Լեմպարդ․ «Մոուրինյոն հավանաբար ավելի շատ է ցանկանում հաղթել «Չելսիի» դեմ խաղում, քան որևէ այլ մրցավեճում» - VNews
Բաժիններ

Լեմպարդ․ «Մոուրինյոն հավանաբար ավելի շատ է ցանկանում հաղթել «Չելսիի» դեմ խաղում, քան որևէ այլ մրցավեճում»

Խաղի մանրամասները

Անգլիա, Պրեմիեր Լիգա, 18 տուր

22 Դեկտեմբեր 2019 - 20:30

0

Տոտենհեմ Հոտսպուր

2

Չելսի

0 - 1 Վիլյան - 12`

0 - 2 Վիլյան - 49`

Կարմիր Քարտ Սոն Հին Մին - 62`

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Տոտենհեմի» հետ կայանալիք հանդիպման մասին: Մրցակցի մարզչական ղեկին լինելու է Ժոզե Մոուրինյոն, որն «ազնվականների» գլխավոր մարզչի պաշտոնում 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն:

«Միշտ կհարգեմ իմ մարզիչներին, և երբ իմ թիմը խաղում է այն անձնավորության թիմի դեմ, որը լուրջ ազդեցություն է ունեցել կյանքիս վրա, առանձնահատուկ երևույթ է: Ես նրան շատ եմ հարգում, ու ինձ համար պատիվ է նրա հետ մրցակցելը:

Չեմ ուզում՝ այս խաղն ընկալվի որպես մի շոու, որտեղ գլխավոր գործող անձինք ես և Ժոզեն ենք: Սա «Չելսիի» ու «Տոտենհեմի» հանդիպումն է: Վերջինիս ղեկին մի անձնավորություն է, որն արժանի է իմ հարգանքին: Ես գիտեմ՝ նա թոփ-մակարդակի մարզիչ է, քանի որ աշխատել է «Չելսիում», մասնավորապես, ինձ հետ, իսկ հիմա գլխավորում է «Տոտենհեմը»:

Նա հավանաբար ավելի շատ է ցանկանում հաղթել այս խաղում, քան որևէ այլ մրցավեճում այն պահից, ինչ ընդունել է թիմը: Ես դրանում համարյա վստահ եմ:

Մենք գիտենք, որ «Չելսիի» ու «Տոտենհեմի» հանդիպումները մեծ հակամարտություններ են: Եվ իմ խաղային կարիերայի ընթացքում այս հակամարտությունը հավանաբար դարձել է ամենասկզբունքային լոնդոնյան դերբին: Իմ զգացողությունները, ամեն դեպքում, այդպիսին են, դա զգում են երկրպագուները, ստադիոնում միշտ հիանալի մթնոլորտ է, և այդ ամենն անդրադառնում է խաղադաշտում ծավալվող իրադարձությունների վրա:

Յուրաքանչյուր սկզբունքային հակամարտություն կամ դերբի ավելի շատ է մոտիվացնում ֆուտբոլիստներին ու ավելի շատ բան նշանակում երկրպագուների համար: Որպես ֆուտբոլիստ՝ ես դա շատ հստակ եմ զգացել ու հիշում եմ՝ ինչպես էի դուրս գալիս խաղադաշտ՝ այրվելով հաղթանակի ցանկությամբ, զգալով չպարտվելու մեծ ցանկություն, քանի որ այս մրցավեճն անհավանական շատ բան էր նշանակում։

Ես հիմա էլ ունեմ այդ զգացողությունը և ցանկանում եմ, որ իմ թիմը նույնպես ապրի այդ հույզերը»,- Լեմպարդի խոսքերը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը:

Մոուրինյո. «Միշտ կսիրեմ Լեմպարդին, բայց հուսով եմ՝ գալիք կիրակի նա կպարտվի»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բավարիան» «Չելսիին» հաղթեց ընդհանուր 7-1 հաշվով (տեսանյութ)

«Բավարիան» առաջ է անցնում հաշվի մեջ «Չելսիի» դեմ խաղում (տեսանյութ)

«Բավարիա» – «Չելսի»․ Մեկնարկային կազմեր

Գվարդիոլան չկա ԱՊԼ-ի լավագույն մարզիչների հավակնորդների թվում

«Չելսի»․ Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Մոուրինյոն խոսել է Իկեր Կասիլյասի և իրենց փոխհարաբերությունների մասին

Հեռացածներ, համալրումներ ու թիրախներ. Եվրոպական գրանդերի բոլոր տրանսֆերները՝ VNews-ում

Խոսե՞, թե՞ Ժոզե․ Մոուրինյոն նշել է՝ ինչպես է ճիշտ արտասանվում իր անունը

«Չելսին» կարող է բաժանվել միանգամից 10 ֆուտբոլիստներից

«Իմ լավագույն պահն «Ուեմբլիում» պոկեմոն որսալն էր»․ Մարտինեսի արձագանքը քննարկումների տեղիք տված դրվագին

«Արսենալը» 14-րդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը (տեսանյութ)

Նիկոլա Պեպեի չքնաղ գոլը, որ չարձանագրվեց խաղից դուրս վիճակի համար (տեսանյութ)

«Չելսին» բացում է հաշիվն «Արսենալի» դեմ խաղում (տեսանյութ)

Անգլիայի գավաթի եզրափակիչ․ «Արսենալ» – «Չելսի»․ Մեկնարկային կազմեր

«ԱնSpasito». Եվրոպայի թոփ լիգաների անկանխատեսելի 5 չեմպիոնությունները

Մոուրինյոյի «Ռեա՞լը», թե՞ Կլոպի «Լիվերպուլը». Գվարդիոլան անվանել է կարիերայի ամենաբարդ մրցակցին