Չինացի մեկնաբաններն «Արսենալի» խաղի ընթացքում ոչ մի անգամ չեն հիշատակել Օզիլի անունը - VNews
Բաժիններ

Չինացի մեկնաբաններն «Արսենալի» խաղի ընթացքում ոչ մի անգամ չեն հիշատակել Օզիլի անունը

Չինական PPTV հեռուստաընկերությունն ուղիղ եթերում ցուցադրել է Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Բորնմուտի» և «Արսենալի» միջև կայացած հանդիպումը (1-1), սակայն մեկնաբանները հեռարձակման ընթացքում ոչ մի անգամ չեն հիշատակել լոնդոնյան թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլի անունը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Չինացի մեկնաբանները թիմերի մեկնարկային կազմերը հայտարարելիս ներկայացրել են «Արսենալի» բոլոր ֆուտբոլիստներին, բացի Օզիլից: Նրանք ամբողջ հեռարձակման ընթացքում գեթ մեկ անգամ չեն հիշատակել կիսապաշտպանի մասին: Մեկնաբանները չեն խոսել Մեսութի մասին նույնիսկ այն ժամանակ, երբ նա 75-րդ րոպեին փոխարինվել է:

Հիշեցնենք՝ Օզիլը սոցիալական ցանցերում դեկտեմբերի կեսերին չինացիներին մեղադրել էր մուսուլմանների նկատմամբ ցեղասպանություն գործելու մեջ: «Արսենալն» ավելի ուշ հանդես էր եկել հայտարարությամբ, որում ընդգծել էր՝ կիսապաշտպանի հրապարակումը միայն նրա անձնական կարծիքն է: Չինական հեռուստաընկերությունն Օզիլի խոսքերի պատճառով չէր ցուցադրել Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Արսենալի» ու «Մանչեսթեր Սիթիի» միջև տեղի ունեցած մրցավեճը (0-3):

Արտետա. «Օզիլի վերաբերմունքն ու մոտեցումն անհավանական է»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Թվիթերի վաստակավոր արտիստը». Օզիլը ավարտել է կարիերան, բայց նրան դեռ չեն ասել

2 ակումբ հավակնում է Ռամոսի տրանսֆերին

Վարդին փոխարինման մտավ և խփեց «Արսենալ» – «Լեսթեր» խաղի միակ ու հաղթական գոլը (տեսանյութ)

Արտետան՝ Օզիլի իրավիճակի մասին. «Իմ խիղճը մաքուր է»

Օզիլը՝ «Արսենալի» հայտացուցակից դուրս մնալու մասին. «Խորապես հիասթափված եմ»

Օզիլը դուրս է մնացել «Արսենալի» հայտացուցակից ԱՊԼ-ի համար

Գերմանական հեռուստաընկերություն. «Օզիլը, փաստորեն, Էրդողանի դեսպանի դերն է ստանձնել»

Բունդեսթագի անդամն Օզիլի քաղաքական անդրադարձը «թերի» է որակել

Գվարդիոլայի մարզչական կարիերայի 500-րդ հաղթանակը

«Սիթին» նվազագույն հաշվով հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի նորեկների խորհրդանշական հավաքականը՝ ըստ WhoScored-ի

«Ռոնալդուն արդեն «Արսենալի» մարզաշապիկ ուներ»․ Վենգերն այն մասին՝ ինչպես ձախողվեց Ռոնալդուի տեղափոխությունը

Օզիլ. «Բենզեման նման է բրազիլացի Ռոնալդոյին»

Օզիլը դուրս է մնացել «Արսենալի»՝ Եվրոպա լիգայի հայտացուցակից

«Ատլետիկոյում» ծայրահեղ դժգոհ են՝ ինչպես է «Արսենալը» ձևակերպել Պարտեյի տրանսֆերը

Պաշտոնական. Գենդուզին հանդես կգա Բունդեսլիգայում