fbpx
Բաժիններ

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Կառլսենին՝ բավարարվելով 40 հազար դոլարով

Լոնդոնում վերջնագիծը հատեց շախմատի Grand Chess Tour մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցումների ավարտական օրը մասնակիցներն իրենց հարաբերությունները պարզեցին արագ շախմատի 2 և կայծակնային շախմատի 4 պարտիաներում:

3-րդ տեղի համար մրցախաղում Լևոն Արոնյանը 11-17 հաշվով պարտվեց Մագնուս Կառլսենին՝ զբաղեցնելով 4-րդ տեղը: Արոնյանը 40 հազար դոլար պարգևավճար ստացավ: Կառլսենի պարգևավճարը կազմեց 60 հազար դոլար:

Grand Chess Tour-ի բոլոր մրցաշարերում Լևոն Արոնյանի վաստակած ընդհանուր գումարը կազմեց 161250 դոլար: Իսկ բոլորից շատ վաստակել է Մագնուս Կառլսենը՝  302500 դոլար:

Դասական շախմատի 2 պարտիաներից հետո Արոնյանը Կառլսենին պարտվում էր 3-9 հաշվով: Նրա համար հաջող սկսվեց արագ շախմատի մրցաշարը: Առաջին պարտիայում Լևոնը սպիտակներով մատի սպառնալիքի տակ ստիպեց Կառլսենին 41-րդ քայլին հանձնվել՝ 4-ով կրճատելով հաշվի տարբերությունը:

Ցավոք, արագ շախմատի հաջորդ պարտիայում Կառլսենը ռևանշի հասավ ու կրկին հաշվի տարբերությունը հասցրեց 6-ի: Իսկ կայծակնային շախմատի 4 պարտիաներում Արոնյանը տոնեց մեկ հաղթանակ, 2-ն ավարտեց ոչ-ոքի, կրեց մեկ պարտություն:

Grand Chess Tour-ի չեմպիոնի տիտղոսը նվաճեց չինացի Դին Լիժենը, որը Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ եզրափակիչ մրցախաղը շահեց 16-12 հաշվով: Դին Լիժենը ստացավ գլխավոր մրցանակը՝ 150 հազար դոլար պարգևավճարը: Նրա ընդհանուր եկամուտը կազմեց 294833 դոլար: Վաշիե-Լագրավն արժանացավ 100 հազար դոլար պարգևավճարի: Ընդհանուր առմամբ նա Grand Chess Tour-ի բոլոր մրցաշարերում 200 հազար դոլար պարգևավճար ստացավ:

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ շախմատիստներից լավագույնը կրկին Լևոն Արոնյանի արդյունքն է

Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի արդյունքն է

Կառլսենից կրած միակ պարտությունն Արոնյանին զրկեց աշխարհի չեմպիոնի տիտղոսից

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Առավել հաջողն Արոնյանի, Սարգսյանի ու Մելքումյանի մեկնարկն էր

Կհաջողվի՞ Արոնյանին կրկնել 9-ամյա վաղեմության իր նվաճումը

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը Պրեմիեր լիգայի ֆենթզի ֆուտբոլի առաջատարն է

Grand Chess Tour. Արոնյանին չհաջողվեց ռևանշի հասնել Կառլսենի նկատմամբ

Grand Chess Tour. Արոնյանը պարտությամբ սկսեց Կառլսենի հետ մրցախաղը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Լիժենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Grand Chess Tour. Արոնյան-Լիժեն մրցախաղում առայժմ հավասարակշռություն է

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Լևոն Արոնյանը Լոնդոնում կվիճարկի Grand Chess Tour-ի չեմպիոնի տիտղոսը

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլին

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն անհաջողության մատնվեց կայծակնային մրցախաղում

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն առայժմ 4-րդ հորիզոնականում է