստոսի 25-ին կայացած խաղում, որում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1:

4․ Առաջնությունում 10 անպարտելի խաղերի ռեկորդային շարքի հեղինակ դարձած «Շիրակը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ շիրակցիները 6 միավոր ավելի են վաստակել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Պաշտոնական․ Գեորգի Պաշովը հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Պաշտոնական. «Լոռիի» ֆուտբոլիստը վարձավճարով կխաղա «Ալաշկերտում»

«Արարատ-Արմենիան» ամենամեծ թռիչքն է գրանցել IFFHS-ի վարկանիշային աղյուսակում

«Փյունիկը» ռեկորդակիր էր խփած գոլերի, 11մ հարվածների և կարմիր քարտերի քանակով

«Փյունիկ» – «Շիրակ» ընկերական հանդիպման գոլերը (տեսանյութ)

Պաշտոնական. «Լոռին» խզեց պայմանագիրը Նվանի Իկեչուկվուի հետ

«Նոան» համալրվել է 2 լեգեոներներով

Հայաստանը՝ եվրոպական ֆուտբոլային քարտեզում. 7 ուշագրավ կետ ՈՒԵՖԱ-ի նոր զեկույցից

Պաշտոնական. «Փյունիկը» նոր դարպասապահ ունի

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատը» երկու ընկերական խաղ կանցկացնի Սոչիում

Պաշտոնական․ Թեյմուրազ Տոբոևը հեռացել է «Արարատից»

Պաշտոնական. Եվգենի Օսիպովը՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Դավիթ Մանոյանը տեղափոխվեց «Շիրակ»

Նախորդ տասնամյակի Հայաստանի ամենատիտղոսակիր 5 մարզիչները

Պաշտոնական. Արամ Հայրապետյանը տեղափոխվեց Իրան