Խաչանովը հայերեն գրառում է կատարել Ֆեդերերի հետ համատեղ լուսանկարի մեկնաբանություններում - VNews
Բաժիններ

Խաչանովը հայերեն գրառում է կատարել Ֆեդերերի հետ համատեղ լուսանկարի մեկնաբանություններում

Հայկական ծագումով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովն ինստագրամյան իր էջում համատեղ լուսանկար է հրապարակել շվեյցարացի լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի հետ:

Լուսանկարի մեկնաբանությունների բաժնում գրառում է կատարել հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը, որը հունարենով գրել է․ «Գեղեցիկ է»:

Խաչանովն արձագանքել է գործընկերոջ մեկնաբանությանը՝ որոշելով նրան պատասխանել հայերեն գրառմամբ: «Մի գրեք անհեթեթություն իմ նկարների տակ»,- Խաչանովն այսպես է պատասխանել Ցիցիպասին:

Ինչպես հաղորդում են մարզական պարբերականները, Խաչանովն ու Ցիցիպասը նմանօրինակ դրսևորումներով հաճախ են կատակում միմյանց հետ: Ցիցիպասը նախկինում էլ հունարեն մեկնաբանություններ է գրել, իսկ Խաչանովը նրան խնդրել է թարգմանել դրանք: Հիմա էլ հայազգի թենիսիստն է որոշել «ստիպել» Ցիցիպասին թարգմանելու հայերեն գրառումը:

Նադալը խոսել է հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


21-րդ դարի 10 լավագույն մարզիկները՝ ըստ Marca-ի

Ֆեդերերն այս տարի այլևս չի խաղա

Ֆեդերերն ասել է՝ ինչու վերջին տարիներին չի կարողանում «Մեծ սաղավարտ» նվաճել

Կրոս․ «Միանգամայն վստահ եմ՝ նա բոլոր ժամանակների լավագույն մարզիկն է»

Ռոդիկ․ «Ջոկովիչի մայրը Ֆեդերերին չպիտի անվաներ ամբարտավան»

Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ներկայացրել է, թե ինչ տեսք կունենա կարանտինից հետո (ֆոտո)

Ջոկովիչ․ «Ստադիոնների մեծ մասում Ռոջերին ավելի շատ կծափահարեն, քան ինձ, քանի որ նա Ռոջերն է» (տեսանյութ)

Ինչպես է Ռոջեր Ֆեդերերն անցկացնում իր ժամանակը կարանտինի ընթացքում (տեսանյութ)

ԱՕ 2020. Կանանց աշխարհի առաջին ռակետը լքեց պայքարը, Ջոկովիչը պարտության մատնեց Ֆեդերերին

ԱՕ 2020. Մուգուրուսան ճողոպրեց կիսաեզրափակիչ, Նադալին ճանապարհեցին տուն. 1/4-ի արդյունքները

AO. Ջոկովիչն ու Ֆեդերերը կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար

Ֆեդերերը ֆանտաստիկ քամբեք իրականացրեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ(տեսանյութ)

AO-2020. Ֆեդերերը ծանրագույն պայքարում անցավ հաջորդ փուլ, Սերենան պարտվեց. օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆեդերեր․ «Չգիտեմ՝ ինչու են ինձ համեմատում Մեսիի, իսկ Ռաֆային՝ Կրիշտիանուի հետ»

Բուֆոնը համեմատական է անցկացրել Ֆեդերերի ու Նադալի միջև ու ասել, թե ով է նրանցից ավելի տաղանդավոր

Աննախադեպ. Նադալն ու Ֆեդերերը կարող են խաղալ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում