Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է - VNews
Բաժիններ

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Մոսկվայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնության տղամարդկանց մրցաշարում այսօր կայացան 6-10-րդ տուրերի մրցախաղերը:

Հայաստանի 7 ներկայացուցիչներից առայժմ առավել հաջող է հանդես գալիս Լևոն Արոնյանը, որը 10 հնարավորից վաստակել է 7 միավոր և ընթանում է 11-րդ տեղում:

Անցկացրած 5 մրցախաղերում Արոնյանը 2 հաղթանակ տոնեց՝ առավելության հասնելով Ալեքսեյ Սարանայի և Ալեքսանդր Զուբովի նկատմամբ: Մյուս պարտիաներում Լևոնը հաշտություն կնքեց Ալիռեզա Ֆիրուջայի, Դմիտրի Բոչարովի ու Պյոտր Սվիդլերի հետ:

8 միավորով առաջատարը Մագնուս Կառլսենն է, որից կես միավորով հետ են մնում Վան Հաոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Յան-Կրժիժտոֆ Դուդան:

Գաբրիել Սարգսյանն ունի 6,5 միավոր: Նա 5 պարտիաներից միայն մեկում հաղթեց՝ պարտության մատնելով Եվգենի Նայերին: Մյուս մրցախաղերում նա միավորը բաժանեց Նիկիտա Վիտյուգովի, Ազամատ Ուտեգալիևի, Զավեն Անդրիասյանի և Ալեքսեյ Դրեևի հետ:

Զավեն Անդրիասյանը վաստակել է 6 միավոր, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Պետրոսյանն ու Արման Փաշիկյանն ունեն 5,5-ական միավոր, Մանուել Պետրոսյանի հաշվին գրանցված է 5 միավոր:

Կանանց մրցաշարում կայացան 5-8-րդ տուրերի հանդիպումները: Հայ շախմատիստուհիներից առայժմ լավագույն արդյունքն ունի Էլինա Դանիելյանը, որը 8 հնարավորից վաստակել է 5,5 միավոր: Լիլիթ Մկրտչյանն ունի 4 միավոր, Աննա Սարգսյանի և Մարիա Գևորգյանի հաշվին 3-ական միավոր է գրանցված:

6,5-ական միավորով առաջատարներն են Իրինա Բուլմագան, Տան Չժունյին, Լեյ Տինցզեն և Մարիա Մուզիչուկը:

Վաղը հայտնի կդառնան արագ շախմատի աշխարհի առաջնության մրցանակակիրները, իսկ հաջորդ երկու օրերին շախմատիստները կվիճարկեն կայծակնային շախմատի աշխարհի առաջնության մրցանակները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հաղթական մեկնարկը շարունակություն չունեցավ

Արոնյան․ «Պետք է ինքներս մեզ ապացուցենք՝ պայծառ ապագան, որ կորցրեցինք՝ հանձինս երիտասարդ մարտիկների, մեզ չի կոտրելու, այլ միավորելու է»

Լևոն Արոնյանը կմասնակցի արագ շախմատի առցանց մրցաշարին

Speed Chess Championship. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչում է

Արոնյան. «Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը»

Լևոն Արոնյան. «Մատ տեռորին» նախաձեռնության ամբողջ հասույթը փոխանցեցինք Համահայկական հիմնադրամին»

«Մատ տեռորին»․ Լևոն Արոնյանը հրավիրում է մասնակցել բարեգործական միջոցառման

Լևոն Արոնյանն ու Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն շախմատի առցանց մրցաշարին

Շախմատի Հայաստանի ուսանողական ընտրանին առցանց մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել

Լևոն Արոնյան. «Եթե պետք լինի, ես կմիանամ Հայոց բանակին»

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց Կառլսենին և եզրափակեց լավագույն եռյակը

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանը կրկին պարտվեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանն «արմագեդոնում» կրկին պարտվեց Ֆիրուջային

Altibox Norway Chess. Կարուանան ռևանշի հասավ Արոնյանի նկատմամբ

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը կրկին ստանձնեց առաջատարի դերը