Էդգար Բաբայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Բրոնդբյուի» դեմ մրցավեճում (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Էդգար Բաբայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Բրոնդբյուի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

«Հոբրոն» Դանիայի Սուպերլիգայի 20-րդ տուրում հյուրընկալվելիս 1-1 հաշվով է ավարտել «Բրոնդբյուի» հետ հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Էդգար Բաբայանը 8-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Նա դրանից քիչ անց կարող էր նաև գրավել մրցակցի դարպասը, սակայն ձեռնարկած հիանալի անցումից հետո սուր անկյան տակ չի կարողացել դիպուկ հարված կատարել: 24-ամյա կիսապաշտպանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Հավելենք, որ Սուպերլիգայում հանդես եկող թիմերն ավարտել են իրենց ելույթները 2019 թվականին և պայքարը կշարունակեն արդեն հաջորդ տարի: «Հոբրոն» 17 միավոր է վաստակել ու 14 թիմերի պայքարում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:

Ինչ վերաբերում է Բաբայանին, ապա հայ կիսապաշտպանը մասնակցել է իր թիմի՝ Սուպերլիգայի շրջանակում անցկացրած 20 հանդիպումներից 19-ին՝ բոլոր դեպքերում էլ լինելով մեկնարկային կազմում և խաղադաշտում մնալով մրցավեճերի սկզբից մինչև վերջ: Նա այդ ընթացքում դարձել է 1 գոլի հեղինակ:

Կարապետյանի և Վարդանյանի «Սոչին» նոր գլխավոր մարզիչ ունի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էդգար Բաբայանը հերթական գոլային փոխանցումն է կատարել, բայց «Հոբրոն» պարտվել է (տեսանյութ)

Էդգար Բաբայանը հերթական գոլային փոխանցումն է կատարել Դանիայի Սուպերլիգայում (տեսանյութ)

Դանիայի Սուպերլիգայի լավագույն ասիստենտ Էդգար Բաբայանը՝ 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Էդգար Բաբայանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Էդգար Բաբայանի՝ ավելացված 4-րդ րոպեին կատարած հիանալի գոլային փոխանցումը (տեսանյութ)

Էդգար Բաբայանը կրկին աչքի է ընկել գոլային փոխանցումով (տեսանյութ)

Էդգար Բաբայանը՝ Դանիայի Սուպերլիգայի 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Էդգար Բաբայանը՝ գոլային փոխանցման հեղինակ․ 4-րդ արդյունավետ գործողությունը վերջին 4 խաղերում (տեսանյութ)

Էդգար Բաբայանը գոլ է խփել Սուպերլիգայի 2-րդ անընդմեջ խաղում

Էդգար Բաբայանը դիպուկ է իրացրել 11 մետրանոց հարվածը (տեսանյութ)

Էդգար Բաբայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել (տեսանյութ)

Բաբայանի գործակալ. «Սպասում ենք առաջարկի Բունդեսլիգայից»

Transfermarkt․ Էդգար Բաբայանը՝ Ա Սերիան ներկայացնող ակումբի ուշադրության կենտրոնում

Թոփ-15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները 2019-ի դեկտեմբերի դրությամբ՝ ըստ Transfermarkt-ի

Էդգար Բաբայանն ամուսնացել է (տեսանյութ)

Խայտառակ վերջաբան. Հայաստանի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն ու ամենագոլառատ խաղը