fbpx
Բաժիններ

Մխիթարյանի վիճակագրությունը և գնահատականները «Սպալի» դեմ մրցավեճում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոման» Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրում սեփական հարկի տակ 3-1 հաշվով առավելության է հասել առաջնության հետնապահ «Սպալի» նկատմամբ:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է եղել պահեստայինների թվում ու խաղադաշտ մտել 79-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը դրանից ընդամենը 4 րոպե անց դարձել է գոլի հեղինակ՝ Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում խփած գնդակների թիվը հասցնելով 3-ի:

Մխիթարյանը «Սպալի» հետ մրցավեճում 15 անգամ է դիպչել գնդակին, կատարել 8 փոխանցում (ճշգրտությունը՝ 80%): Կատարել է 1 հեռահար փոխանցում, որը հասել է հասցեատիրոջը: Կիսապաշտպանի ակտիվում գրանցված է 1 դիպուկ հարված, որն ավարտվել է գոլով, 1 շեղ հարված, ևս 1 հարված, որի ճանապարհը փակել է մրցակիցը: Մխիթարյանը դրիբլինգի 1 հաջողված փորձ է կատարել: Մղել է 3 մենապայքար՝ հաղթող դուրս գալով 2-ում, 2 անգամ կորցրել է գնդակը, 1 անգամ էլ թույլ է տվել շրջանցելու իրեն:

Հայ խաղացողը SofaScore հեղինակավոր պորտալի կողմից ստացել է 7,2 գնահատականը: Նույնքան է գնահատվել նաև պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցիի ելույթը: Ավելի բարձր գնահատականներ են ստացել ընդամենը 3 ֆուտբոլիստներ՝ Էդին Ջեկոն (7,3), Դիեգո Պերոտին (7,7) և Լորենցո Պելեգրինին (7,8):

WhoScored-ը Մխիթարյանի ելույթը գնահատել է 7 բալով, ինչպես և Ջորդան Վերետուի ցուցադրած խաղը: Ավելի բարձր են գնահատվել 5 խաղացողներ՝ Լորենցո Պելեգրինին, Նիկոլո Ձանիոլոն (2-ն էլ՝ 7,2), Ալեսանդրո Ֆլորենցին (7,5), Էդին Ջեկոն (7,7) ու Դիեգո Պերոտին (8,1):

Մխիթարյանը եվրագավաթներում 100 խաղի սահմանագիծը հատած առաջին հայ ֆուտբոլիստն է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել՝ ծննդյան շնորհավորանքների համար (լուսանկար)

Ծնունդդ շնորհավոր, Հենո. 10 թիվ Հենոյի կարիերայից. VNews-ի Quiz-ը

«Ուրախ տարեդարձ, Միկի». «Ռոմայի» շնորհավորանքը Մխիթարյանին (տեսանյութ)

ՈւԵՖԱ-ն նույնպես շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին (լուսանկարներ)

«Արսենալը» շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ծննդյան օրվա կապակցությամբ (նկար)

Ֆոնսեկան նշել է՝ երբ կվերադառնա Մխիթարյանը

«Ռոման» հաղթեց և ընդհատեց 2 անընդմեջ պարտությունների շարքը (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Ջենոայի» դեմ խաղում

«Ռոման» ցանկանում է կիսապաշտպան ձեռք բերել Լա լիգայից

«Ռոման» հաղթել է «Պարմային» ու դուրս եկել Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

«Ինտերն» ու «Ռոման» մոտ են ֆուտբոլիստների փոխանակությանը

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Պարմայի» դեմ գավաթային խաղում

Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի զույգերը

«Միլանն» Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

Կաստիլյեխոյի տպավորիչ գոլը «Սպալի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ինտերն» ու «Ռոման» կփոխանակվեն ֆուտբոլիստներով