«Ալաշկերտը» երբեք այսքան արդյունավետ չէր գործել մեկնարկային 15 խաղի կտրվածքով - VNews
Բաժիններ

«Ալաշկերտը» երբեք այսքան արդյունավետ չէր գործել մեկնարկային 15 խաղի կտրվածքով

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ՀՀ 28-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Ալաշկերտին»:

1․ «Ալաշկերտն» առաջնության աշնանային հատվածն ավարտեց 3-րդ հորիզոնականում՝ 15 հանդիպումներում վաստակելով 27 միավոր (+8=3-4, 28-17), ինչը հնարավոր միավորների 60 տոկոսն է: Նախորդ առաջնության աշնանային հատվածի 15 հանդիպումներում «Ալաշկերտը» վաստակել էր 32 միավոր (+10=2-3, 19-8), ինչը հնարավոր միավորների 71,1 տոկոսն էր:

«Ալաշկերտը» նախորդ առաջնության աշնանային հատվածի հաղթողն էր՝ 17 հանդիպումներում վաստակելով 33 միավոր (+10=3-4, 20-10), ինչը հնարավոր միավորների 64,7 տոկոսն է: «Ալաշկերտը» 4 միավորով գերազանցում էր 2-րդ տեղում ընթացող «Բանանցին»:

«Լոռիի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

2․ Առաջնության աշնանային հատվածում «Ալաշկերտը» հանդես եկավ 2 մարզիչների գլխավորությամբ: Մեկնարկային 4 հանդիպումներում թիմի ղեկին Աբրահամ Խաշմանյանն էր, որի օրոք «Ալաշկերտը» վաստակեց ընդամենը 4 միավոր (+1=1-2, 5-6), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է: Արմեն Ադամյանի գլխավորությամբ անցկացրած 11 հանդիպումներում ալաշկերտցիները վաստակեցին հնարավոր միավորների 69,7 տոկոսը (+7=2-2, 23-11):

3․ Առաջին շրջանի 9 հանդիպումներում «Ալաշկերտը» վաստակեց 16 միավոր (+5=1-3, 17-10), ինչը հնարավոր միավորների 59,2 տոկոսն է: 2-րդ շրջանի 6 հանդիպումներում թիմի օգտին գրանցվեց 11 միավոր (+3=2-1, 11-7), ինչը հնարավոր միավորների 61,1 տոկոսն է:

«Ալաշկերտը» սեփական դաշտում անցկացրած 8 հանդիպումներում վաստակեց հնարավոր միավորների 58,3 տոկոսը (+4=2-2, 14-8): Սեփական հարկի տակ ալաշկերտցիները պարտվել են «Շիրակին» (1-2) և «Լոռիին» (0-1):

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հյուրընկալվելիս անցկացրած 7 հանդիպումներում «Ալաշկերտի» օգտին գրանցվեց 13 միավոր (+4=1-2, 14-9), ինչը հնարավոր միավորների 61,9 տոկոսն է: Դա լավագույն արդյունքն է «Արարատի» հետ, որը 9 խաղ է անցկացրել: Մրցակցի հարկի տակ ալաշկերտցիները հաղթել են «Փյունիկին» (3-0), «Նոային» (2-1), «Ուրարտուին» (4-2) և «Շիրակին» (3-1):

4․ «Ալաշկերտն» իր պատմության մեջ 2-րդ անգամ Բարձրագույն խմբի առաջնությունը սկսեց պարտությամբ՝ 1-2 հաշվով զիջելով «Լոռիին»: Նախկինում թիմը մեկնարկում պարտություն էր կրել 2017/18թթ. առաջնությունում՝ զիջելով «Շիրակին» (1-2):

Արմեն Ադամյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» 4 անընդմեջ հաղթանակ տոնեց, առաջնության վերջին 5 խաղերում անպարտելի մնաց: 15 հանդիպումներից միայն 2-ում «Ալաշկերտին» չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասը («Արարատ-Արմենիա»՝ 0-2, «Լոռի»՝ 0-1): Սեփական դարպասն էլ միայն 2 խաղում («Փյունիկ»՝ 3-0, «Գանձասար-Կապան»՝ 2-0) անառիկ մնաց:

115 հայ, 129 լեգեոներ․ Ուշագրավ 10 փաստ՝ Բարձրագույն խմբի աշնանային հատվածից

«Ալաշկերտը» խոշոր հաշվով 2 հաղթանակ տոնեց («Փյունիկ»՝ 3-0, «Երևան»՝ 5-1):  Մրցակիցներից ոչ մեկին չհաջողվեց «Ալաշկերտին» խոշոր հաշվով հաղթել:

5․ «Ալաշկերտի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 8 հարված, որոնք բոլորն էլ իրացվել են: Թիմի օգտին նշանակված 5 հարվածներից 3-ն իրացրել է Տիագո Գալվաոն, 2 անգամ դիպուկությամբ աչքի է ընկել Գուստավո Մարմենտինին: Գալվաոն 2 անգամ գրավել է արարատցի Սերգեյ Ռևյակինի պաշտպանած դարպասը, մեկ անգամ էլ հաղթող է դուրս եկել փյունիկցի Անդրիա Դրագոևիչի հետ մենամարտում: Մարմենտինին 11մ նշակետից խոցել է «Երևանի» դարպասապահ Գրիգոր Մակարյանի և շիրակցի Վսևոլոդ Երմակովի պաշտպանած դարպասները:

Օգնեն Չանչարևիչի դարպասին նշանակված 11մ 3 հարվածներն էլ դիպուկ են իրացրել շիրակցի Մուսա Փոլ Բակայոկոն, Ջոնել Դեսիրեն («Լոռի») և արարատցի Արտակ Ալեքսանյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ովքեր են հայկական ֆուտբոլի տիտղոսակիր մարզիչները

Թվեք Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակից բոլոր թիմերը՝ 1992 թվականից սկսած. VNews-ի Quiz-ը

«Նոան» տարբերվող ֆուտբոլ է խաղում, ափսոս, առանց հայ ֆուտբոլիստների․ Թիմի տակտիկական գաղտնիքները

ՀՖՖ աշխատանքային խումբը կապի մեջ կլինի ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խմբի հետ՝ ԲԽ հետագա անցկացման ժամկետները և ձևաչափը մշակելու համար

Հայաստանի առաջնությունը ու VBET գավաթի խաղարկությունը հետաձգվեցին

Նվազագույն հաշիվ գրանցվեց նաև VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ մյուս խաղում (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Մինասյանը և Բիչախչյանը հետաքրքիր լուծումներ առաջարկեցին միմյանց․ ինչը դարձավ վճռորոշ նրանց թիմերի դիմակայությունում

«Արարատ-Արմենիան» ընթանում է նախորդ տարվա չեմպիոնական գրաֆիկի զգալի գերազանցմամբ

«Արարատ» – «Լոռի»․ 2 կարմիր քարտ, բայց առանց դարպասի գրավման (տեսանյութ)

«Արարատ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Կար զգացողություն՝ որ թիմն առաջինն իր պահերից մեկն օգտագործեր, նա էլ հաղթելու էր» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Հավասար հանդիպում էր, ուղղակի մենք իրացրինք մեր գոլային պահը» (տեսանյութ)

Մեկ գոլը որոշիչ եղավ «Արարատ-Արմենիա» – «Շիրակ» խաղում, «Նոան» վճռորոշ մրցավեճում հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նոա» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)