fbpx
Բաժիններ

Դե Յոնգ․ «Դե Լիխտը տեսանելի ապագայում կարող է խաղալ «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը չի բացառել այն տարբերակը, որ «Այաքսում» իր նախկին և Հոլանդիայի հավաքականում ներկայիս թիմակից Մատեյս դե Լիխտը մի օր կարող է համալրել կատալոնական թիմի շարքերը: Պաշտպանը ներկայումս հանդես է գալիս «Յուվենտուսում»:

«Դե Լիխտը տեսանելի ապագայում կարող է խաղալ «Բարսելոնայում»: Այն, որ Մատեյսը ելույթ է ունենում Իտալիայում, չի բացառում նրա՝ մի քանի տարի անց «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորությունը: Դե Լիխտը ճիշտ որոշում կայացրեց: Նրա հետ ամեն ինչ կարգին է Թուրինում:

Ինչ վերաբերում է իմ՝ «Բարսելոնայում» հարմարվելու գործընթացին, ապա դա կբնորոշեմ 2 բառով՝ համարյա իդեալական: Այս տարին խելագար ստացվեց: Ես այստեղ եմ համարյա կես տարի և գոհ եմ ստացածս խաղաժամանակից, շատ գոհ եմ: Յուրաքանչյուր օր վայելում եմ կիսապաշտպանի դիրքում հանդես գալը»,- Դե Յոնգի խոսքերը մեջբերում է De Telegraaf-ը:

22-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 18 խաղի (16 դեպքում եղել է մեկնարկային կազմում) ու դարձել 1 գոլի հեղինակ:

«Բարսելոնան» դե Յոնգին գնել է Վալվերդեի կամքին հակառակ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Յուվենտուսը» ցանկանում է թոփ հարձակվող ձեռք բերել ամռանը

«Բարսելոնան» առաջիկա ժամերին կվճարի Սուարեսին փոխարինողի հրաժարագինը

Ինչու է «Բարսելոնան» որոշել չգնել Հալանդին

Մորատա. «Չէի ցանկանա այդ ակումբին հանդիպել Չեմպիոնների լիգայում»

Մեսիի կարիերան կարող է անսպասելի շարունակություն ունենալ

«Բարսելոնան» դիտարկել է Մերտենսի տրանսֆերը գնելու հնարավորությունը

Պաշտոնական․ Դորտմունդի «Բորուսիան» ձեռք է բերել Էմրե Ջանի ամբողջական տրանսֆերը

Կլոպ․ «Չէի ցանկանում որևէ ճնշում գործադրել Սարիի վրա, հարգում եմ նրան»

«Բարսելոնան» կխզի սոցցանցերի միջոցով Բարտոմեուին գովաբանող ընկերության հետ պայմանագիրը

«Բարսելոնայի» ղեկավարությունը պետք է հեռանա». Լապորտա

Հայտնի է՝ երբ շարք կվերադառնա Միրալեմ Պյանիչը

Հայտնի է՝ որքան կվճարի «Բարսելոնան» «Լեգանեսի» հարձակվողի համար

Մեսի․ «Լինելով թիմային մարզիկ՝ ինձ համար պատիվ է դառնալ առաջինը, որն արժանանում է այս մրցանակին» (տեսանյութ)

«Բարսելոնան» համագործակցում է ընկերության հետ, որը «սև PR» արշավ է իրականացնում իր իսկ թիմի ֆուտբոլիստների դեմ

Դել Պիերո. «Գվարդիոլային վիճակված է աշխատել «Յուվենտուսում»

«Բարսելոնան» նոր հարձակվող գնելու թույլտվություն է ստացել