fbpx
Բաժիններ

Դե Լիխտ․ «Եթե չլինեի ֆուտբոլիստ, կդառնայի ՖԻՖԱ-ի գործակալ և կփորձեի գերազանցել Ռայոլային»

«Յուվենտուսի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Մատեյս դե Լիխտը, որը 2019 թվականի արդյունքներով ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ խաղացող, պատմել է՝ ինչով կզբաղվեր, եթե չընտրեր ֆուտբոլիստի մասնագիտությունը:

«Ես հավանաբար կդառնայի ՖԻՖԱ-ի գործակալ և կփորձեի գերազանցել Մինո Ռայոլային: Կամ էլ կփորձեի նրա հետ պայմանագիր ստորագրել: Կատակում եմ, իհարկե: Իրականում չեմ մտածել այդ մասին, չգիտեմ՝ ինչ կկարողանայի անել, բացի նրանից, ինչով հիմա եմ զբաղվում: Ես միշտ հաստատակամ եմ եղել ֆուտբոլիստ դառնալու հարցում: Ծնողներս նորմալ են վերաբերվել այդ գաղափարին, սակայն առաջին հերթին ստիպված էի ավարտել ուսումս: Ես արեցի դա: Ընդունենք՝ ես կդառնայի բիզնեսմեն, կունենայի իմ գործերը, կգնեի և կվաճառեի ապրանքներ․ այդպիսի ինչ-որ բան»,- Դե Լիխտի խոսքերը մեջբերում է Get French Football News-ը:

20-ամյա պաշտպանն «Այաքսի» սան է։ Նա ամստերդամյան ակումբի կազմում նախորդ մրցաշրջանում հասել է մինչև Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

Դե Լիխտի կոշտ պատասխանը Կլյուվերտին. «Իր կարծիքով՝ այն ինչ ասում է, ճիշտ է»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Երբ ակնկալիքները լավ էլ բեկվում են». Թոփ 5 տրանսֆեր, որ ԴԵՌԵՎՍ չեն արդարացնում սպասելիքները

Սարի. «Ռոնալդուն կարող է խնդիրներ ստեղծել, բայց դրանցից 100-ը լուծել»

Ռոնալդու. «Պարմային» դժվար է հաղթել»

Ռոնալդուի դուբլը «Յուվենտուսին» հաղթանակ պարգևեց «Պարմայի» դեմ խաղում (տեսանյութ)

Հիգուային. «Ես ու Սարին հաճախ ենք վիճում»

«Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Ռոնալդուն անհատական լավագույն ցուցանիշն է գրանցում 2014-ից հետո

Դոմինոյի էֆեկտ. 2 տրանսֆեր, որ կնպաստեն Պոգբայի՝ «Յուվենտուս» վերադարձին

Սարի. «Զայրացնում է, որ ինչ-որ մեկը Ռոնալդուդից ավելի շատ «Ոսկե գնդակ» ունի»

Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի զույգերը

«Յուվենտուսը» հաղթեց խոշոր հաշվով և Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

Դիբալայի ու Հիգուայինի գեղեցիկ խաղարկումները, «Յուվենտուսի» գոլը (տեսանյութ)

Հայտնի է Ռոնալդուի բացակայության պատճառն «Ուդինեզեի» դեմ գավաթային հանդիպմանը

Մանուել Նոյերը՝ «Յուվենտուսո՞ւմ»

ՈւԵՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականը

«Յուվենտուսը» կարող է անսպասելի քայլ անել ու գնել թոփ դարպասապահին