Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի - VNews
Բաժիններ

Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի

Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմո Կարերան պայմանագիր է ստորագրել հունական ԱԵԿ-ի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական թվիթերյան էջը:

Իտալացի 55-ամյա մասնագետի համաձայնագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2020/21թթ․ մրցաշրջանի ավարտը:

Կարերայի վերջին աշխատավայրը եղել է «Սպարտակը», որը նա մարզել է 2016-2018թթ․: Մայրաքաղաքային թիմն այս մասնագետի գլխավորությամբ դարձել է Ռուսաստանի չեմպիոն և սուպերգավաթակիր:

ԱԵԿ-ը Հունաստանի Սուպերլիգայում կայացած 13 տուրից հետո վաստակել է 21 միավոր ու զբաղեցնում է աղյուսակի 3-րդ հորիզոնականը: Թիմը 2018/19թթ․ մրցաշրջանում նվաճել էր առաջնության բրոնզե մեդալները:

Հիշեցնենք, որ, ըստ հունական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ ԱԵԿ-ը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի ծառայություններով: 26-ամյա ֆուտբոլիստը, որի՝ «Կայսարի» հետ պայմանագրի ժամկետն ավարտվել է, հաստատել էր, որ հունական ակումբ տեղափոխվելու տարբերակը լուրջ է: Այսօր հայտնի էր դարձել նաև, որ Բարսեղյանին իր շարքերում է ցանկանում տեսնել Ղազախստանի չեմպիոն «Աստանան» ևս:

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տիգրան Բարսեղյանի ամենասիրելի 5 ֆիլմերը

Տիգրան Բարսեղյանը՝ «Աստանայի» մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Տիգրան Բարսեղյանը հավակնում է «Աստանայի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

Բարսեղյանի առաջին գոլն «Աստանայի» կազմում Ղազախստանի առաջնությունում տպավորիչ ստացվեց (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանի հրաշալի գոլային փոխանցումը «Աստանայի» կազմում (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանն «Աստանայի» կազմում դարձել է Ղազախստանի սուպերգավաթակիր (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանի առաջին գոլն «Աստանայում» ֆանտաստիկ է ստացվել (տեսանյութ)

Պաշտոնական. Տիգրան Բարսեղյանի տրանսֆերը հաստատվեց

Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է ստորագրել նոր թիմի հետ

Թոփ-15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները 2019-ի դեկտեմբերի դրությամբ՝ ըստ Transfermarkt-ի

Աղբյուր․ Տիգրան Բարսեղյանն արդեն պայմանագիր է կնքել իր նոր թիմի հետ

Տիգրան Բարսեղյանը մոտ է ՄԼՍ տեղափոխությանը

Տիգրան Բարսեղյանը կարող է կարիերան շարունակել «Աստանայում»

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Տիգրան Բարսեղյանը մեկնաբանել է հունական առաջատար ակումբներից մեկի՝ իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրը

Արամ Հայրապետյանը Եվրո 2020-ի ընտրական փուլում՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