«Սա իդեալական վայր է ինձ համար»․ Ռակիտիչը կարծես մտափոխվել է - VNews
Բաժիններ

«Սա իդեալական վայր է ինձ համար»․ Ռակիտիչը կարծես մտափոխվել է

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը չի պատրաստվում հեռանալ կատալոնական ակումբից: 31-ամյա խորվաթ ֆուտբոլիստը, չնայած քիչ խաղային պրակտիկա ստանալուն, այս թիմը համարում է իդեալական վայր իր համար:

«Շատ բանի միջով եմ անցել վերջին մի քանի ամիսների ընթացքում: Երբեմն կատարվում են բաներ, որոնք դուք չեք կարողանում հասկանալ, սակայն դա պետք է ընդունել: Այդպիսի իրավիճակ գրանցվեց իմ պարագայում:

Ցանկանում եմ բոլոր ուժերս ներդնել հանուն հաղթանակների: Եթե ես այստեղ կարող եմ խաղալու հնարավորություն ստանալ, ապա ընդգծեմ, որ, ինչպես ասել եմ ավելի վաղ, չկա ավելի լավ վայր, քան «Բարսելոնան», որտեղ կարելի է տիտղոսներ նվաճել: Սա իդեալական վայր է ինձ համար: Ցանկանում եմ հաճույք ստանալ ու օգնել թիմին: Ես այստեղ եմ, որպեսզի խաղաժամանակ ստանամ, նվաճեմ մարզչի և թիմակիցներիս վստահությունը: Պատրաստ եմ ամեն ինչի»,- Ռակիտիչի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման ու դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: 31-ամյա ֆուտբոլիստը, ի տարբերություն մրցաշրջանի մեկնարկի, վերջին շրջանում կրկին վստահության է արժանանում Էռնեստո Վալվերդեի կողմից՝ խաղադաշտ դուրս գալով վերջին 4 պաշտոնական հանդիպումներում, 3 դեպքում լինելով մեկնարկային կազմում: Ավելի վաղ շատ էին խոսակցությունները, որ Ռակիտիչն արդեն ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը:

Ռակիտիչ․ «Երազում եմ այդ ակումբի մարզաշապիկը կրկին կրելու մասին»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գրիզմանը վստահ է. «Պատրաստվել եմ, որ մնամ Լիսաբոնում մինչև եզրափակիչ»

Աղբյուր. «Յուվենտուսը» Ռոնալդուին առաջարկել է «Բարսելոնային»

Վենգերը մերժել է «Բարսելոնան» գլխավորելու առաջարկը

Հայտնի է՝ «Բարսելոնայի» որ ֆուտբոլիստն է վարակվել կորոնավիրուսով

«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստը բաց է թողել մարզումը

ՄՐՑՈՒՅԹ. «Բարսելոնա» – «Բավարիա». Գուշակե՛ք հաշիվն ու առաջին գոլի հեղինակին

«Բարսելոնայի» հայտացուցակը «Բավարիայի» դեմ խաղի համար

«Բարսելոնայի» ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական է եղել

Կոուտինյոն կարող է խաղալ «Բարսելոնայի» դեմ

«Նոյերը համաշխարհային մակարդակ է, իսկ Տեր Շտեգենը՝ այդպիսին դառնալու ճանապարհին»․ Ռումենիգե

Մեսին վիրակապով է մարզվել «Բավարիայի» դեմ հանդիպումից առաջ (լուսանկար)

«Յունայթեդը» այլընտրանք է գտել Սանչոյի համար «Բարսելոնայում»

Արտուրը վերադարձել է Բարսելոնա ու հանդիպել Աբիդալի հետ

«Մեսին պետք է խաղա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի դեմ». Մատեուս

«Սիթիի» կիսապաշտպանը «Բարսելոնայի» թիրախում է

Սուարես. «Բավարիան» ֆավորիտներից մեկն է, բայց…»