Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews.am-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:

Դարպասապահ՝ Գրիգոր Մելիքսեթյան («Գանձասար-Կապան»)

Պաշտպաններ՝ Արման Հովհաննիսյան, Աննան Մենսահ (2-ն էլ՝ «Գանձասար-Կապան»), Էդվարդ Կպոդո («Ուրարտու»), Տիագո Կոելյո («Ալաշկերտ»)

Կիսապաշտպաններ՝ Յուրի Գարեգինյան («Նոա»), Մարկո Բրտան («Ուրարտու»), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»)

Հարձակվողներ՝ Ռոբերտ Մինասյան, Ջոնել Դեսիրե (2-ն էլ՝ «Լոռի»), Մաքսիմ Մայրովիչ («Նոա»)

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Արման Հովհաննիսյան («Գանձասար-Կապան»)

«Լոռին» 8-0 հաշվով հաղթել է «Երևանին», իսկ Ջոնել Դեսիրեն մասնակցություն է ունեցել այդ 8 գոլից 7-ին՝ իր հաշվին գրանցելով պենտա-տրիկ ու 2 արդյունավետ փոխանցում։ Այդուհանդերձ, մրցակիցը բացահայտ հետնապահն էր, որը նույնիսկ պահեստային չուներ, ուստի տվյալ իրավիճակում տեղին չէր լինի տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչումը շնորհել հայիթցուն:

«Գանձասար-Կապանը» դարձել է «Շիրակի» ամենաանհարմար մրցակիցներից մեկը: Թիմերն այս մրցաշրջանում հանդիպել են արդեն 3 անգամ, և Արմեն Պետրոսյանի գլխավորած թիմը տոնել է 2 հաղթանակ, գրանցել 1 ոչ-ոքի: Կապանյան թիմը տարին ավարտել է հաղթանակով՝ Հրայր Մկոյանի ինքնագոլի շնորհիվ հաղթելով 1-0 հաշվով: «Արջերն» այս առաջնությունում ունեցել են վառ խաղեր, որոնցում նույնիսկ միավոր չեն վաստակել, իսկ այս մրցավեճում 3 միավոր են ձեռք բերել՝ չցուցադրելով իրենց լավագույն ֆուտբոլը: Բանն այն է, որ «Շիրակը» բազմաթիվ իրական գոլային պահեր է ունեցել, որոնցից գեթ մեկը գոլի չի վերածել: Միաժամանակ չի կարելի ժխտել, որ մշտապես թիմային ֆուտբոլ դավանող «Գանձասար-Կապանի» պաշտպանությունն էլ մի շարք դրվագներում հուսալի է գործել՝ թույլ չտալով մրցակցին մոտենալու դարպասին:

Ձախ եզրում իշխում էր Արման Հովհաննիսյանը: Վերջինս իր նախկին թիմի դեմ մրցավեճում գրանցել է ընթացիկ առաջնությունում իր լավագույն ելույթը: Ո՛չ առաջին խաղակեսում Մուսա Փոլ Բակայոկոյին, ո՛չ էլ ընդմիջումից հետո Արման Ասլանյանին որևէ կերպ չէր հաջողվում ճեղքելու պաշտպանությունը հենց այդ եզրից: Հովհաննիսյանը հանդիպման ընթացքում մասնակցել է 32 մենապայքարի՝ հաղթելով դրանցից 24-ում (75%, նրա լավագույն արդյունքն ամբողջ մրցաշրջանում): Բացի այդ, 13 անգամ դրիբլինգի փորձ է կատարել, որից 12-ը հասել է նպատակին (92%, լավագույն արդյունքն ամբողջ մրցաշրջանում): Իհարկե, 26-ամյա պաշտպանն ավելի օգտակար ֆուտբոլիստ կդառնա, եթե այդ անցումներից հետո նաև գրոհների ճիշտ շարունակություն ընտրի ու դրանց սրություն հաղորդի: Հովհաննիսյանն իր խաղն ավելի կայունացնելու դեպքում, անկասկած, կշարունակի հրավիրվել ազգային հավաքական:

Բարձրագույն խմբի 15-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բերեզովսկի. «Եթե բանկիր Սարին դարձել է լավ մարզիչ, ապա դարպասապահը հաստատ կարող է դառնալ»

Ովքեր են հայկական ֆուտբոլի տիտղոսակիր մարզիչները

Թվեք Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակից բոլոր թիմերը՝ 1992 թվականից սկսած. VNews-ի Quiz-ը

«Նոան» տարբերվող ֆուտբոլ է խաղում, ափսոս, առանց հայ ֆուտբոլիստների․ Թիմի տակտիկական գաղտնիքները

ՀՖՖ աշխատանքային խումբը կապի մեջ կլինի ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խմբի հետ՝ ԲԽ հետագա անցկացման ժամկետները և ձևաչափը մշակելու համար

Հայաստանի առաջնությունը ու VBET գավաթի խաղարկությունը հետաձգվեցին

Օգանան ընդամենը 9 ամսական էր, երբ Կասպարովը նորամուտը նշեց ՀՀ գավաթի մրցաշարում

Ալեքսանդր Գրիգորյան․ «Նոան» ամբողջապես արժանի հաղթանակ տոնեց» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Հանգստություն չպետք է լինի․ երկրորդ խաղն ավելի ծանր է լինելու» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Լավ կպատրաստվենք երկրորդ խաղին․ պայքարելու ենք մինչև վերջ» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Այսօր ստեղծած գոլային պահերի քանակը կբավականացներ մի քանի հանդիպման համար» (տեսանյութ)

Նվազագույն հաշիվ գրանցվեց նաև VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ մյուս խաղում (տեսանյութ)

VBet Հայաստանի գավաթ. «Ուրարտու» – «Նոա». Ուղիղ հեռարձակում, մեկնարկային կազմեր

Օգանայի գոլն օգնեց «Արարատ-Արմենիային» հաղթելու «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

VBet Հայաստանի գավաթ. «Արարատ-Արմենիա»- «Գանձասար-Կապան» (ուղիղ եթեր)

Բարձրագույն խմբի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը