Յուրա Մովսիսյանը՝ «Կրասնոդարի» պատմության լավագույն ֆուտբոլիստների եռյակում - VNews
Բաժիններ

Յուրա Մովսիսյանը՝ «Կրասնոդարի» պատմության լավագույն ֆուտբոլիստների եռյակում

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում հայտնվել է ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստների եռյակում: Այս մասին հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

Հարցմանը մասնակցել է շուրջ 7400 ֆուտբոլասեր: 32-ամյա Մովսիսյանի օգտին քվեարկել է հարցվածների 20,77%-ը, ինչի շնորհիվ նա հայտնվել է 3-րդ հորիզոնականում:

Իսկ լավագույնն է ճանաչվել ուրուգվայցի կիսապաշտպան Մաուրիսիո Պերեյրան, որի օգտին քվեարկել է հարցվածների 37,86%-ը: 2-րդ տեղը զբաղեցրել է շվեդ պաշտպան Անդրեաս Գրանկվիստը, որը ստացել է 25,41% ձայն: Քվեարկության մասնակիցները հնարավորություն են ունեցել իրենց ձայնը տալու նաև այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Ֆյոդոր Սմոլովը, Վանդերսոնը, Օդիլ Ահմեդովը, Ժոաոզինյոն, Վիտալի Կալեշինն ու Շարլ Կաբորեն:

Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում հանդես է եկել 2011-2012թթ․ և մասնակցած 50 խաղում դարձել 23 գոլի հեղինակ, ինչից հետո կարիերան շարունակել Մոսկվայի «Սպարտակում»:

Պերեյրան ռուսական ակումբում ելույթ է ունեցել 2013-2019թթ․՝ անցկացրած 201 մրցավեճում իր ակտիվում գրանցելով 12 գոլ ու 16 արդյունավետ փոխանցում: Նա այս տարվա ամռանը դարձել է «Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ:

SofaScore․ Սարգիս Ադամյանը՝ Բունդեսլիգայի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Գլխարկով հնարքի վարպետները». Թոփ 5 ֆուտբոլիստ, որոնք իրենց նորամուտի խաղում հեթ-տրիկ են արել

Թոփ-15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները 2019-ի դեկտեմբերի դրությամբ՝ ըստ Transfermarkt-ի

Յուրա Մովսիսյանը հավակնում է դառնալ «Կրասնոդարի» պատմության լավագույն ֆուտբոլիստը

«Եղբա՛յր, բում նորամուտ էր»․ Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Յուրա Մովսիսյան․ «Եթե չլիներ կարմիր քարտը, հաստատ կարող էինք հաղթել Իտալիային» (տեսանյութ)

Յուրա Մովսիսյան. «Հպարտանում եմ մեր տղաներով»

Չեմպիոնների լիգա․ Հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը (տեսանյութ)

Դիեգո Ռոսի Մարաշլյանը կարող է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգա

Յուրա Մովսիսյանը կլորիկ աշխատավարձ է ստանում ՄԼՍ-ից, թեև ակումբ չունի

Յուրա Մովսիսյանը շնորհավորել է խաղընկերներին

Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան. Բեգլարյանն ու Մովսիսյանը չեն մասնակցի խաղին

Յուրա Մովսիսյանը միացել է երկրպագուներին և կատարել ՀՀ օրհներգը (տեսանյութ)

#Ապրող_ֆոտոներ_15. Յուրա Մովսիսյանի ամենահայտնի նկարն ու սարսափելի քամին

«Չելսին» Ժիրուի հեթ-տրիքի շնորհիվ հաղթեց Ուկրաինայում, այլ արդյունքներ (տեսանյութ)

«Չելսին» ու «Նապոլին» մեկ ոտքով արդեն քառորդ եզրափակիչում են (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» պարզաբանումը Յուրա Մովսիսյանի վերաբերյալ տարածված լուրերի մասին