«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան - VNews
Բաժիններ

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի համար տարին բեղմնավոր էր: Նա իրեն գերազանց է դրսևորել ղազախական «Կայսարում», ինչպես նաև վերջապես ամրապնդվել Հայաստանի ընտրանու կազմում:

26-ամյա ֆուտբոլիստը Ղազախստանի 2019 թվականի առաջնությունում անցկացրել է 29 հանդիպում, դարձել 12 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ՝ դառնալով «Կայսարի» լավագույն ռմբարկուն: Transfermarkt-ը «Վարդարի» նախկին խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 մլն եվրո: Նրա պայմանագրի ժամկետը ղազախական ակումբի հետ ավարտվել է:

Բարսեղյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի 10 հանդիպումից 9-ին՝ 8 դեպքում լինելով մեկնարկային կազմում, դառնալով 3 գոլի հեղինակ:

Հայ ֆուտբոլիստի ծառայություններով ներկայումս լրջորեն հետաքրքրված է Հունաստանի առաջատար ակումբներից մեկը՝ ԱԵԿ-ը: Տիգրանն իր հարցազրույցներից մեկում ընդգծել էր, որ այդ տարբերակը լուրջ է, բայց այս պահին արձակուրդի մեջ է ու չի մտածում տվյալ հարցի շուրջ:

VNews.am-ը հարձակվողի՝ «Կայսարում» ունեցած ելույթների, ազգային հավաքականում ամրապնդվելու և կարիերայի հեռանկարների մասին զրուցել է նրա հոր՝ «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի հետ:

«Ֆուտբոլիստի համար շատ կարևոր է ճիշտ որոշում կայացնելը: «Կայսար» տեղափոխվելու տարբերակն ընտրելը շատ ճիշտ որոշում էր իմ և տղայիս կողմից, որովհետև մենք այդ թիմում նոր Տիգրան տեսանք: Ճիշտ է, Մակեդոնիայի առաջնությունն էլ բավականին լավ որակի էր, բայց Ղազախստանի Պրեմիեր լիգայի մակարդակը հիմա շատ է բարձրացել հզոր լեգեոներների ժամանման շնորհիվ: Եվ այստեղ ամենակարևորն այն է, որ «Կայսարի» գլխավոր մարզիչն ամենաառաջին օրից ասում էր՝ ուզում է Տիգրանի շուրջ կառուցել խաղը: Ես շատ ուրախ եմ, որ մարզիչը հուսախաբ չեղավ Տիգրանի հաշվով:

Ես երբեմն զրուցում եմ այդ մասնագետի հետ, նաև՝ ընկերոջս միջոցով: Վերջինիս՝ Նեդելչո Մատուշևի (2008 թվականին գլխավորել է ներկայիս «Ուրարտուն»՝ խմբ․) հետ միասին աշխատել ենք այստեղ, նա հիմա ընդգրկված է Բուլղարիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում: Ու բացի նրանից, որ Տիգրանն այնտեղ բարելավվեց իր արդյունավետությունը, ինձ շատ հաճելի է, որ որպես հայ լավ ներկայացավ, անգամ զանգեր եմ ստանում կամ մեկնաբանություններ կարդում, որ այս հայի համար արժե հայերին սիրել: Նա իրեն շատ ճիշտ պահեց՝ թե՛ ֆուտբոլային դաշտում, թե՛ հասարակության մեջ: Տիգրանն ինչքան ավելի ուժեղ առաջնությունում խաղա, այնքան ավելի կբարձրացնի արդյունքները:

Կարևոր էր, որ չսխալվեցինք այդ ընտրությունը կատարելիս: Նա դուրս եկավ նոր խաղամակարդակի վրա, կարողացավ ավելի արժևորվել: Եվ այնտեղ ունեցած լավ խաղերը կարծես «եկան» հավաքական: Տիգրանը շատ-շատ է բարելավվել իր ելույթները հավաքականում: Շատ-շատ է հզորացել որպես ֆուտբոլիստ: Դա միայն իմ կարծիքը չէ, ես շատ եմ զրուցում թե՛ տեղացի, թե՛ արտասահմանցի մասնագետների հետ, շատ են հարցնում նրա հետագա ճակատագրի հետ կապված: Նա արդեն հասունացել է շատ ավելի բարձրակարգ ակումբում խաղալու համար, արժանի է դրան:

