fbpx
Բաժիններ

«Ուրարտուն» ՀՖՖ նախագահի ընտրություններում սատարելու է Արմեն Մելիքբեկյանին

Բարձրագույն խմբի առաջնության ներկայացուցիչ «Ուրարտուն» իր պաշտոնական կայքում հանդես է եկել ՀՖՖ նախագահի ընտրություններին վերաբերող հայտարարությամբ:

«Հարգելի ֆուտբոլասերներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ ս․թ-ի դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահական ընտրություններում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սատարելու է իր իսկ առաջադրած թեկնածու Արմեն Մելիքբեկյանին։

Հաշվի առնելով վերջին շրջանում առկա ակտիվությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրության շուրջ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կոչ է անում քվեարկությանը մասնակից բոլոր անդամներին՝ որոշումներ կայացնելիս առաջնորդվել բացառապես ֆուտբոլային նկատառումներով և ընտրություն կատարելիս մտածել հայկական ֆուտբոլի ապագայի մասին, բացառելով անցյալի վերադարձը, որը իրատեսական է թվում Թովմաս Գրիգորյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելու պարագայում։

Մենք լիահույս ենք, որ այս ընտրությունը կանցնի առանց ինտրիգների ու միտված կլինի հայկական ֆուտբոլի առաջընթացին»,- նշված է հրապարակման մեջ:

Հավելենք, որ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը պաշտպանելու մասին էին ավելի վաղ հայտարարել նաև Բարձրագույն խմբի «Արարատ», Առաջին խմբի «Վան», «Վեստ Արմենիա», «Դիլիջան», ինչպես նաև «Նիկարմ» և «Աչաջուր» ակումբները, «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS) ՀԿ-ն:

ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 23-ին: Թեկնածուները 3-ն են՝ Արմեն Մելիքբեկյան, Թովմաս Գրիգորյան, Խորեն Հովհաննիսյան:

ՀՖՖ արտահերթ ժողովի ընթացակարգը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

30-ամյա հարձակվողը միացել է «Ուրարտուին»

Պաշտոնական. ՀՖՖ-ն և Աբրահամ Խաշմանյանը դադարեցրել են պայմանագիրը

Մեկնարկել է ՀՖՖ մարզչական B արտոնագրի դասընթացը, որին մասնակցում են մի շարք անվանի ֆուտբոլիստներ

Հովհաննես Համբարձումյան․ «Աշխատասիրությունն ամենամեծ տաղանդն է»

«Ներկայումս կա հայ որակյալ ֆուտբոլիստների սահմանափակ քանակ»․ Արթուր Սահակյան

Բեգլարյանն ի պատիվ Բրայանտի է ընտրել 24 համարի մարզաշապիկը

Պաշտոնական. Արսեն Բեգլարյանը՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստ

ՀՖՖ նախագահը կասեցրել է Էրիկ Վարդանյանի և Արտյոմ Առաքելյանի որակազրկումը

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները հանդիպել են Թբիլիսիում

Վարդան Մինասյանը՝ Հայաստանի 2019 թ. լավագույն մարզիչ

«Ալաշկերտն» ընկերական խաղում հաղթել է «Ուրարտուին» (տեսանյութ)

ՀՖՖ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել ԵՏՄ անդամ 3 երկրի հետ

«Ուրարտուն» հակառեկորդ սահմանեց, թիմի հնաբնակն էլ երկու ռեկորդի հեղինակ դարձավ

Կայացել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստը

Առաջին խմբի մասնակիցները նույնպես պետք է անցնեն արտոնագրման գործընթաց