«Արդեն մոռացել էի՝ ինչպես է դա տեղի ունենում»․ Կլոպը՝ «չոր» հաշվով հաղթանակի մասին - VNews
Բաժիններ

«Արդեն մոռացել էի՝ ինչպես է դա տեղի ունենում»․ Կլոպը՝ «չոր» հաշվով հաղթանակի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Բորնմուտի» նկատմամբ տոնած հաղթանակից (3-0) ունեցած տպավորությունների մասին:

Մերսիսայդյան թիմը ներքին առաջնությունում և Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում անցկացրած նախորդ 12 հանդիպումներում տոնել էր 10 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի, ու այդ բոլոր մրցավեճերում էլ չէր կարողացել դարպասն անառիկ պահել:

«Ես արդեն մոռացել էի՝ ինչպես է դա («չոր» խաղ անցկացնելը՝ խմբ․) տեղի ունենում, անկեղծ ասած: Դա հիանալի է, պետք է այսպես ավելի հաճախ անել:

«Չորն» ամենահաճախ օգտագործվող բառն էր մեր հանդերձարանում, երբ ես մտա այնտեղ: Ակնհայտ է՝ բոլորն էլ անհամբերությամբ էին սպասում «չոր» խաղ անցկացնելուն, և քանի որ մենք արդեն արեցինք դա, եկեք դա կյանքի կոչենք ավելի հաճախ:

Հաջորդ հանդիպումը, որում մենք կունենանք մեր դարպասն անառիկ պահելու խնդիր, արդեն շուտով է՝ երեքշաբթի օրը, մրցակիցն էլ «Ռեդ Բուլ Զալցբուրգն» է»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:

«Լիվերպուլը» վաստակած 46 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Լեսթերին» գերազանցելով 8 միավորով: Չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 32 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

«Լիվերպուլի» հայտացուցակն ԱԱԱ-ի համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գվարդիոլան չկա ԱՊԼ-ի լավագույն մարզիչների հավակնորդների թվում

Թվեք թոփ թիմերի բոլոր մարզիչներին վերջին 10 տարվա կտրվածքով. VNews-ի Quiz-ը

Կլո՞պ, թե՞ Գվարդիոլա. Լևանդովսկին ընտրել է իր սիրելի մարզչին

Զիդանը աշխարհի լավագույն մարզիչն է՝ L’Equipe-ի վարկածով

«Լիվերպուլը» ներկայացրեց տնային մարզաշապիկը 2020/21 մրցաշրջանի համար (նկարներ)

«ԱնSpasito». Եվրոպայի թոփ լիգաների անկանխատեսելի 5 չեմպիոնությունները

Մոուրինյոյի «Ռեա՞լը», թե՞ Կլոպի «Լիվերպուլը». Գվարդիոլան անվանել է կարիերայի ամենաբարդ մրցակցին

Կլոպը գիշերը 3։30-ին զանգել է Ֆերգյուսոնին ու ասել, որ դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն

Պաշտոնական․ Ադամ Լալանան՝ «Բրայթոնի» ֆուտբոլիստ

Կլոպի տրիումֆը, «Յունայթեդի» վերադարձն և դե Բրույնեի ռեկորդը. Ամփոփում ենք Պրեմիեր Լիգայի 19/20 մրցաշրջանը

Պաշտոնական. «Լիվերպուլի» ֆուտբոլիստը տեղափոխվեց ռուսական ակումբ

«Յունայթեդը» հաղթում է և վերադառնում Չեմպիոնների լիգա․ ԱՊԼ-ի վերջին՝ 38-րդ տուրի բոլոր արդյունքները (տեսանյութ)

Մինչ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները պատրաստվում էին, «Նյուքասլն» առաջ անցավ հաշվի մեջ (տեսանյութ)

Լեմպարդը կրկին խոսել է Կլոպի մասին․ «Նրա հետ կցանկանայի գարեջուր խմել»

Կլոպի խիստ պատասխանը Լեմպարդին. «Նա սովորելու բան ունի»

Լրագրողները ընտրել են ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստին