115 հայ, 129 լեգեոներ․ Ուշագրավ 10 փաստ՝ Բարձրագույն խմբի աշնանային հատվածից - VNews
Բաժիններ

115 հայ, 129 լեգեոներ․ Ուշագրավ 10 փաստ՝ Բարձրագույն խմբի աշնանային հատվածից

1․ Հայաստանի Բարձրագույն խմբի 28-րդ առաջնության աշնանային հատվածում անցկացված 75 հանդիպումներից 36-ում հաղթել են դաշտի տերերը, 23-ում՝ հյուրերը, 16 խաղում գրանցվել է ոչ-ոքի:

Առաջնությունում անցկացված 75 հանդիպումներում խփվել է 218 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,9 գոլ): Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ միջին արդյունավետությունը զգալիորեն աճել է: Հիշեցնենք, որ 2018/19թթ. առաջնության աշնանային հատվածում անցկացված 76 հանդիպումներում 167 գոլ էր խփվել (միջինը մեկ խաղում՝ 2,19 գոլ):

28-րդ առաջնության անդրանիկ գոլի հեղինակը շիրակցի Արտյոմ Գևորգյանն էր, որը 24-րդ րոպեին գրավել էր «Ուրարտուի» դարպասապահ Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը: Առաջնության աշնանային հատվածի վերջին գոլի հեղինակ դարձավ «Նոայի» լեգեոնական Դմիտրի Լավրիշևը՝ 86-րդ րոպեին խոցելով արարատցի Սերգեյ Ռևյակինի պաշտպանած դարպասը:

2․ Առաջնության աշնանային հատվածի հաղթող դարձավ Վանաձորի «Լոռին»՝ իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ 15 հանդիպումներում վաստակելով 28 միավոր (+8=4-3, 25-16), ինչը հնարավոր միավորների 62,2 տոկոսն է:

Նախորդ առաջնության աշնանային հատվածն 1-ին հորիզոնականում էր ավարտել «Ալաշկերտը»՝ 17 հանդիպումներում վաստակելով 33 միավոր (+10=3-4, 20-10), ինչը հնարավոր միավորների 64,7 տոկոսն է: Իսկ «Լոռին» նախորդ առաջնության աշնանային հատվածում անցկացրած 17 հանդիպումներում վաստակած 25 միավորով (+7=4-6, 25-21) 5-րդ տեղում էր, ինչը հնարավոր միավորների 49 տոկոսն է:

3․ Առաջնության ընթացքում «Ալաշկերտը» 4 անընդմեջ հաղթանակ տոնեց: Անպարտելի խաղերի ամենաերկար շարքի (10 խաղ) հեղինակը «Շիրակն» է, որն այդ ընթացքում տոնեց 6 հաղթանակ, 4 խաղ ավարտեց ոչ-ոքի:

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատը» մեկնարկից 6 խաղ անպարտելի էր (5 հաղթանակ, մեկ ոչ-ոքի), իսկ ահա «Գանձասար-Կապանը» մեկնարկային 8 հանդիպումներում չէր կարողացել գեթ մեկ հաղթանակ տոնել (4-ական ոչ-ոքի և պարտություն): «Երևանը» հակառեկորդի հեղինակ դարձավ՝ պարտվելով բոլոր 15 խաղերում էլ:

4․ Առաջնության աշնանային հատվածում գրանցվեց խոշոր հաշվով ընդամենը 10 հաղթանակ: Ամենախոշոր հաշիվը գրանցվեց դեկտեմբերի 1-ին կայացած «Լոռի»-«Երևան» խաղում՝ 8-0: Դա Բարձրագույն խմբում «Լոռիի» ամենախոշոր հաշվով հաղթանակն էր, իսկ «Երևանի» համար՝ ամենախոշոր հաշվով պարտությունը:

Առավել հաճախ՝ 3 անգամ խոշոր հաշվով հաղթել է «Փյունիկը», «Ալաշկերտի» և «Արարատի» հաշվին նման կարգի 2-ական հաղթանակ է գրանցված: Մեկական անգամ արդյունավետ խաղով աչքի են ընկել «Արարատ-Արմենիան», «Լոռին» ու «Շիրակը»: Մյուս 4 ակումբները խոշոր հաշվով չեն հաղթել:

