fbpx
Բաժիններ

«Նա այսօր Սոնալդո Նազարիոն էր»․ Մոուրինյոն՝ Սոնի մասին (տեսանյութ)

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր հիացմունքն է հայտնել թիմի հարձակողական ոճի կիսապաշտպան Հյոն Մին Սոնի՝ Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Բարնլիի» դեմ կայացած խաղում (5-0) խփած գոլի կապակցությամբ:

Հարավկորեացին դրիբլինգի միջոցով անցել է համարյա ամբողջ խաղադաշտով՝ շրջանցելով 5-6 մրցակցի: Պորտուգալացի մասնագետն այդ գոլը համեմատել է բրազիլացի Ռոնալդոյի՝ «Բարսելոնայի» կազմում 1996 թվականին «Կոմպոստելայի» դեմ մրցավեճում խփած գնդակի հետ:

«Որդիս դեռ մինչև այս գոլը նրան անվանում էր Սոնալդո: Նա այսօր Սոնալդո Նազարիոն էր: Այսօր հենց այդ գոլը եկավ մտքիս: Ինձ բախտ էր վիճակվել նստելու Բոբի Ռոբսոնի կողքին, երբ Ռոնալդո Նազարիոն նմանատիպ գոլ խփեց:

Սա կարևոր հանդիպում էր, մենք կարևոր արդյունքի հասանք: Գումարած՝ ուրախացրինք երկրպագուներին, կարողացանք խաղադաշտ դուրս բերել երիտասարդների և դարպասն անառիկ պահել: Ես գոհ եմ ամեն ինչից»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:

Ռոնալդոյի գոլը «Կոմպոստելայի» դեմ խաղում՝

Սոնի ցնցող գոլն արաբերեն մեկնաբանությամբ (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լեսթերն» ու «Տոտենհեմը» հաղթանակ տոնեցին (տեսանյութ)

4 ամիս բացակայությունից հետո Լյորիսը վերադարձել է «Տոտենհեմի» մեկնարկային կազմ

«Տոտենհեմն» ընտրել է․ Քեյնին փոխարինողը կլինի «Ռեալ Սոսյեդադի» ռմբարկուն

Բեյլի գործակալ․ «Ուղղակի ծիծաղելի է խոսել դրա մասին»

«Ռեալի» համար ծիծաղելի է եղել «Տոտենհեմի»՝ Բեյլի հարցով արված առաջարկը

«Չելսիի» և «Բավարիայի» տրանսֆերային թիրախը մերժել է այդ ակումբներին

Մոուրինյոն հերթական կոնֆլիկտի մեջ է մտել ֆուտբոլիստի հետ

Sky Sports. «Ինտերն» առաջիկա օրերին կհայտարարի Էրիկսենին ձեռք բերելու մասին

Մոուրինյոն ցանկանում է «Ռեալի» ֆուտբոլիստին տեսնել «Տոտենհեմում»

«Լեսթերը» զիջեց «Բարնլիին» արտագնա խաղում (տեսանյութ)

Մոուրինյո․ «Երկրորդ կեսում շանսերը հավասար էին»

«Տոտենհեմն» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Ուոթֆորդի» հետ (տեսանյութ)

Մոուրինյո. «Ինտերը» հրաշալի թիմ ունի, այն ինձ հիացնում է»

Որքան բոնուս կստանա Մոուրինյոն, եթե Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի

Վիրաբույժ. «Հարի Քեյնը բաց կթողնի Եվրո 2020-ը»

Էրիկսենի գործակալը մեկնել է Միլան