«Ռեալի» 2 ֆուտբոլիստներ ապաքինվել են վնասվածքներից և մարզվել թիմի հետ - VNews
Բաժիններ

«Ռեալի» 2 ֆուտբոլիստներ ապաքինվել են վնասվածքներից և մարզվել թիմի հետ

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն և հարձակողական ոճի կիսապաշտպան Լուկաս Վասկեսն ապաքինվել են վնասվածքներից ու երեկ մարզվել թիմի հետ: Այս մասին հաղորդում է Marca պարբերականը:

Ե՛վ բրազիլացին, և՛ իսպանացին պատրաստ են մասնակցելու Լա Լիգայի 19-րդ տուրում «Խետաֆեի» հետ կայանալիք հանդիպմանը, թեև թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի ցանկանում արագացնել նրանց ապաքինման գործընթացը, ուստի Մարսելոն ու Վասկեսը գուցե հնարավորություն ունենան խաղադաշտ վերադառնալու միայն Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Վալենսիայի» դեմ կայանալիք խաղում:

Նաև հաղորդվում է, որ հարձակողական ոճի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը լիարժեք ապաքինվել է ծնկի վնասվածքից:

Այդպիսով, «Ռեալում» այժմ վնասվածքներ ունեն ընդամենը 2 ֆուտբոլիստներ՝ հարձակողական ոճի կիսապաշտպաններ Էդեն Ազարը և Մարկո Ասենսիոն:

«Արքայական ակումբը» «Խետաֆեի» դեմ կմրցի հունվարի 4-ին, իսկ «Վալենսիայի» հետ սուպերգավաթային մրցավեճը տեղի կունենա հունվարի 8-ին:

Marca. Բենզեման ու «Ռեալը» նոր պայմանագիր կկնքեն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


2-ը՝ 1-ի դիմաց. «Ռեալը» փոխանակում է առաջարկում «Յուվենտուսին»

Բենզեման ոչ մի փոխանցում չի կատարել Վինիսիուսին Մենդիին ասած խոսքերից հետո

Բենզեման՝ Մենդիին՝ խաղընկերոջ մասին. «Փոխանցում չկատարես նրան, նա մեր դեմ է խաղում»

Զիդան. «Եթե շարունակենք այսպես խաղալ, ապա անպայման դուրս կգանք խմբից»

Բենզեման կրկնել է Ռոնալդուի ու Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

«Ռեալի» գերկամային ոչ-ոքին, «Լիվերպուլի», «Սիթիի», «Ատլետիկոյի» հաղթանակները, այլ արդյունքներ (տեսանյութ)

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Ռեալ Մադրիդ»․ Մեկնարկային կազմեր

«Թվիթերի վաստակավոր արտիստը». Օզիլը ավարտել է կարիերան, բայց նրան դեռ չեն ասել

ՊՍԺ-ն կապ է հաստատել Զիդանի հետ

«Ռեալի» հայտացուցակը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղի համար

«Ռեալը» մնացել է առանց աջեզրային պաշտպանի

2 ակումբ հավակնում է Ռամոսի տրանսֆերին

Իսկոն Կլասիկոյի ժամանակ դժգոհել է Զիդանի որոշումներից

«Բարսելոնան» բողոքարկել է «Ռեալի» հետ խաղի մրցավարությունը

Ազարը վերադառնում է․ «Ռեալի» հայտացուցակը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ հանդիպման համար

Ազարը մարզվել է ընդհանուր խմբի հետ