fbpx
Բաժիններ

Հալանդը Սուլշերի հետ հանդիպումից հետո «Յունայթեդ» տեղափոխվելու որոշում է կայացրել

«Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հալանդը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերին հայտնել է, որ ցանկանում է կարիերան շարունակել մանկունյական ակումբի կազմում: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նորվեգացի մասնագետը մեկնել է Ավստրիա՝ 19-ամյա ֆուտբոլիստի հետ հանդիպելու և նրան անգլիական ակումբ տեղափոխվելու շուրջ համոզելու մտադրությամբ: Նրանք միասին ժամանակին աշխատել են նորվեգական «Մոլդեում»:

Սուլշերի՝ կտրուկ քայլի դիմելը պայմանավորված էր նրանով, որ Հալանդի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև Դորտմունդի «Բորուսիան» ու «Լեյպցիգը», և ֆուտբոլիստը վերջերս նույնիսկ մեկնել էր Գերմանիա՝ այդ ակումբների ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով:

Ըստ տեղեկությունների՝ խաղացողի գործակալ Մինո Ռայոլան ցանկություն ունի իր հաճախորդին տեսնելու «Յուվենտուսում», բայց Հալանդը կարծես տպավորվել է այն ծրագրերով, որ իրեն ներկայացրել է Սուլշերը: Նա «Մանչեսթեր Յունայթեդում» կկարողանա հարձակման եռյակ կազմել Մարկուս Ռեշֆորդի ու Անտոնի Մարսիալի հետ:

19-ամյա ֆուտբոլիստն Ավստրիայի Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 14 խաղում խփել է 16 գոլ և առաջնության 2 լավագույն ռմբարկուներից մեկն է: Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլին, ապա այնտեղ մասնակցած 6 մրցավեճում էլ մրցակիցների դարպասը գրավել է 8 անգամ՝ այդ ցուցանիշով զիջելով միայն Ռոբերտ Լևանդովսկուն (10): Նրա տրանսֆերային արժեքը տատանվում է 80 մլն ֆունտի շուրջ:

Պոգբա. «Հնարավոր է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատմության ամենամեծ ակումբն է»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աղբյուր. Մբապեն պատրաստ է «Լիվերպուլ» տեղափոխությանը

«Ռոման» ևս մեկ տրանսֆեր կարող է իրականացնել

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վերադարձնել Սանչեսին

«Բարսելոնայի» նախագահ. «Դիտարկում ենք այդ ֆուտբոլիստին գնելու հավանականությունը»

Արտետան «Արսենալում» ցանկանում է տեսնել «Ռեալի» ֆուտբոլիստին

Էրիկսենը ժամանել է Միլան՝ «Ինտերի» հետ պայմանագիր կնքելու (լուսանկար)

«Տոտենհեմը» մոտ է հոլանդաիայի հավաքականի տաղանդին գնելուն

«Ռոման» հաստատել է, որ բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ

Footmercato․ Կավանին բուժզննում է անցել «Ատլետիկոյում»

«Մանչեսթեր Յունայթեդը» 6 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

Մագուայրի ֆանտաստիկ գոլը «Տրանմեր Ռովերսի» դեմ խաղում (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի նոր թեկնածու կա

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները 58-րդ րոպեին կլքեն «Օլդ Թրաֆորդը»

Էրիկսենը կդառնա Ա սերիայի 2-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Պաշտոնական. Դանի Օլմոն՝ «Լեյպցիգի» ֆուտբոլիստ

«Եթե գնենք Մբապեին, «Լիվերպուլը» «գլխացավանք» կունենա». Ֆաբինյո