fbpx
Բաժիններ

Ռակիտիչ․ «Երազում եմ այդ ակումբի մարզաշապիկը կրկին կրելու մասին»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է իր ապագայի շուրջ ծավալված քննարկումների մասին:

31-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում հազվադեպ է հայտնվում կատալոնական թիմի մեկնարկային կազմում, ինչն իսպանական ԶԼՄ-ներին տեղիք է տվել ենթադրելու, որ խորվաթ խաղացողը շուտով կարող է փոխել ակումբային գրանցումը:

«Երբեք չես կարող իմանալ՝ ինչ տեղի կունենա ապագայում: Նախատեսում եմ շարունակել ելույթներս «Բարսելոնայում», սակայն ես, առաջին հերթին, ցանկանում եմ խաղալ: Կարծում եմ՝ կարող եմ դեռ շատ բան տալ թիմին:

«Ատլետիկո՞ն»․ տեսնենք՝ ինչպես ամեն ինչ կզարգանա: Դա հիանալի թիմ է, որը բոլոր մրցաշարերում պայքարում է հաղթանակի համար: Ես նույնպես ուզում եմ ներդնել ամբողջ ուժերս բոլոր մրցանակները նվաճելու համար:

Ինչ վերաբերում է «Սևիլիա» վերադառնալու տարբերակին, ապա «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում խաղալն ամենահիանալի զգացողությունն է ֆուտբոլիստի համար: Երբ գա դրա մասին խոսելու ժամանակը, ես կարտահայտվեմ: Բոլորն էլ գիտեն, որ ես ուրախ կլինեմ վերադառնալու այդ ակումբ: «Սևիլիան» տարեցտարի միայն ավելի ուժեղ է դառնում, ինչն ինձ հպարտության առիթ է պարգևում: Երազում եմ այդ ակումբի մարզաշապիկը կրկին կրելու մասին»,- Ռակիտիչի խոսքերը մեջբերում է Cadena Ser-ը:

Խորվաթ կիսապաշտպանը կատալոնական թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման և դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:

«Բարսելոնան» Ռակիտիչին փոխարինելու տարբերակներ է դիտարկում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կոուտինյոն ստիպված կլինի վերադառնալ «Բարսելոնա»

Մեսին դուրս է մնացել «Բարսելոնայի» հայտացուցակից գավաթային հանդիպման համար

«Բարսելոնան» արդեն սկսել է բանակցությունները Սուարեսին փոխարինողի հարցով

«Սևիլիան» առաջ է շարժվում Արքայական գավաթի խաղարկությունում (տեսանյութ)

Սետյեն․ «Նոր հարձակվողի հարցը քննարկել ենք ակումբի հետ, սակայն կոնկրետություն առայժմ չկա»

Լուիս Սուարեսը սկսել է վերականգնողական գործընթացը

Պաշտոնական․ Չիչարիտոն նոր ակումբ ունի

Սետյենը ցանկանում է «Բարսելոնայում» տեսնել «Բետիսի» նախկին կիսապաշտպանին

«Բարսելոնան» Սուարեսին փոխարինելու նոր տարբերակ է գտել

Չիչարիտոն հաստատել է, որ տեղափոխվում է ՄԼՍ

«Լրտեսական խաղեր». Ինչպես Պիկեն քանդեց Շակիրայի ընտանիքն ու դարձավ Պեպի լրտեսական թիրախը

Սետյեն. «Կցանկանամ «Բարսելոնա» վերադարձնել այդ ֆուտբոլիստին»

«Միլանի» հարձակվողը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»

Աղբյուր․ Նեյմարը «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից արդեն հետաքրքրվել է նոր գլխավոր մարզչի մասին

Անհավատալի. Բուսկետսը շշմեցուցիչ ցուցանիշ է գրանցել «Գրանադայի» դեմ խաղում

Բուսկետս. «Դեռ ժամանակ ունենք բոլոր տիտղոսները նվաճելու համար»