fbpx
Բաժիններ

«Արարատ-Արմենիան» զգալիորեն գերազանցում է նախորդ առաջնության իր չեմպիոնական գրաֆիկը

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ՀՀ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Արարատ-Արմենիային»:

1․ Բարձրագույն խմբում 2-րդ մրցաշրջանն անցկացնող «Արարատ-Արմենիան» 28-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 2-րդ հորիզոնականում՝ 15 հանդիպումներում վաստակելով 27 միավոր (+8=3-4, 26-15), ինչը հնարավոր միավորների 60 տոկոսն է: Նախորդ առաջնության 15 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» 7 միավոր պակաս էր վաստակել (+5=5-5, 16-14), ինչը հնարավոր միավորների 44,4 տոկոսն էր:

2018/19թթ. առաջնության աշնանային հատվածի 17 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» վաստակել էր 26 միավոր (+7=5-5, 20-14), ինչը հնարավոր միավորների 50,9 տոկոսն էր: Թիմն ընթանում էր 4-րդ տեղում և 7 միավորով զիջում էր աղյուսակը գլխավորող «Ալաշկերտին»:

«Լոռիի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

2․ Առաջնության 1-ին շրջանում «Արարատ-Արմենիան» վաստակեց 19 միավոր (+6=1-2, 15-8), ինչը հնարավոր միավորների 70,3 տոկոսն է: 2-րդ շրջանի 6 հանդիպումներում թիմի օգտին 8 միավոր գրանցվեց (+2=2-2, 11-7), ինչը հնարավոր միավորների 44,4 տոկոսն է:

«Արարատ-Արմենիան» շատ հաջող հանդես եկավ սեփական հարկի տակ՝ անցկացրած 8 հանդիպումներում վաստակելով 20 միավոր (+6=2-0, 19-5), ինչը հնարավոր միավորների 83,3 տոկոսն է: Այս արդյունքը լավագույնն է «Լոռիի» հետ, որը սեփական հարկի տակ 9 խաղ է անցկացրել: Միայն «Լոռիին» և «Ուրարտուին» է հաջողվել հյուրընկալվելիս մեկական միավոր վաստակել «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:

Հյուրընկալվելիս անցկացրած 7 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» իր օգտին գրանցեց 7 միավոր (+2=1-4, 7-10), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է: Դա վատագույն 3-րդ ցուցանիշն է «Գանձասար-Կապանից» ու «Երևանից» հետո: Մրցակիցների հարկի տակ «Արարատ-Արմենիան» հաղթել է միայն «Նոային» (2-1) և «Երևանին» (2-1):

3․ Առաջնության մեկնարկում «Արարատ-Արմենիան» 3 անընդմեջ հաղթանակ տոնեց, 5 խաղ ընթացավ առանց պարտության: 15 հանդիպումներից 4-ում «Արարատ-Արմենիայի» դարպասն անառիկ մնաց, 4 խաղում էլ Վարդան Մինասյանի սաներին չհաջողվեց գտնել մրցակիցների դարպասի բանալին:

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով մեկ հաղթանակ տոնեց՝ 7-2 հաշվով ջախջախելով «Երևանին»: Դա Բարձրագույն խմբում չեմպիոնի տոնած ամենախոշոր հաշվով հաղթանակն է: Մինչ այդ առաջնությունում «Արարատ-Արմենիայի» ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվել էր նախորդ մրցաշրջանում «Արարատի» նկատմամբ՝ 6-2:

«Արարատ-Արմենիան» մեկն էր առաջնության 6 թիմերից, որ խոշոր հաշվով չպարտվեց:

115 հայ, 129 լեգեոներ․ Ուշագրավ 10 փաստ՝ Բարձրագույն խմբի աշնանային հատվածից

4․ «Արարատ-Արմենիայի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ ընդամենը 2 հարված, որից իրացվել է 1-ը: 2-ն էլ նշանակվել են թիմի օգտին: Առաջին 11մ հարվածն անվրեպ է իրացրել Պետրոս Ավետիսյանը՝ խոցելով գանձասարցի Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը: Իսկ ահա Մաիլսոն Լիմայի հարվածը հետ է մղել «Արարատի» դարպասապահ Սերգեյ Ռևյակինը:

5․ Արդյունավետությամբ «Արարատ-Արմենիան» 3-րդն էր «Փյունիկից» և «Ալաշկերտից» հետո: Խփած 26 գոլերի հեղինակներ դարձան թիմի 10 ֆուտբոլիստներ: Նրանցից 6-ը՝ Անժելո Մենեզեսը, Զաքարիա Սանոգոն, Ֆուրջել Նարսինգը և Արմեն Համբարձումյանը բացեցին գոլերի հաշիվը Հայաստանի առաջնությունում:

Առաջնության աշնանային հատվածում առավել արդյունավետ գործեց Մաիլսոն Լիման՝ խփելով 5 գոլ: Համեմատության համար նշենք, որ նախորդ մրցաշրջանի առաջին հատվածում «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուն բուլղարացի հարձակվող Իվայլո Դիմիտրովն էր, որի հաշվին 10 գոլ էր գրանցվել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Հավակնոտ ակումբ, որի նպատակը ԲԽ ուղեգիր նվաճելն է. «Վանը» պատրաստ է մրցաշրջանի երկրորդ հատվածին (տեսանյութ)

Պաշտոնական. «Երևան ՖԱ-ն» այլևս հանդես չի գա ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանում

Պաշտոնական․ «Նոան» հայտարարել է երկու տրանսֆերի մասին

Պաշտոնական․ «Լոռին» ուրուգվայցի ձախ պաշտպան է ձեռք բերել

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական․ Արտակ Ալեքսանյանը հեռացել է «Արարատից»

«Արարատն» ընկերական խաղում հաղթել է ռուսական թիմին

Պետրոս Ավետիսյանը ընկերական խաղում գրավել է «Դինամո Կիևի» դարպասը (տեսանյութ)

«Փյունիկը» հաղթեց ղազախական թիմին, «Լոռին» ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ներկայացուցչի հետ (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» հաղթանակներ է տոնել այսօր կայացած ընկերական խաղերում (տեսանյութ)

Պաշտոնական․ Վահագն Այվազյանը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Դավիթ Ղանդիլյանը տեղափոխվել է «Լոռի»

Պաշտոնական․ «Լոռին» արգենտինացի հարձակվող է ձեռք բերել

Պաշտոնական․ «Լոռին» պորտուգալացի դարպասապահ է ձեռք բերել

«Ներկայումս կա հայ որակյալ ֆուտբոլիստների սահմանափակ քանակ»․ Արթուր Սահակյան

Բեգլարյանն ի պատիվ Բրայանտի է ընտրել 24 համարի մարզաշապիկը