Գվարդիոլան գրանցել է մարզչական կարիերայի վատագույն մեկնարկը մրցաշրջանում - VNews
Բաժիններ

Գվարդիոլան գրանցել է մարզչական կարիերայի վատագույն մեկնարկը մրցաշրջանում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթանակ է տոնել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:

Այդպիսով, «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցույց է տվել իր մարզչական կարիերայի վատագույն մեկնարկը մրցաշրջանում: Այս մասին հաղորդում է OptaJose-ն: Անգլիայի գործող չեմպիոններն Անգլիայի առաջնությունում անցկացրած 16 խաղից հետո վաստակել են 32 միավոր: Իսպանացի մասնագետի գլխավորած թիմերն անցյալում երբեք այդքան քիչ միավոր չեն ունեցել իրենց ակտիվում առաջնությունների մեկնարկային 16 տուրից հետո:

«Մանչեսթեր Սիթին» ներկա պահին զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ առաջատար «Լիվերպուլից» հետ մնալով 14 միավորով: Մանչեսթերյան թիմը հաջորդ տուրում հյուրընկալվելու է «Արսենալին»:

Գվարդիոլան նախքան «Մանչեսթեր Սիթին» գլխավորելը մարզել է «Բարսելոնան» և «Բավարիան», որոնց ղեկին անցկացրած ընդհանուր 7 մրցաշրջանում 3-ական անգամ դարձել է Իսպանիայի ու Գերմանիայի չեմպիոն:

Ալեգրի. «20 տարի է՝ սխալմամբ հետևում ենք Գվարդիոլային»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Սիթիի» կիսապաշտպանը «Բարսելոնայի» թիրախում է

Կրոսը հիացած էր դե Բրույնեով. Երկրպագուները ֆիքսել են դրվագը (տեսանյութ)

«Բարսելոնան» և «Սիթին» անհամաձայնություն ունեն Էրիկ Գարսիայի տրանսֆերի հետ կապված

4 ֆուտբոլիստներ հավակնում են ՉԼ 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումների լավագույն խաղացողի կոչմանը

Գվարդիոլան 6 տարի անց ճաշակեց վրեժի համը

Զիդան, Ռոնալդու, Գվարդիոլա, կոտրված կարծրատիպեր. ՉԼ երեկոյի ամենահետաքրքիր փաստերը

Զիդանի ու Գվարդիոլայի նկարը խաղից հետո, որ ցնցել է մամուլը

«Մանչեսթեր Սիթին» 2-րդ խաղում ևս հաղթեց «Ռեալին» և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

Ժեզուշն օգտվեց Վարանի սխալից և գոլ խփեց «Ռեալի» դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Բենզեմայի գոլը նոր ինտրիգ է հաղորդում դիմակայությանը (տեսանյութ)

Ռահիմ Ստեռլինգը գրավեց Մադրիդի «Ռեալի» դարպասը (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»․ Մեկնարկային կազմեր

Գվարդիոլան չկա ԱՊԼ-ի լավագույն մարզիչների հավակնորդների թվում

Գվարդիոլա. «Նա մեզ արդեն հայտնել է, որ չի ցանկանում մնալ «Սիթիում»

Կյանքը հեգեմոնիայից առաջ. Ինչպիսին էր Ա սերիան վերջին տարում, երբ «Յուվենտուսը» չեմպիոն չէր