Կովաչն իր ծառայություններն է առաջարկել եվրոպական հայտնի ակումբներից մեկին - VNews
Բաժիններ

Կովաչն իր ծառայություններն է առաջարկել եվրոպական հայտնի ակումբներից մեկին

«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը ցանկանում է կարիերան շարունակել «Արսենալում», որն Ունայ Էմերիի պաշտոնանկությունից հետո նոր մասնագետի փնտրտուքների մեջ է: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ խորվաթ մարզչի ներկայացուցիչները նրա՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու հետաքրքրության մասին արդեն տեղեկացրել են լոնդոնյան ակումբի ղեկավարությանը: 48-ամյա մասնագետը հուսով է, որ ներկայիս հասանելիությունը կօգնի իրեն զբաղեցնելու «Արսենալի» մարզչական նստարանը:

Կովաչը պատրաստվում է ներկա գտնվել վաղը՝ դեկտեմբերի 9-ին Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Օլիմպիական» ստադիոնում կայանալիք «Վեսթ Հեմ» – «Արսենալ» հանդիպմանը: Մասնագետը դեկտեմբերի 7-ին նկատվել է «Գուդիսոն Պարկում», որտեղ կայացել է «Էվերտոն» – «Չելսի» մրցավեճը (3-1):

Կովաչը «Բավարիայում» աշխատել է 2018 թվականի հուլիսից 2019 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում: Մյունխենյան թիմը նրա գլխավորությամբ դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:

Օբամեյանգը «Բրայթոնի» հետ խաղի լարված պահին վազել է զուգարան, մարզիչը չի նկատել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աղբյուր․ Հայտնի է՝ «Արսենալը» երբ կհայտարարի Վիլիանի հետ պայմանագիր կնքելու մասին

Վիլիանը համաձայնեցրել է պայմանագիրը նոր ակումբի հետ

Հեռացածներ, համալրումներ ու թիրախներ. Եվրոպական գրանդերի բոլոր տրանսֆերները՝ VNews-ում

B/R-ն անդրադարձել է Մխիթարյանի և Սանչեսի՝ Անգլիայում ու Իտալիայում ելույթների տարբերությանը

«Արսենալը» մտադիր է բաժանվել 9 ֆուտբոլիստից. Մխիթարյանը ցանկում է

Սեբալյոս․ «Խոսել եմ Պերեսի հետ, ու պայմանավորվել ենք ապագայիս վերաբերյալ քննարկման համար»

«Իմ լավագույն պահն «Ուեմբլիում» պոկեմոն որսալն էր»․ Մարտինեսի արձագանքը քննարկումների տեղիք տված դրվագին

«Արսենալը» 14-րդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը (տեսանյութ)

Նիկոլա Պեպեի չքնաղ գոլը, որ չարձանագրվեց խաղից դուրս վիճակի համար (տեսանյութ)

«Չելսին» բացում է հաշիվն «Արսենալի» դեմ խաղում (տեսանյութ)

Անգլիայի գավաթի եզրափակիչ․ «Արսենալ» – «Չելսի»․ Մեկնարկային կազմեր

Լակազետ․ «Արսենալ» եկա՝ տիտղոսներ նվաճելու, բայց այս առումով մինչև հիմա միայն հիասթափություն է»

«Ատլետիկոն» մերժել է «Արսենալի» հերթական առաջարկը

«Բարսելոնան» առաջարկել է «Արսենալին» փոխանակում կատարել

Դավիդ Լուիսի սարսափելի հակառեկորդն «Արսենալի» կազմում

Օբամեյանգի հիասքանչ գոլը շրջադարծ հարվածով (տեսանյութ)