Առավել հաճախ՝ 6 անգամ խոշոր հաշվով պարտվել է «Երևանը», 2 նման պարտություն է կրել «Փյունիկը», մեկական անգամ՝ «Ուրարտուն» և «Լոռին»:

5․ Առաջնության աշնանային հատվածի 75 հանդիպումներում նշանակվել է 11մ 27 հարված, որից իրացվել է 23-ը: Չիրացված 4 հարվածներից 2-ը հետ է մղել արարատցի Սերգեյ Ռևյակինը՝ հաղթող դուրս գալով Մաիլսոն Լիմայի («Արարատ-Արմենիա») և շիրակցի Մորի Կոնեի հետ մենամարտերում: «Երևանի» դարպասապահ Յանիս Կրումինսը թեև հետ է մղել փյունիկցի Արտյոմ Սիմոնյանի հարվածը, սակայն վերջինս 2-րդ հարվածով գրավել է դարպասը: Իսկ ահա շիրակցի Կարեն Մուրադյանը փյունիկցի Անդրիա Դրագոևիչի պաշտպանած դարպասին նշանակված 11մ հարվածն իրացնելիս վրիպել է:

Առավել հաճախ՝ 9 անգամ 11մ հարված է նշանակվել «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում: Առավել հաճախ՝ 5-ական անգամ 11մ հարվածի իրավունք են ստացել «Ալաշկերտն» ու «Լոռին»՝ դիպուկ իրացնելով բոլոր հարվածներն էլ: Իսկ ահա «Երևանը» բոլորից հաճախ՝ 7 անգամ պատժվել է 11մ հարվածով, որոնք բոլորն էլ ավարտվել են դարպասի գրավմամբ:

Podcast #8. Բարձրագույն խմբի աշնանային հատվածի ամփոփում (տեսանյութ)

«Ուրարտուն» և «Երևանը» 11մ հարվածի իրավունք չեն ստացել: Իսկ ահա «Արարատ-Արմենիան» ու «Նոան» դեռ նման հարվածով չեն պատժվել:

Առավել հաճախ և հաջող 11մ հարվածներն իրացրել է «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն՝ նպատակին հասցնելով բոլոր 5 հարվածներն էլ: Ալաշկերտցի Տիագո Գալվաոն դիպուկ է իրացրել իրեն վստահված 11մ 3 հարվածներն էլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Թրիլերն ավարտվեց. «Նոան»՝ VBET Հայաստանի գավաթակիր (տեսանյութ)

VBET գավաթի եզրափակիչ. «Նոա» – «Արարատ-Արմենիա». Նախախաղային քննարկում, ուղիղ եթեր (տեսանյութ)

«Ուրարտուն» նոր սպորտային տնօրեն ունի

Բարձրագույն խմբի 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Լոռի» – «Արարատ» հանդիպումը չի կայանա. ֆուտբոլիստներից մեկի՝ COVID-19 թեստը դրական է

Եզրափակիչի մասնակից թիմերից միայն 2 ֆուտբոլիստ է երբևէ դարձել VBet Հայաստանի գավաթակիր․ «Նոա» – «Արարատ-Արմենիա» խաղին ընդառաջ

«Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրը 3 ֆուտբոլիստի հետ

«Լոռիի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով, ևս երեք ֆուտբոլիստներ բարձր ջերմություն ունեն

VBET-ը ներկայացնում է Հայաստանի առաջնության հունիս ամսվա 5 լավագույն գոլերը (տեսանյութ)

9 նկատառում. «Շիրակը» հայտարարություն է տարածել

Պարետատնից մերժել են. VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների

«Արարատի» 700-րդ խաղը․ Միայն 2 թիմ է ավելի շատ հանդիպում անցկացրել Բարձրագույն խմբում

Մելիքյանի առաջին հաղթանակն «Ալաշկերտում», որը պարգևեց եվրագավաթի ուղեգիր․ VNews-ի ֆոտոշարքը «Լոռիի» դեմ խաղից

«Ալաշկերտ» – «Լոռի» խաղում հայտնի դարձավ Եվրոպա լիգայի վերջին ուղեգրի տիրակալի անունը (տեսանյութ)

Խաղ՝ Եվրոպա լիգայի ուղեգրի համար․ «Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները՝ ՀՖՖ մրցավարական բաժնի մեկնաբանությամբ