Խնդրում եմ՝ իմ խոսքերը որպես գովեստ չընկալվեն: Ես միշտ օբյեկտիվ կարծիք եմ արտահայտում: Եթե նա այդ մակարդակին հասած չլիներ, ես կասեի ճիշտը: Բոլորն էլ հստակ տեսնում են նրա պոտենցիալը և թե ինչի է ունակ:

Կան ղազախական թիմեր, որոնք հետաքրքրված են նրա ծառայություններով, բնական է՝ ո՞վ չի հետաքրքրվի․․․ Փաստացի ընդգրկվել է առաջնության 3 լավագույն ֆուտբոլիստների շարքում, դա մեծ բան է նրա համար: Տիգրանն ասում է՝ պիտի հանգստանա, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այդ ընթացքում նաև պիտի մտածի ու փորձի ճիշտ որոշում կայացնել։ Ֆուտբոլիստի համար շատ կարևոր է ճիշտ ընտրություն կատարելը, ճիշտ թիմում հանդես գալը: Ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել մի թիմ, որը շատ ուժեղ լինի, ունենա գերազանց միջոցներ և պայմաններ, բայց իրեն չկարողանա դրսևորել այնտեղ: Նրա և ինձ համար հիմա կարևոր է միայն այն, որ Տիգրանը կարողանա առաջընթաց գրանցել: Այսօր թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի: Հիմա չպետք է մտածենք փողի մասին, այսինքն՝ գնա թիմ, որտեղ խաղաժամանակ չստանա: Մեզ այդպիսի բաներ պետք չեն:

Իհարկե, չգիտենք՝ ինչպես կդասավորվի ամեն ինչ: Տեսնենք՝ ինչ առաջարկներ կլինեն: Տիգրանից լսում եմ առաջարկների մասին, այդ բանակցություններն ինձ հետ էլ են կապված, նայում ենք ու քննարկում այդ ամենը: Մեկ բան ակնհայտ է, որ նա պետք է ավելի ուժեղ առաջնությունում խաղա: Սա ամենակարևորն է, որովհետև ելույթ ունենալով ավելի ուժեղ առաջնությունում՝ ավելի մեծ օգուտ կտա նաև ազգային հավաքականին»,- ասել է Բարսեղյանը:

«Հոֆենհայմը» հայերեն գրառում է կատարել. գերմանական ակումբն Ադամյանի մարզաշապիկն է խաղարկում

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի են այն 2 ֆուտբոլիստների անունները, որոնց Տուխելը ցանկացել է տեսնել ՊՍԺ-ում

Ալբերտ Սոլոմոնով. «Թիմը ընկել է խաղային ռիթմից» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Եթե գոլային իրավիճակները գոլի վերածեինք, ավելի հանգիստ կխաղայինք» (տեսանյութ)

Մեկ գոլը վճռորոշ եղավ «Գանձասար-Կապան» – «Լոռի» խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը պահպանել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

Վերջին անգամ 2018-ին են հաղթել իրենց այսօրվա մրցակիցներին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2 խաղին ընդառաջ

ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես արգելել է Հայաստանում և Ադրբեջանում իր հովանու ներքո խաղերի անցկացումը

Էդգար Մալաքյան․ «Բոլոր խնդիրները հաղթահարել եմ և հիմա պետք է օգնեմ թիմին հասնելու նպատակներին» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Հավատացած եմ՝ խաղի ընթացքում էլ մեր մտքով կռվի դաշտում ենք» (տեսանյութ)

«Ֆուտբոլիստներին նույնիսկ հանդերձարան չտրամադրեցին». Հայաստանի հավաքականը լուրջ խնդիրների է բախվել Էստոնիայում

Չեմպիոնն ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց, Ոսկանյանն ու Գրիգորյանը հոբելյանական խաղեր անցկացրին

Էմերի. «Մբապեն ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ» դեռ 2018-ին»

Արշակ Կորյանի տրանսֆերային արժեքն աճել է

Տրանսֆերային կլասիկո. «Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդի» աստղի համար

Էդգար Մալաքյանի գոլը հաղթանակ պարգևեց «Արարատին» «Գանձասար-Կապանի» դեմ խաղում (տեսանյութ)